fbpx

Իբրահիմովիչը «Բարսելոնայից» «Ռեալ» տեղափոխվելու ցանկություն է ունեցել

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր ինքնակենսագրական գրքում պատմել է, որ 2010 թվականին, երբ հանդիսանում էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, կարող էր կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», սակայն որոշել է ընտրել «Միլանը»։

«Հանդիպում ունեցա Սանդրո Ռոսելի հետ, ով նոր-նոր էր դարձել «Բարսելոնայի» նախագահ։ Նա անկեղծ գտնվեց և ասաց, որ Գվարդիոլան խնդրել է ամեն գնով վաճառել իմ տրանսֆերը։

«Դու կարող ես ասել ինձ, թե որ ակումբ ես ուզում տեղափոխվել։ Մենք կզանգահարենք նրանց և կառաջարկենք հրավիրել քեզ»,- ասաց Ռոսելը։ Ես պատասխանեցի, որ չկա այնպիսի ակումբ, որտեղ պատրաստ եմ տեղափոխվել։ Այնուհետև ինձ հարցրեց «Մանչեսթեր Սիթիի» մասին։ Բայց այդ տարբերակն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում։ Ավելի ուշ իմացա, որ նրանք տրանսֆերի շուրջ պայմանավորվել էին առանց իմ համաձայնության։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ էր ինձ համար վճարել ավելի շատ, քան «Միլանը»։

Գվարդիոլան խնդիր ուներ ինձ հետ։ Բայց նա երբեք չի ասել, թե կոնկրետ ինչումն է խնդիրը։ Հետևաբար, սկսեցի մտածել այդ ուղղությամբ․ «Ի՞նչն այնպես չեմ արել, միգուցե քիթս չափից դուրս մե՞ծ է»։

Ռոսելը մի օր մոտեցավ ինձ․ «Լսի՛ր, դու պետք է ասես մեզ, թե որտեղ ես ուզում տեղափոխվել, քանի որ Գվարդիոլան չի ցանկանում քեզ տեսնել թիմում»։ Նրան պատասխանեցի․ «Կա այդպիսի մի ակումբ։ Դա Մադրիդի «Ռեալն» է»։ Ռոսելն ասաց․ «Բայց դա երբեք տեղի չի ունենա։ Այդ դեպքում ստիպված կլինես մնալ այստեղ։ Խնդիրը լուծեք Գվարդիոլայի հետ, ինչպես ուզում եք, բայց ես չեմ զանգահարի «Ռեալ»»։ Ես ընդհատեցի․ «Լավ, դե ուրեմն, մարզումային դաշտի հարևանությամբ պետք է լինի շտապ օգնության մեքենա։ Դա նրա համար, եթե ինչ-որ բան տեղի ունենա»։

Նա դեռևս չգիտեր, որ ես պատրաստվում էի միանալ «Միլանին»։ Բանն այն էր, որ իտալական ակումբը պետք է գներ տրանսֆերս և ինձ վճարեր նույնչափ աշխատավարձ, որքան ստանում էի «Բարսելոնայում»։ Եթե նրանք տեղափոխության համար ավելի մեծ գումար առաջարկեին, ապա շատ ավելի բարդ կլիներ համաձայնության գալ իմ աշխատավարձի շուրջ։ Ի՞նչն էր ինձ հետաքրքրում․ իմ աշխատավարձը, իհարկե։ Չէի պատրաստվում աշխատավարձի իջեցման գնալ միայն այն պատճառով, որ Գվարդիոլան ցանկանում էր ազատվել ինձանից»,- Իբրահիմովիչի ինքնակենսագրականից այս հատվածը հրապարակել է The Sun-ը։

Հիգուային. «Իբրահիմովիչը մեծագույն ֆուտբոլիստ է, բայց…»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Միակ ֆուտբոլիստը, որ Լա Լիգայի այս առաջնությունում իր թիմում բաց չի թողել նույնիսկ մեկ րոպե

«Հեղափոխական» տղան 18 տարի առաջ այս օրն է ժամանել Բարսելոնա (ծաղրանկար)

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

Գոլային_օրացույց#12. Ո՞վ է փետրվարի 15-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

«Յուվենտուսն» ու «Ռեալը» կարող են խոշոր փոխանակում իրականացնել

«Բեյլը պարտավոր է տիրապետել իսպաներենին». «Ռեալի» նախկին մարզիչ.

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

Իբրահիմովիչ. «Ուրախ եմ, որ նա դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Բենզեմա. «Ինձ դուր է գալիս խաղալ Վինիսիուսի կողքին»

Պաշտոնական. «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Վալվերդեի հետ

Պերեսը վստահ է իր ուժերի վրա. «Ռեալը» միանգամից ցանկանում է գնել Նեյմարին և Ազարին

Ռամոսը՝ պահեստայինների նստարանին. «Պե՞տք է դեղին քարտ ստանամ»

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը

ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել Սերխիո Ռամոսին

«Ռեալը» նոր ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում՝ հաղթելով «Այաքսին»

Սիրո տոներ <3. Ֆուտբոլիստների սրտաճմլիկ սիրո պատմությունները