fbpx

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

ԲԽ-ի 19-րդ տուրը՝ 10 փաստով

19-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց 2018/19թթ. առաջնության աշնանային հատվածը: «Արարատն» ընդհատեց առաջնության աշնանային հատվածի հաղթող «Ալաշկերտի» անպարտելի 9 խաղերի շարքն ու լքեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը՝ տեղը զիջելով «Արցախին»: Դա հնարավորություն տվեց «Բանանցին» կրճատելու միավորների տարբերությունն առաջատարից:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին: Առաջնության աշնանային հատվածում անցկացված 76 հանդիպումներում դաշտի տերերը 29 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 28 անգամ, 19 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

4 խաղում 10 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 76 հանդիպումներում 167 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,19 գոլ մեկ խաղում: Առաջնության աշնանային հատվածի վերջին գոլի հեղինակը փյունիկցի Էրիկ Վարդանյանն էր, ով 89-րդ րոպեին 11մ հարվածով գրավեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Հիշեցնենք, որ առաջնության առաջին գոլը խփել էր «Արարատ-Արմենիայի» բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը՝ խոցելով «Լոռիի» դարպասը:

2. «Ալաշկերտի» անպարտելի 9 խաղերի շարքն ընդհատվեց: Արամ Ոսկանյանի օրոք «Ալաշկերտն» առաջին պարտությունը կրեց: «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել «Ալաշկերտից» ՀՀ առաջնություններում կրած 13 անընդմեջ պարտությունների տխուր շարքը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ: Վերջին անգամ «Արարատը» չեմպիոնին հաղթել էր 2016/17թթ. առաջնության առաջին շրջանի խաղում՝ 2016թ. սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս առավելության հասնելով 3-1 հաշվով:

Վերջին 4 մրցաշրջաններում «Ալաշկերտը» 3-րդ անգամ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 1-ին հորիզոնականում: Միայն 2016/17թթ. առաջնության առաջին հատվածում էր «Ալաշկերտն» առաջատարի դերը զիջել «Շիրակին», որից հետ էր մնացել 4 միավորով: Սակայն արդեն գարնանն ընդամենը 3 խաղ անց նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» ստանձնել էր առաջատարի դերը:

Աբրահամ Խաշմանյան․ «Այս հաղթանակով ևս մեկ քայլ արեցինք դեպի այնտեղ, որտեղ պետք է լինենք» (տեսանյութ)

3. «Բանանցը» վերջապես ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքն ու ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեց: «Բանանցին» 2-րդ անգամ հաջողվեց մեկ խաղում 4 գոլ խփել: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել օգոստոսի 25-ին «Արարատի» հետ հյուրընկալվելիս կայացած խաղում (4-2):

4. «Արարատ-Արմենիայի» հետ ընթացիկ առաջնության 3-րդ խաղում էլ «Լոռիին» չհաջողվեց գրավել Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը՝ Վանաձորում երկրորդ անգամ զիջելով մրցակցին: Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ էին խփել:

Օրբելի Համբարձումյան․ «Ֆիզիկապես ավելացրել ենք և կարողանում ենք ճնշել մրցակիցներին» (տեսանյութ)

Արդեն 6 խաղ է, ինչ «Լոռիին» չի հաջողվում առաջնությունում հաղթանակ տոնել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Այդ հանդիպումներում վանաձորցիներն ընդամենը 4 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 10 գոլ: Վերջին անգամ «Լոռին» հաղթանակ է տոնել հոկտեմբերի 20-ին «Արցախի» նկատմամբ՝ 3-2:

5. «Գանձասար-Կապանը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այդ հանդիպումներում գանձասարցիները մրցակիցների դարպասը 10 գոլ խփեցին: Իսկ մինչ այդ անցկացրած 13 խաղերում «Գանձասար-Կապանն» ընդամենը 9 գոլ էր խփել:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկի» փոքրիկ ֆուտբոլիստները ներկա են «Ատլետիկո»-«Յուվենտուս» խաղին (տեսանյութ)

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն փորձաշրջան է անցնում Ղազախստանում

«Ալաշկերտը» համալրել է «Սպարտակի» և «Անժիի» նախկին հարձակվողը

Հայ ֆուտբոլիստներն «օտար, ամայի ճամփեքի վրա» շուտ են «ձանձրանում»․ դրանից տուժում է հավաքականը

Թոփ-10. Հայաստանի առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստները

«Արարատը» զիջեց չինական թիմին, «Շիրակը» 8 գնդակ ընդունեց, «Ալաշկերտի» առաջին պարտությունն այս փուլում

«Լոռին» հաղթել է ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմին

«Փյունիկը» և «Բանանցը» պարտվել են այլ երկրների չեմպիոնների, «Գանձասար-Կապանը» հաղթել է ուկրաինական թիմի (տեսանյութ)

«Արսենալը» ճշտում է՝ գիտե՞ք, թե որն է եղել Մխիթարյանի կարիերայի առաջին ակումբը

«Փյունիկի» պատանի ֆուտբոլիստները ներկա են «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Դենիս Տալալայը՝ Անդրեյ Տալալաևի գլխավորած «Փյունիկում»

«Բանանցն» ու «Արցախը» պարտություններ են կրել ընկերական խաղերում

«Բանանցը» հետաքրքրված է հարձակման գծի 2 երիտասարդ խաղացողների ծառայություններով

«Փյունիկի» 7 պատանիներ մեկնել են «Լեգանեսի» ակադեմիա

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել