fbpx

«Փյունիկը» «կկռվի» 2-րդ տեղը վերադարձնելու համար․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԳԱՆՁԱՍԱՐԿԱՊԱՆ»

2 դեկտեմբերի, ժ.14:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 19-րդ տուր

56 խաղ, «Փյունիկը» հաղթել է 26 անգամ, «Գանձասար-Կապանը»՝ 15,  գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 92-52

2-րդ շրջան. 30.09.2018 «Գանձասար-Կապան» 1-2 «Փյունիկ»
Գոլերը՝ 0-1՝ Ռուսլան Կորյան 72՛, 0-2՝ Մաքսիմ Ժեստոկով 86՛, 1-2՝ Միհրան Մանասյան 90+2՛:
34-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը («Փյունիկ») չիրացրեց 11մ հարվածը (գնդակը դիպավ հորիզոնական ձողին):

1-ին շրջան. 03.10.2018 «Փյունիկ» 0-1 «Գանձասար-Կապան»
Գոլը՝ Դրիսա Դիարասուբա 48՛:

«Փյունիկն» աչքի չի ընկնում կայուն մրցելույթներով

«Փյունիկը», որ կարծես թե սկսել էր կրկին հաջող հանդես գալ՝ 2 անընդմեջ հաղթանակներով ընդհատելով առանց հաղթանակների 5 խաղերի տխուր շարքը, վերջին խաղում անսպասելիորեն պարտվեց առաջնության հետնապահ «Արարատին»:

Ընթացիկ առաջնությունում փյունիկցիներն առայժմ աչքի չեն ընկնում կայուն մրցելույթներով: Պատճառներից մեկն էլ թիմի մի խումբ ֆուտբոլիստների վնասվածքներն են, որոնք թույլ չեն տալիս «Փյունիկին» հանդես գալ մարտական կազմով:

Առաջնության աշնանային հատվածի ավարտական խաղում «Փյունիկը» պետք է ձգտի անպայման հաղթանակ տոնել՝ առաջատար «Ալաշկերտից» միավորների տարբերությունը չմեծացնելու և կրկին 2-րդ հորիզոնականում հանգրվանելու համար, քանի որ «Շիրակին» հաղթելուց հետո «Բանանցը» շրջանցել է փյունիկցիներին:

Կկրկնվի՞ նախորդ առաջնության ռեկորդային ցուցանիշը

Վերջին հանդիպումներում «Գանձասար-Կապանը» վերջապես դրսևորեց խաղային իր ունակությունները, աչքի ընկավ արդյունավետ գրոհներով ու տպավորիչ հաղթանակներ տոնեց «Բանանցի» (3-0), «Լոռիի» (2-0) և «Արարատի» (2-0) նկատմամբ:

Գրանցված արդյունքները վկայում են, որ տևական ժամանակ թիմում տիրող խաղային անկումը վերջնականապես հաղթահարվել է և «Գանձասար-Կապանը» բռնել է վերելքի ուղին: Դա կապանցիները պետք է ապացուցեն նաև «Փյունիկի» հետ մրցավեճում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում էլ գանձասարցիներն անհաջող մեկնարկից հետո կարգավորել էին իրենց խաղը և դարձել էին անպարտելի 12 հանդիպումների ռեկորդային շարքի հեղինակ: Կհաջողվի՞ կապանցիներին կրկնելու նախորդ առաջնության ռեկորդային ցուցանիշը:

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • Առաջնության 2-րդ շրջանում հյուրընկալվելիս «Գանձասար-Կապանի» նկատմամբ տարած հաղթանակով «Փյունիկն» ընդհատեց մրցակցի հարկի տակ ունեցած անհաջող ելույթների շարքը: Մինչ այդ նախորդ 8 հանդիպումներում «Գանձասար-Կապանը» շատ հաջող էր խաղացել «Փյունիկի» հետ սեփական հարկի տակ՝ տոնելով 6 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Հյուրընկալվելիս «Փյունիկին» վերջին անգամ հաջողվել էր գանձասարցիներին հաղթել 2015թ. ապրիլի 26-ին Կապանում կայացած խաղում Նարեկ Ասլանյանի խփած միակ գոլի շնորհիվ, ով ներկայումս հանդես է գալիս «Գանձասար-Կապանի» կազմում:

  • Առաջնության առաջին շրջանի համեմատ «Փյունիկը» 2-րդ շրջանում 3 միավոր պակաս վաստակեց՝ տոնելով 3 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 2 պարտություն: Զգալիորեն նվազել է թիմի արդյունավետությունը: Առաջին շրջանի 14 գոլի փոխարեն 2-րդ շրջանում փյունիկցիներն ընդամենը 6 անգամ գրավեցին մրցակիցների դարպասը: Ճիշտ է, բաց թողած գոլերի քանակն էլ (4) եռակի անգամ նվազեց: Առաջնության 16 հանդիպումներում Անդրեյ Տալալաևն ասպարեզ է դուրս բերել 30 ֆուտբոլիստների, որոնցից 10-ը լեգեոնականներ են: 3-ական գնդակով թիմի լավագույն ռմբարկուներն են Մաքսիմ Ժեստոկովը, Էրիկ Վարդանյանն ու Մոհամեդ Կոնատեն:
  • «Գանձասար-Կապանն» առաջին շրջանի համեմատ մեկ միավոր ավելի է վաստակել՝ տոնելով 3 հաղթանակ, 1 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 4 պարտություն: Գանձասարցիները կրկնել են առաջին շրջանի արդյունավետությունը (8 գոլ), մեկ գնդակ պակաս են բաց թողել: 16 հանդիպումներում Աշոտ Բարսեղյանը խաղադաշտ է դուրս բերել 25 ֆուտբոլիստների, որոնցից 7-ը լեգեոնականներ են: Բոլոր խաղերին մասնակցել են միայն Միհրան Մանասյանն  ու Լուբամբո Մուսոնդան, ընդ որում վերջինս հանդես է եկել առանց փոխարինման: Միհրան Մանասյանը  5 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է:

  • Փյունիկցի Ալիկ Առաքելյանը թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից առավել արդյունավետ է գործել «Գանձասար-Կապանի» հետ հանդիպումներում՝ 7 անգամ խոցելով մրցակցի դարպասը: Ընդ որում «Փյունիկում» նա իր առաջին գոլը խփել է հենց կապանցիների դարպասը՝ թիմին հաղթանակ պարգևելով 2015թ. օգոստոսի 30-ին Երևանում կայացած խաղում: Եթե Առաքելյանին հաջողվի առաջիկա խաղում էլ գոլի հեղինակ դառնալ, ապա կհավասարվի գանձասարցիների դեմ խաղերում «Փյունիկի» լավագույն ռմբարկու Գևորգ Ղազարյանին:
  • «Փյունիկի» դարպասը գրավելու դեպքում Լուբամբո Մուսոնդան կխփի ՀՀ առաջնություններում իր 20-րդ գնդակը և կընդգրկվի Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում: Նա նաև 4 գնդակով կհավասարվի «Փյունիկի» հետ հանդիպումներում գանձասարցիների լավագույն ռմբարկուների ցուցանիշին:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան՝ 8 գոլ

«Գանձասար-Կապան»՝ Արթուր ՔոչարյանԱլեքս Քրիստիան Ջունիոր, Գեղամ Հարությունյան՝ 4-ական գոլ

Հանդիպմանը չի մասնակցի գանձասարցի Վասպուրակ Մինասյանը, ով նախորդ խաղում 4-րդ զգուշացումն էր ստացել ընթացիկ առաջնությունում:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Փյունիկ»․ Անդրիա Դրագոևիչ – Ռոբերտ Հակոբյան, Արթուր Քարտաշյան, Մաքսիմ Ժեստոկով, Վյաչեսլավ Դմիտրիև – Կառլեն Մկրտչյան, Ռումյան Հովսեփյան – Ալիկ Առաքելյան, Պետրոս Ավետիսյան, Դենիս Վոյնով – Ռուսլան Կորյան։

«Գանձասար-Կապան»․ Գևորգ Կասպարով – Բակար Բալդե, Հայկ Իշխանյան, Ալեքսանդր Օգանիսյան, Դավիթ Տերտերյան – Վբեյմար Անգուլո, Գևորգ Նռանյան – Ալեքս Քրիստիան Ջունիոր, Վարդան Պողոսյան, Լուբամբո Մուսոնդա – Միհրան Մանասյան։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արաս Օզբիլիսը կրկին նմանվում է իրեն, միայն թե թիմը ջախջախվեց (տեսանյութ)

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

«Փյունիկը» կբողոքարկի ՀՖՖ կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

«Փյունիկը» տուգանվել է, Անդրեյ Տալալաևը երկարաժամկետ որակազրկում ստացել

Ռուսլան Կորյանն ու ևս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկից»

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 19-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Հայկական ֆուտբոլային մենահամերգ Լյուքսեմբուրգում

Խաշմանյանն ու իր թիմը վերջ դրեցին «Ալաշկերտի» անպարտելիությանը, «Գանձասար-Կապանը» փայլատակում է (տեսանյութ)

«Փյունիկ» – «Գանձասար-Կապան», «Արարատ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Արարատի» մղձավանջային վիճակագրությունն ընդդեմ «Ալաշկերտի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

«Փյունիկի» ֆուտբոլիստներն այս անգամ մրցել են տուգանային հարվածներով (տեսանյութ)

«Բանանցի» պաշտպանի սահանկումը, որը հավանել է նաև Օբամեյանգը (տեսանյութ)

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 18-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Մանասյանը շատ յուրահատուկ ռեկորդ կրկնեց, «Ալաշկերտի» դարպասի «կախարդանքը» վերացավ