«Փյունիկը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 31-ամյա պաշտպան Եգոր Տարականովի, 28-ամյա կիսապաշտպան Դենիս Վոյնովի և 30-ամյա հարձակվող Ռուսլան Կորյանի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Վոյնովը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածում թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր, իսկ Կորյանը տևական ժամանակ բաց էր թողել վնասվածքի պատճառով ու շարք վերադարձել բոլորովին վերջերս։ Ինչ վերաբերում է Տարականովին, ապա նա առհասարակ ոչ մի հանդիպման չի մասնակցել երևանյան թիմի կազմում։
Անդրեյ Տալալաևի թիմն առաջնության 19-րդ տուրից հետո 27 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։ Բարձրագույն խմբի մրցաշարը վերսկսվելու է 2019 թվականի մարտի 2-ին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո