fbpx
Բաժիններ

Կլոպը՝ խենթ արարքին հետևած տուգանքի մասին․ «Իհարկե, վճարելու եմ այն»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընդգծել է, որ անպայման վճարելու է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ իր նկատմամբ սահմանած տուգանքը։

Հիշեցնենք՝ գերմանացի մասնագետը տուգանվել է 8 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 9 հազար եվրո) Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Էվերտոնի» հետ խաղում (1-0) իր պահվածքի համար։ Կլոպը Դիվոկ Օրիգիի խփած հաղթական գոլից հետո վազել է խաղադաշտ և հաջողությունը տոնել դարպասապահ Ալիսոն Բեկերի հետ։ Մարզիչը մրցավեճից հետո ներողություն է խնդրել նման վարքագիծ դրսևորելու համար։

«Լրիվ նորմալ է, որ պետք է տուգանք վճարեմ։ Վերջին անգամ այսպես էի արել մոտ 14 տարի առաջ։ Եվս 14 տարի անց, հավանական է, այլևս չեմ լինի այսքան արագաշարժ, ուստի ամեն ինչ նորմալ է։ Անպայման վճարելու եմ տուգանքը։ Բոլորս էլ սխալվում ենք, և ես փորձում եմ սովորել դրանցից։ Կարծում եմ՝ այդպիսի օրենքն անհրաժեշտություն է։ Մարզիչները, հակառակ դեպքում, մշտապես կվազեին խաղադաշտ ու թիմի հետ կտոնեին գոլերը, նաև ամբողջ պահեստայինների նստարանը․ դա տարօրինակ կլիներ»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

7 ֆուտբոլիստներ հավակնում են ճանաչվել Պրեմիեր լիգայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլը» պայմանագիր է առաջարկել Վերներին

Վերների «ծիծաղելի» հրաժարագինը, որը կգործի առաջիկա ամռանը

Սուարես. «Լիվերպուլի» երկրպագուները լավագույն են աշխարհում»

Ստեռլինգ. «Աղջիկս երգեր է երգում Սալահի մասին»

Անկասելի «Լիվերպուլը» կրկնել է ԱՊԼ-ի տպավորիչ 2 ռեկորդ

«Լիվերպուլը» հաղթեց «Վեսթ Հեմին» բարդագույն խաղում (տեսանյութ)

«Լիվերպուլի» մեկնարկային կազմը «Վեսթ Հեմի» դեմ խաղում

Ռոբերտսոն. «Ամաչում եմ Մեսիի հետ ունեցած միջադեպի համար»

Վերներ․ «Հնարավոր է՝ իմ խաղաոճը համապատասխանում է «Լիվերպուլին»

«Ոչ ոք չէր հավատում, որ Ֆիրմինոն կկարողանար ֆուտբոլ խաղալ»․ «Հոֆենհայմի» նախկին գլխավոր տնօրեն

Լևանդովսկի. «Եթե միացնենք Կլոպի ու Գվարդիոլայի որակները, կատարյալ մարզիչ կստանանք»

Լևանդովսկի․ «Գրազ եկա Կլոպի հետ, որ եթե մեկ մարզմանը 10 գոլ խփեի, նա ինձ պետք է 50 եվրո վճարեր»

«Լիվերպուլի» կիսապաշտպանը շարքից դուրս է մնում 3 շաբաթով

Կական ընտրություն է կատարել Գվարդիոլայի ու Կլոպի միջև

Կլոպը պատասխանել է «Յունայթեդի» 10-ամյա երկրպագուի նամակին

Հայտնի է՝ որքան ժամանակ բաց կթողնի Նգոլո Կանտեն