fbpx

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ

«Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ Դուբլինում կայացած վիճակահանությանը մասնակցելու համար Իռլանդիայի մայրաքաղաք էր մեկնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ՀՖՖ Հավաքականների ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը և ՀՖՖ Հասարակության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը:

Դեկտեմբերի 1-ին՝ Դուբլինում, կայացավ քառակողմ հանդիպում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների բաժնի տնօրեն Զորան Լակովիչի, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեց համագործակցության լայն շրջանակ, մասնավորապես, գալիք 4 տարում Հայաստանի մարզերում ՀՖՖ կողմից իրականացվելիք ենթակառուցվածքային զարգացման ծրագրերը: Հայկական կողմը մանրամասն ներկայացրեց ազգային նոր մարզադաշտ կառուցելու ծրագրերը: ՈՒԵՖԱ-ի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀՖՖ-ին բոլոր հնարավոր միջոցներով, մասնավորապես, մարզադաշտի՝ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանելու, նախագծման, ՈՒԵՖԱ-ի փորձագետների աջակցության և մասնագիտական խորհրդատվության մասով:

Դեկտեմբերի 1-ին հանդիպում-սեմինարներ ունեցան նաև ՀՖՖ պատվիրակության մյուս անդամները: ՀՖՖ Հավաքական թիմերի ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը մասնակցեց հավաքականների մենեջերների սեմինարի, որի ընթացքում քննարկվեցին Ազգերի Լիգայի մրցաշարի կազմակերպչական մի շարք հարցեր, ինչպես նաև Եվրո-2020-ի որակավորման փուլի հետ կապված մանրամասները:

ՀՖՖ Հասարակության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը մասնակցեց ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ֆեդերացիաների մամուլի քարտուղարների կոնֆերանսին, որի ընթացքում ներկայացվեցին մեդիայի ոլորտում Ազգերի Լիգայի մրցաշարի ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվեցին Եվրո-2020-ի որակավորման փուլի ընթացքում լուսաբանման, տեխնիկական, սոցիալական մեդիաներում ակտիվության, մեդիա գործընթացների հետ կապված այլ մանրամասներ»,- հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

«Անհավանականության տեսություն՝ Հայաստանի հավաքականի համար». Ի՞նչ սպասել ԵՎՐՈ-2020-ի մեր մրցակիցներից

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


30 ֆուտբոլիստ հավակնում են Հայաստանի` «տարվա լավագույնի» կոչմանը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականի 50 թեկնածուներին

«Մանչեսթեր Սիթիին» կարող է զրկվել եվրագավաթային մրցաշարերից

Մոդրիչը ստացավ ևս մեկ անհատական մրցանակ

Հեղափոխական․ Կա հավանականություն, որ VAR-ն արդեն այս մրցաշրջանում կներդրվի Չեմպիոնների լիգայում

Երևանում նոր ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի, որը կկարողանա ընդունել մեծ հանդիպումներ

Չեմպիոնների լիգայի խաղերի օրերը կարող են փոխվել

Ինչ փուլում են Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերանորոգման աշխատանքները (լուսանկարներ)

Արթուր Վանեցյանը պարգևատրել է Սերգեյ Բոնդարենկոյին

Արթուր Ազարյան. «Բազմաթիվ ապագա աստղեր են մասնակցելու Երևանում կայանալիք Մ-19 ընկերական մրցաշարին» (տեսանյութ)

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ և հրավիրել Հայաստան

Աննա Թադևոսյանը՝ ՀՖՖ Կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավար

ՈւԵՖԱ-ի նախագահը մեկնաբանել է նոր Սուպերլիգայի ստեղծման մասին լուրերը

Սկանդալ․ Ինֆանտինոն օգնել է ՊՍԺ-ին և «Մանչեսթեր Սիթիին» խուսափելու լուրջ պատժամիջոցներից

ՀՖՖ. Արարատ և Արտյոմ Առաքելյանների խուլիգանական պահվածքը. դիմում ոստիկանությանը (տեսանյութ)

Կեղծ փաստաթղթեր՝ մանկապատանեկան առաջնությունում