Հայկական ֆուտբոլային մենահամերգ Լյուքսեմբուրգում - VNews
Բաժիններ

Հայկական ֆուտբոլային մենահամերգ Լյուքսեմբուրգում

Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Անգլիայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր․ «Արսենալ» 4-2 «Տոտենհեմ»․ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է ընդմիջումից անմիջապես հետո՝ խաղադաշտում տեղը զիջելով Աարոն Ռեմսիին։ «Արսենալը» 20 թիմի պայքարում 4-5-րդ հորիզոնականներն է կիսում «Տոտենհեմի» հետ։

Պորտուգալիայի Պրիմերա, 11-րդ տուր․ «Շավիշ» 0-1 «Գիմարաեշ»․ Գևորգ Ղազարյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Շավիշը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ հորիզոնականը և 17-րդ տեղում ընթացող «Ֆեյրենսեին» զիջում է 2 միավոր։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր․ «Կրասնոդար» 2-0 «Ուրալ»Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 22-րդ րոպեին ստացել դեղին քարտ։ «Ուրալը» 16 թիմի պայքարում 7-9-րդ տեղերն է բաժանում «Օրենբուրգի» ու «Ռուբինի» հետ։

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 13-րդ տուր․ «Պրոգրես Նիդերկորն» 5-0 «Ժենես Էշ»․ Ալեքսանդր Կարապետյանը դարձել է հեթ-տրիքի հեղինակ՝ մրցակցի դարպասը գրավելով 21-րդ, 42-րդ և մրցավարի կողմից ավելացված ժամանակի 2-րդ րոպեներին, 27-րդ րոպեին աչքի է ընկել նաև արդյունավետ փոխանցումով։ Նա մասնակցել է ամբողջ խաղին։ 30-ամյա հարձակվողը 6 գոլ է խփել ընթացիկ առաջնությունում։ «Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը։

Դանիայի Սուպերլիգա, 18-րդ տուր․ «Բրոնդբյու» 1-0 «Հոբրո»Էդգար Բաբայանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման է մտել 66-րդ րոպեին, 77-րդ րոպեին մրցավարի կողմից զգուշացվել դեղին քարտով։ «Հոբրոն» զբաղեցնում է վերջին՝ 14-րդ հորիզոնականն ու 13-րդ տեղում ընթացող «Վեյլեին» զիջում է 1 միավոր։

Բելգիայի Բարձրագույն խումբ, 17-րդ տուր․ «Էուպեն» 1-0 «Վասլանդ-Բևերեն»․ Իվան Յագանը դուրս է մնացել Կլոդ Մակելելեի գլխավորած թիմի հայտացուցակից։ «Էուպենը» 16 թիմի պայքարում 11-12-րդ տեղերն է բաժանում «Օստենդեի» հետ։

Հայ մասնագետի թիմը պատժեց Տիերի Անրիի «Մոնակոյին»․ Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում․ Դեկտեմբերի 1 (տեսանյութ)

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 21-րդ տուր․ «Կատովիցե» 0-0 «Սանդեցյա»Դավիթ Մանոյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Սանդեցյան» Լեհաստանի հզորությամբ 2-րդ առաջնությունում 18 թիմի պայքարում ընթանում է 2-րդ տեղով և առաջատար «Ռակովից» հետ է մնում 10 միավոր։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 18-րդ տուր․ «Ակադեմիա Պանդև» 0-0 «Վարդար»Տիգրան Բարսեղյանը հերթական անգամ չի ընդգրկվել իր թիմի հայտացուցակում։ Նա «Վարդարի» կազմում վերջին անգամ հանդիպման է մասնակցել սեպտեմբերի 29-ին՝ խաղադաշտ դուրս գալով «Պոբեդայի» հետ մրցավեճում։ «Վարդարը» 10 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ առաջատար «Շկենդիայից» հետ մնալով 5 միավոր։

Խորվաթիայի Բարձրագույն խումբ, 16-րդ տուր․ «Դինամո Զագրեբ» 1-0 «Գորիցա»Դավիթ Արշակյանը բացակայել է իր թիմի հայտացուցակից։ «Գորիցան» 10 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 30-րդ տուր․ «Տորպեդո-Բելազ» 2-2 ԲԱՏԵ․ Անդրեյ Խաչատուրյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Տորպեդո-Բելազը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 5-րդ տեղը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԱՊԼ-ի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպաններն ըստ Squawka-ի

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի

Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը

Պրեմիեր լիգայի վերադարձի օրը որոշված է

Համացանցում հայտնվել են «Արսենալի» նոր մրցաշրջանի արտագնա մարզաշապիկի նկարները

Դավիդ Լուիսն անսպասելի որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ամենաշահավետ առաջարկը «Բարսելոնային» Անգլիայից՝ Կոուտինյոյի վերաբերյալ

Վաճառքի են հանվել «Յուվենտուսի» ու «Արսենալի» տնային մարզաշապիկները հաջորդ մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Վենգերը խոստովանել է, որ բավականություն է ստացել «Լիվերպուլի» ձախողումից

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերը՝ ըստ FourFourTwo-ի

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

Դավիդ Լուիսն ասել է՝ որտեղ կցանկանար ավարտել իր մարզական կարիերան