fbpx
Բաժիններ

«Արարատի» մղձավանջային վիճակագրությունն ընդդեմ «Ալաշկերտի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

2 դեկտեմբերի, ժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 19-րդ տուր

26 խաղ«Արարատը» հաղթել է 6 անգամ, «Ալաշկերտը»՝ 16, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 31- 45

1-ին շրջան. 05.08.2018 «Արարատ» 0-1 «Ալաշկերտ»
Գոլը՝ Դանիել Ստոյկովիչ 58՛:

2-րդ շրջան. 30.09.2018 «Ալաշկերտ» 2-1 «Արարատ»
Գոլերը՝ 1-0՝ Ուրոշ Նենադովիչ 25՛, 1-1՝ Անդրանիկ Քոչարյան 67՛, 2-1՝ Ուրոշ Նենադովիչ 78՛:

Սարսափելի վիճակագրությունը շտկելու ևս մեկ փորձ

«Արարատի» համար առաջնության աշնանային հատվածի ավարտական խաղը վերջին հնարավորությունն է մրցաշարի առաջին կեսում վերջապես լքելու 9-րդ հորիզոնականը: Դրա համար արարատցիներին անհրաժեշտ է հաղթել չեմպիոնին: Սակայն հաշվի առնելով թիմերի ներկայիս խաղամակարդակների տարբերությունն ու «Ալաշկերտի» հետ հանդիպումներում «Արարատի» սարսափելի վատ վիճակագրությունը՝ հաղթանակ տոնելը շատ դժվար կլինի:

Սակայն պետք է հաշվի առնել Աբրահամ Խաշմանյանի գործոնը: Նա շատ լավ ծանոթ է իր նախկին սաների խաղային ունակություններին և կփորձի չեմպիոնի գործողություններին հակախաղ գտնել: Մնում է, որ արարատցիները հստակ կատարեն իրենց մարզչի ցուցումները և խաղադաշտում իրականացնեն նրա մտահղացումները:

Ճիշտ է, Աբրահամ Խաշմանյանը բազմիցս է նշել, որ թիմի ներկայիս կազմով արվում է առավելագույնը, ինչին ֆուտբոլիստներն ընդունակ են: Ամեն դեպքում վերջին հանդիպումներում «Արարատի» խաղում որոշակի դրական տեղաշարժ նկատվում է:

Հետաքրքիր է, որ հենց «Ալաշկերտի» հետ առաջնության 2-րդ շրջանի հանդիպումից հետո պաշտոնանկ արվեց թիմի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ստեփանյանը: Այնպես որ Աբրահամ Խաշմանյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր նախկին սաների հետ առաջին անգամ է մրցավեճի բռնվելու: Գուցե հենց Խաշմանյանի գլխավորությամբ արարատցիներին վերջապես հաջողվի ընդհատել «Ալաշկերտի» հետ հանդիպումներում 13 անընդմեջ պարտությունների տխուր շարքը:

Չեմպիոնն առաջատարի դիրքն ամրապնդելու լավ հնարավորություն ունի

Իսկ ահա Արամ Ոսկանյանը հենց «Արարատի» հետ առաջնության 2-րդ շրջանի խաղում էր ստանձնել «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ նորամուտը նշելով հաղթանակով: Ի դեպ, այդ խաղը Ոսկանյանի օրոք առայժմ միակ հանդիպումն է, որում ալաշկերտցիները մեկից ավելի գոլեր են խփել:

Մնացած 7 հանդիպումներից 5-ում չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով, 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընդ որում միայն «Արցախին» է հաջողվել սեփական դարպասն անառիկ պահել ալաշկերտցիների հարվածներից:

Դեռևս առաջնության աշնանային հատվածի ավարտից երկու տուր առաջ էր «Ալաշկերտն» ապահովել ձմեռային չեմպիոնի տիտղոսը՝ խաղից-խաղ ավելացնելով միավորների տարբերությունը մոտակա հետապնդողներից: 19-րդ տուրից առաջ «Ալաշկերտը»  6 միավորով գերազանցում էր 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին»:

«Շիրակի» նկատմամբ «Բանանցի» հաղթանակից հետո ներկայումս Իլշատ Ֆայզուլինի թիմից «Ալաշկերտը» 4 միավորով է առաջ: Անշուշտ, «Արարատի» հետ խաղում ալաշկերտցիները ձգտելու են անպայման հաղթանակ տոնել և ավելի ամրապնդել առաջատարի իրենց անսասան դիրքը:

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերն Արտյոմ Սիմոնյանի և Սեզար Ռոմերոյի հետ: Անկասկած, ձմռան տրանսֆերային շրջանում թիմում այլ փոփոխություններ ևս կլինեն:

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • Վերջին տարիներին «Ալաշկերտն» «Արարատի» ամենաանհարմար մրցակիցն է ՀՀ առաջնություններում: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 13 հանդիպումներն էլ ավարտվել են ալաշկերտցիների օգտին: Վերջին անգամ «Արարատը»  չեմպիոնին հաղթել է 2016/17թթ. առաջնության առաջին շրջանի խաղում՝ 2016թ. սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս առավելության հասնելով 3-1 հաշվով:

  • ՀՀ առաջնություններում մրցակիցների դիմակայության սկզբում առավելությունն «Արարատի» կողմն էր, որը 2013/14թթ. առաջնության 4 հանդիպումներից 3-ում հաղթել էր «չոր» հաշվով, մեկն ավարտել էր գոլազուրկ ոչ-ոքի: Միայն հաջորդ առաջնության մեկնարկային տուրում ալաշկերտցիներին (Արարատ Առաքելյան) հաջողվեց վերջապես խոցել «Արարատի» դարպասն ու անդրանիկ հաղթանակը տոնել (3-2):
  • Նախորդ մրցաշրջանում էլ 16 խաղից հետո «Ալաշկերտը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն 3 միավոր պակաս էր վաստակել, քան ներկայումս: Լավագույն արդյունքն «Ալաշկերտը» ցույց է տվել 2015/16թթ. առաջնությունում՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ անցկացրած 16 հանդիպումներում վաստակելով 35 միավոր:

  • Առաջնության 2-րդ շրջանում «Ալաշկերտն» Արամ Ոսկանյանի գլխավորությամբ վաստակեց 20 միավոր, ինչը 7-ով գերազանցում է առաջին շրջանում թիմի գրանցած արդյունքը: «Ալաշկերտի» կազմում առաջնության հանդիպումներին մասնակցել են 24 ֆուտբոլիստներ, որոնցից 11-ը լեգեոնականներ են: Բոլոր 16 հանդիպումներին մասնակցել են Օգնեն Չանչարևիչը, Դանիել Ստոյկովիչը և Արտակ Եդիգարյանը: Ընդ որում սերբ դարպասապահը հանդես է եկել առանց փոխարինման: 5 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն Ուրոշ Նենադովիչն է:
  • «Արարատն» առաջնության առաջին և երկրորդ շրջաններում ցույց տվեց միևնույն արդյունքը՝ վաստակելով 5-ական միավոր: Խաղադաշտ դուրս եկած 25 ֆուտբոլիստներից 11-ը լեգեոնականներ են, որոնցից միայն 5-ն են մնացել թիմում: Բոլոր խաղերին մասնակցել են Վարդան Արզոյանը, Գարեգին Կիրակոսյանը, Ռաֆայել Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը: Ընդ որում Վարդան Արզոյանը հանդես է եկել առանց փոխարինման: Առավել արդյունավետ է գործել Անդրանիկ Քոչարյանը՝ խփելով 3 գնդակ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ՝ 6 գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 17 գոլ:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպումը բաց կթողնի Մլադեն Զելկովիչը, ով «Լոռիի» հետ խաղում բացել էր գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում՝ դառնալով «Ալաշկերտում» Բարձրագույն խմբում գոլ խփած ամենատարեց լեգեոնականը:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Արարատ»․ Միխաիլ Պետրուշչենկով – Գարեգին Կիրակոսյան, Վարդան Արզոյան, Վահե Չոփուրյան, Ռաֆայել Սաֆարյան, Օրբելի Համբարձումյան – Դավիթ Ազին, Էնտոնի Տրայկոսկի, Ռուսլան Ավագյան – Զավեն Բադոյան, Անդրանիկ Քոչարյան։

«Ալաշկերտ»․ Օգնեն Չանչարևիչ – Գագիկ Դաղբաշյան, Դանիել Ստոյկովիչ, Տարոն Ոսկանյան, Հրայր Մկոյան – Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան – Ղուկաս Պողոսյան, Գուստավո Մարմենտինի – Էդգար Մանուչարյան։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

«Ալաշկերտի» հարձակվողը կարիերան կշարունակի դանիական «Հորսենսում»

«Ալաշկերտը» «Բեշիքտաշի» հետ խաղով ավարտեց ելույթները կանանց ՉԼ որակավորման փուլում

Բարձրագույն խմբի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

«Լոռին» հաղթեց «Ալաշկերտին» Աղեկյանի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

«Լոռի» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Շիրակ»․ Վարդան Բիչախչյանի և Սերգեյ Բոյկոյի հետխաղյա կարծիքները

Վերականգնված արդարության մասին պաստառը և «Արարատի» կամային հաղթանակը «Շիրակի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

Գրանցվեց մեկը մյուսից շքեղ 3 գոլ․ «Արարատի» կամային հաղթանակը «Շիրակի» նկատմամբ (տեսանյութ)

«Արարատ» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկը» «Արարատին» է նվիրել 2008թ. չեմպիոնի գավաթի կրկնօրինակը

Պրեմիեր լիգան վերադառնում է. ինչ ֆուտբոլ դիտել այսօր