fbpx

Մոդրիչը հիշել է՝ ինչ էր Զիդանն ասել իրեն, երբ նոր էր գլխավորել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է «Ոսկե գնդակը» նվաճելու հետ կապված իր զգացողությունների, ինչպես նաև Զինեդին Զիդանի հետ 2016 թվականին կայացած զրույցի մասին։

«Չի եղել առանձնահատուկ ինչ-որ պահ, երբ սկսեմ մտածել, որ կարող եմ նվաճել «Ոսկե գնդակը»։ Երբ հաշվեցի անհատական այն բոլոր մրցանակները, որ նվաճել եմ այս տարի, նաև երբ տեսա, որ 30 լավագույնների շարքում եմ, սկսեցի հավատալ դրան, բայց կա մի բան, որ չեմ մոռանա։

Երբ Զիդանը 2016 թվականի հունվարին դարձավ «Ռեալի» գլխավոր մարզիչ, մի օր մարզումից հետո կանչեց ինձ իր աշխատասենյակ և պատմեց, թե ինչպես է տեսնում ինձ որպես ֆուտբոլիստի և ինչ սպասելիքներ ունի։

Նա ասաց, որ կարևոր ֆուտբոլիստ եմ լինելու իր թիմում և կարծիք հայտնեց, որ ունեմ ներուժ «Ոսկե գնդակը» նվաճելու համար։ Երբ Զիդանի պես անհատականությունը քեզ այդպիսի բան է ասում, դա ավելացնում է վստահությունդ։

Հիացել եմ Զիդանով և հարգել նրան, երբ ֆուտբոլիստ էր։ Նա ասում էր, որ իրեն բավականին նման եմ, քանի որ խաղաղ և ինչ-որ տեղ համեստ անձնավորություն եմ, և սպասում է, որ խաղադաշտում կբացվեմ ու ավելի լավ կցուցադրեմ հնարավորություններս։

Զիդանն ուզում էր, որ լինեմ իր գլխավորած թիմի առանցքային մասնիկներից մեկը, և հրաշալի է, որ ամեն ինչ լավ դասավորվեց։ Մարզչի վերոնշյալ խոսքերն օգնեցին ինձ ավելի հեռուն գնալ իմ ցուցադրած խաղով։ Այդուհանդերձ, ես նույնիսկ այդ բառերից հետո չէի հավատում, որ այս օրը գալու է»,- ասել է Մոդրիչը France Football-ին տված հարցազրույցում։

Մոդրիչ. «Սա ֆուտբոլի հաղթանակն է, վերջապես այս մրցանակը բաժին չի հասնում Մեսիին և Ռոնալդուին»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լյով. «Ռեալը» յուրաքանչյուր մարզչի համար էլ գրավիչ ակումբ է»

Մոդրիչ. «Մարդիկ չեն հասկանում, թե ինչքան լավն է Բենզեման»

Ամփոփում-2018. Տարվա լավագույն դարպասապահները. ՔՎԵԱՐԿՈւԹՅՈւՆ

Ռոնալդուն՝ «Յուվենտուսի» ու «Ռեալի», Չեմպիոնների լիգայի, Լեո Մեսիի, Ալեգրիի ու որդու մասին. Պորտուգալացու ծավալուն հարցազրույցը

Յոահիմ Լյով. «Ռեալը» գայթակղիչ ակումբ է յուրաքանչյուր մարզչի համար»

Հայտնի են դարձել Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները

Կրիշտիանու Ռոնալդու. «Շնորհավորում եմ Մոդրիչին, բայց «Ոսկե գնդակին» ես էի արժանի»

Սարսափելի ցուցանիշ․ Բեյլն առաջին գոլն է խփել Լա Լիգայում վերջին 100 օրվա ընթացքում

«Ռեալը» հաղթանակ կորզեց «Հուեսկայից» և ներխուժեց լավագույն քառյակ (տեսանյութ)

Գարեթ Բեյլի գեղեցիկ գոլի շնորհիվ «Ռեալն» առաջին խաղակեսից հետո հաղթում է «Հուեսկային» (տեսանյութ)

Զիդանը ներկայացրել է իր երազանքների թիմը․ Ռոնալդուն բացակայում է

«Հուեսկա» – «Ռեալ». հայտնի է «արքայական» ակումբի մեկնարկային կազմը

Նավասը ցանկանում է հեռանալ, բայց «Ռեալը» թույլ չի տալիս

6 բացակա․ «Ռեալի» հայտացուցակը «Հուեսկայի» հետ հանդիպման համար

Իբրահիմովիչ․ «Պերեսն էր, որ մրցակցում էր Մեսիի հետ, այլ ոչ թե Ռոնալդուն»

Միստեր X․ «Ոսկե գնդակի» քվեարկությանը մասնակցել է գոյություն չունեցող անձնավորություն