fbpx

Պաշտոնական․ Կառլես Ալենյան «Բարսելոնայի» առաջին թիմում է հայտավորվել

«Բարսելոնան» պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ 20-ամյա կիսապաշտպան Կառլես Ալենյան հայտավորվել է ակումբի առաջին թիմի կազմում։

Կատալոնական ակումբը նման քայլի է գնացել, քանի որ ստացած վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է մնացել կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան։ Արդեն հայտնի է, որ Ալենյան կրելու է 21 համարի մարզաշապիկը։

Այս ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշել է «Հերկուլեսի» հետ Իսպանիայի Արքայական գավաթի 2016/17թթ․ խաղարկության մրցավեճում, երբ հասցրել էր դառնալ նաև գոլի հեղինակ։ Նա ակումբի առաջին թիմում առ այսօր մասնակցել է 10 հանդիպման (5-ական անգամ՝ Լա Լիգայում և Արքայական գավաթի խաղարկությունում)։

Ալենյան նախորդ կիրակի իր առաջին գոլն է խփել նաև «Կամպ Նոու» ստադիոնում, երբ փոխարինման է մտել «Վիլյառեալի» հետ Լա Լիգայի 14-րդ տուրի հանդիպման 70-րդ րոպեին և դրանից 17 րոպե անց խոցել Սերխիո Ասենխոյի պաշտպանած դարպասը։

Հավելենք, որ «Բարսելոնայում» 21 համարի մարզաշապիկով հանդես են եկել նաև Ռոբերտ Պրոսինեչկին (1995-96), Լուիս Էնրիկեն (1996-2004), Լիլիան Թյուրամը (2006-2008), Ալեքսանդր Գլեբը (2008-2009), Դմիտրի Չիգրինսկին (2009-2010), Ադրիանոն (2010-2016) և Անդրե Գոմեշը (2016-2018)։

Վալվերդե․ «Պարզապես աբսուրդ է, որ Մեսին 5-րդ տեղն է գրավել քվեարկությունում»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ովքե՞ր են ամենաշատ հաղթական գոլերը խփել Լա Լիգայի այս մրցաշրջանում․ Մեսին 4-րդն է

Ի՞նչ ֆուտբոլ դիտել այսօր․ Գավաթային եզրափակիչներ ու Ա Սերիայի վերջին տուր

Մեսիի բոլոր 36 գոլերը Լա Լիգայում՝ 1 րոպեի ընթացքում (տեսանյութ)

Լիոնել Մեսին՝ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

Մեսին 1՝ շատ դիպուկ նախադասությամբ ամփոփել է «Լիվերպուլի» հետ պատասխան խաղը

Մեսի․ «Չէի խոստացել, թե հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում»

Ալվեշ. «Ուրախ եմ, որ խուսափեցի «Ռեալ» տեղափոխվելու մղձավանջից ու ընտրեցի «Բարսելոնան»

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

«Բարսելոնայի» 9 ֆուտբոլիստի համար «Վալենսիայի» դեմ խաղը կարող է վերջինը լինել

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կարող է ստիպել դե Լիգտին չտեղափոխվել «Բարսելոնա»

Պիկե. «Էնֆիլդի» մղձավանջը դեռ երկար կտևի»

Պաշտոնական. «Բարսելոնան» իր առաջին տրանսֆերն իրականացրեց

Անդրե տեր Շտեգենը վնասվածքի պատճառով բաց կթողնի գավաթի եզրափակիչն ու հավաքականի խաղերը

Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը