fbpx

Հայ մասնագետի թիմը պատժեց Տիերի Անրիի «Մոնակոյին» (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Հոլանդիայի Էրեդեվիզե, 14-րդ տուր․ «ԱԶ Ալկմար» 0-2 «Վիլլեմ II»Արաս Օզբիլիսը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել հիմնական ժամանակի վերջին րոպեին։ «Վիլլեմ II»-ը 18 թիմի պայքարում 10-12-րդ հորիզոնականներն է բաժանում «Սիտարդի» և «Էքսելսիորի» հետ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր․ «Ենիսեյ» 1-1 «Ախմատ Գրոզնի»․ Արթուր Սարկիսովը մասնակցել է ամբողջ մրցավեճին, ինչպես և թիմակից Դավիդ Յուրչենկոն։ «Ենիսեյը» շարունակում է զբաղեցնել վերջին՝ 16-րդ տեղը և 15-րդ հորիզոնականում ընթացող «Կռիլյա Սովետովին» զիջում է 4 միավոր։

Գերմանիայի Մ17 Բունդեսլիգա, Հյուսիսային գոտի, 13-րդ տուր․ «Համբուրգ» Մ17 5-0 «Նինդորֆեր» Մ17․ Երջանիկ Ղուբասարյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին։ «Համբուրգ» Մ17-ը 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Ֆրանսիայի Լիգա-1, 15-րդ տուր․ «Մոնակո» 1-2 «Մոնպելյե»Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը, խաղի ընթացքում պարտվելով նվազագույն հաշվով, մրցակցի դարպասը 2 անգամ գրավել է հանդիպման վերջնամասում՝ 81-րդ և 86-րդ րոպեներին։ «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ լավագույն եռյակը եզրափակող «Լիոնին» գերազանցելով 1 միավոր ու առաջատար ՊՍԺ-ից հետ մնալով 13 միավոր։

Հոլանդիայի 3-րդ դիվիզիոն, 14-րդ տուր․ «Կատվեյկ» 4-0 «Բարենդրեխտ»․ «Կատվեյկից» Նորայր Ասլանյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 83-րդ րոպեին։ Նա 74-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ «Բարենդրեխտից» Քրիստիան Դաբաղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Կատվեյկը» 18 թիմի պայքարում 2-3-րդ տեղերն է կիսում «Սպարտա Ռոտերդամ-2»-ի հետ, իսկ «Բարենդրեխտը» 15-րդ հորիզոնականում է։

Կիպրոսի 2-րդ դիվիզիոն, 10-րդ տուր․ «Օմոնիա» 1-0 «Լակատամիաս»Դավիթ Հովսեփյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Լակատամիասը» 16 թիմի պայքարում 6-8-րդ հորիզոնականներն է բաժանում «Օնիսիլոսի» և «Ակրիտասի» հետ։

Հոլանդիայի 3-րդ դիվիզիոն, 14-րդ տուր․ «Դե Տրեֆերս» 3-1 «Ռեյնսբուրգսե Բոյս»Մասիս Արթին Բեքերջյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 72-րդ րոպեին։ «Ռեյնսբուրգսե Բոյսը» 9-10-րդ հորիզոնականներն է բաժանում «Էքսելսիոր Մասլուիսի» հետ։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լիգա 1․ ՊՍԺ-ն ջախջախեց Միշել Տեր-Զաքարյանի թիմին (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստներն «օտար, ամայի ճամփեքի վրա» շուտ են «ձանձրանում»․ դրանից տուժում է հավաքականը

Արաս Օզբիլիսը 2019-ին առաջին անգամ ամբողջական խաղ է անցկացրել «Վիլլեմ II»-ում

Օզբիլիսը վերադարձավ մեկնարկային կազմ, սակայն «Վիլլեմ II»-ը պարտվեց

Էմիլիանո Սալան նաև հայ գլխավոր մարզիչ է ունեցել

Ֆաբրեգաս․ «Կռահում եմ, թե Ազարն ինչ որոշում է կայացրել»

Սեսկ Ֆաբրեգասի առաջին գոլը «Մոնակոյում», որը թիմին դուրս է բերել «սև» շրջանից (տեսանյութ)

Ժարդիմը ասել է, թե ինչու է վերադարձել «Մոնակո»

Հարգանքի արժանի քայլ․ Ժարդիմը հրաժարվել է գերշահավետ պայմանագրերից, որպեսզի վերադառնա «Մոնակո»

«Վիլլեմ II»-ի հերթական հաղթանակը, Օզբիլիսն այս անգամ հիմնական կազմում չէր

Պաշտոնական․ Լեոնարդո Ժարդիմը վերադարձավ «Մոնակո»

Հայտնի է, թե որքան փոխհատուցում կստանա Անրին, եթե հեռացվի «Մոնակոյից»

Արաս Օզբիլիս. «Ես կարող էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մոնակոն» Անրիին հեռացրել է հիմնական թիմի հետ աշխատանքից մինչև վերջնական որոշման կայացումը

Տիերի Անրին մոտ է պաշտոնանկության

Արաս Օզբիլիսի թիմը պաշտոնական առաջին հանդիպումն է անցկացրել 2019 թվականին