fbpx

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 19-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Բարձրագույն խմբի առաջնության թիմերը խաղացանկի քմահաճույքով մի լավ «տառապել» են՝ խիտ գրաֆիկով անցկացնելով հանդիպումներ, իսկ հիմա մոտ 3 ամիս կարոտ կմնան պաշտոնական խաղերին։ Աշնանային հատվածի վերջին՝ 19-րդ տուրում «Արարատը» և «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով առավելության են հասել համապատասխանաբար «Ալաշկերտի» ու «Լոռիի» նկատմամբ, «Բանանցը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Շիրակի» դարպասը, իսկ «Գանձասար-Կապանը» 3-1 հաշվով պարտության է մատնել «Փյունիկին»։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4․ Մարտին Գրիգորյան («Գանձասար-Կապան»)

Փորձը ցույց է տալիս, որ հայկական թիմերի մարզիչները, վստահելով երիտասարդներին ու նրանց նկատմամբ ճիշտ մոտեցում ցուցաբերելով, միայն ու միայն շահում են։ Դա հատկապես վերաբերում է կապանյան թիմին, որտեղ վերջին շրջանում իրենց ծանրակշիռ խոսքն են ասում Ալեքսանդր Օգանիսյանը, Դավիթ Տերտերյանը, Մարտին Գրիգորյանը և Աշոտ Ադամյանը։

Հաշվի առնելով, որ Աշոտ Բարսեղյանի թիմի գլխավոր ուժն արագ հակագրոհներն են, Գրիգորյանի պես եզրայինն իսկական գտածո է «Գանձասար-Կապանի» համար։ Նա «Փյունիկի» հետ հանդիպմանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին և ընդամենը 10 րոպեում դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հատկապես տպավորիչ էր Լուբամբո Մուսոնդային հասցեագրված փոխանցումը, որով Գրիգորյանը «խաղից դուրս է թողել» մրցակցի միանգամից 4 ֆուտբոլիստի։

3․ Միխաիլ Պետրուշչենկով («Արարատ»)

«Ալաշկերտն» արդեն ապահովել էր աշնանային հատվածի հաղթողի կոչումը և մի տեսակ թուլացած էր մտել խաղադաշտ, կազմում էլ բավականին փոփոխություններ էին տեղի ունեցել։ «Արարատը» կազմակերպված, համախմբված ու տակտիկապես գրագետ խաղի շնորհիվ հաղթել է չեմպիոնին, մինչդեռ Աբրահամ Խաշմանյանի թիմը համարյա ամբողջ 2-րդ խաղակեսում հանդես էր գալիս 10 հոգով։

Իսկ Պետրուշչենկովն իր վստահ գործողություններով պատրանք էր ստեղծել, որ իսկական հրաշագործ է։ Նման ելույթը նաև գոտեպնդում էր պաշտպաններին։ Կարելի է առանձնացնել Պետրուշչենկովի անհավանական փրկությունները Գուստավո Մարմենտինիի ու Արթուր Եդիգարյանի հարվածներից հետո։ Թվում էր՝ գնդակը 2 դեպքում էլ դարպասից բացի այլ վայրում չի կարող հայտնվել, սակայն Պետրուշչենկովը դեմ էր այդ տրամաբանությանը։

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն փորձաշրջան է անցնում Ղազախստանում

Թոփ-10. Հայաստանի առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստները

«Արարատը» զիջեց չինական թիմին, «Շիրակը» 8 գնդակ ընդունեց, «Ալաշկերտի» առաջին պարտությունն այս փուլում

«Փյունիկը» և «Բանանցը» պարտվել են այլ երկրների չեմպիոնների, «Գանձասար-Կապանը» հաղթել է ուկրաինական թիմի (տեսանյութ)

«Բանանցն» ու «Արցախը» պարտություններ են կրել ընկերական խաղերում

«Բանանցը» հետաքրքրված է հարձակման գծի 2 երիտասարդ խաղացողների ծառայություններով

Աբրահամ Խաշմանյան. «Մեր ֆուտբոլի վրա տասնյակ տարիներ փորձարկումներ են արել»

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ուրալին», Վարազդատ Հարոյանը մասնակցել է խաղին

«Բանանցը» պարտվել է Վրաստանի Բարձրագույն խմբի թիմին (տեսանյութ)

«Բանանցն» ու «Շիրակն» Անթալիայում մրցել են Դանիայի 1-ին դիվիզիոնի թիմերի հետ

Գոլառատ մարզային դերբի «Լոռիի» ու «Գանձասար-Կապանի» միջև (տեսանյութ)

Գարեգին Կիրակոսյանի տպավորիչ գոլը մոլդովական թիմի կազմում (տեսանյութ)

Պաշտոնական. Կալուգինը տեղափոխվել է «Արարատ»

«Պորտուի» սանը համալրել է «Գանձասար-Կապանի» կազմը