«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին «Ոսկե գնդակի» 2018 թվականի դափնեկիր դառնալու կապակցությամբ։
«Չեմ ցանկանում մեկնաբանել այն փաստը, որ Մեսին 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել «Ոսկե գնդակի» քվեարկությունում․ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի այս առիթով։ Ես չեմ այն անձնավորությունը, ով պետք է ասի՝ արդա՞ր էր դա, թե՞ ոչ։ Շնորհավորում եմ Մոդրիչին մրցանակը նվաճելու կապակցությամբ, սակայն պարզապես աբսուրդ է, որ Մեսին 5-րդ տեղն է գրավել քվեարկությունում»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով 2-րդ հորիզոնականը բաժին է հասել «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի ընտրանու ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը։ Մոդրիչն իր կարիերայում առաջին անգամ է նվաճել պատվավոր մրցանակը։
33-ամյա Մոդրիչն ավելի վաղ ճանաչվել էր ՈՒԵՖԱ-ի վարկածով նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, Չեմպիոնների լիգայի գավաթի 2017/18թթ․ խաղարկության լավագույն կիսապաշտպան, ինչպես նաև ՖԻՖԱ-ի վարկածով 2018 թվականի լավագույն խաղացող։
Մոդրիչը հիշել է՝ ինչ էր Զիդանն ասել իրեն, երբ նոր էր գլխավորել «Ռեալը»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո