fbpx

«Բարսելոնայի» կիսապաշտպանը վիրահատության է ենթարկվել ու կբացակայի մոտ 6 ամսով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան ենթարկվել է ծնկի խաչաձև կապանների վիրահատության։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Վիրահատական միջամտությունը բարեհաջող է անցել։ Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ 6 ամիս։ Բրազիլացին այդ վնասվածքը ստացել է Իսպանիայի Լա Լիգայի 13-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ մրցավեճում (1-1)։

Հիշեցնենք, որ Ռաֆինյան նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալական հիմունքներով անցկացրել էր «Ինտերի» կազմում։ Իտալական ակումբն ամռանն իրավունք ուներ գնելու ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները, բայց դա չէր կարողացել անել ֆինանսական Արդար խաղի հետ կապված խոչընդոտների պատճառով։

25-ամյա Ռաֆինյան Իսպանիայի այս առաջնությունում մասնակցել է 5 խաղի՝ աչքի չընկնելով գոլով կամ արդյունավետ փոխանցումով։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականը։

«Ռեալը» դարձավ առաջատար՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրների քանակով

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

Խփե՞լ է «Բարսայի» ֆուտբոլիստը Լա Լիգայում 100+ գոլ, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Սամուել Էտո՛Օ. «Չեմ կարող համեմատել Գվարդիոլային ու Մոուրինյոյին»

«Այաքսի» աստղերից մեկն ընտրություն է կատարում «Արսենալի» ու «Բարսելոնայի» միջև

Անգլիական գրանդը «ներխուժում» է դե Լիգտի տրանսֆերային մրցավազք

Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

Մբապեն՝ Մեսիի հետ «Ոսկե խաղակոշիկի» մրցավազքի մասին. «Նրա դուբլից հետո գնացի քնելու»

Մեսին Իսպանիայի առաջնության պատմության «ամենահամոզիչ» ռմբարկուն է

«Բարսելոնան» «Ռեալի» նկատմամբ ռեկորդային առավելությամբ ավարտեց առաջնությունը

Մեսին շարունակում է «փորփրել» պատմության էջերը

Մեսիի դուբլը բավարար չեղավ «Բարսելոնային» «Էյբարին» հաղթելու համար (տեսանյութ)

«Էյբար» – «Բարսելոնա»․ Առաջին խաղակեսում 4 գոլ գրանցվեց (տեսանյութ)

«Բարսայի» մեկնարկային կազմը «Էյբարի» դեմ խաղում

20 ակումբ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության խմբային փուլում

Վալվերդեն հաստատել է, որ «Բարսելոնան» բանակցում է «Ատլետիկոյի» հետ Գրիզմանի հարցի շուրջ

«Չեմպիոնների լիգայում ձախողվելը փչացրեց մեր մրցաշրջանը». Վալվերդե