Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը - VNews
Բաժիններ

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

Հայկական ակումբները թեժ պայքար մղելուց, խաղացանկից բողոքելուց, բայց միաժամանակ մրցաշարային աղյուսակում վեր ու վար անելուց հետո ավարտել են Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածը։ 9 թիմն այնքան խիտ են դասավորված, որ հստակ կարելի է արձանագրել՝ բոլորն էլ գարնանը պայքարելու են մրցանակային եռյակ ներխուժելու համար։

VNews.am-ը յուրաքանչյուր տուրից հետո ձեր ուշադրությանն է ներկայացրել լավագույն խաղացողների քառյակ և խորհրդանշական հավաքական։ Ընդհանուր աշնանային հատվածի համար 1 կամ 3-4 լավագույններ առանձնացնելը խրթին է, քանի որ մեր առաջնությունում ֆուտբոլիստները հանդես են գալիս ծայրահեղ վայրիվերումներով, ցուցադրած անթերի խաղին կարող է հաջորդել կոպիտ սխալներով հագեցած ելույթը։

Հաշվի առնելով այս ամենը՝ ներկայացնում ենք 2018/19թթ․ առաջնության աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը՝ ընտրելով ժամանակակից ֆուտբոլում ոչ հաճախ կիրառվող, բայց դեռ դասական 4-4-2 մարտավարությունը։

Դարպասապահ՝ Օգնեն Չանչարևիչ

«Ալաշկերտ», 29 տարեկան

Առաջատար «Ալաշկերտն» աչքի էր ընկնում չափազանց հուսալի պաշտպանությամբ, թիմը 17 խաղում բաց է թողել ընդամենը 10 գնդակ։ Չանչարևիչը վստահությամբ է հանդես եկել, «Ալաշկերտի» ամենաազդեցիկ ֆուտբոլիստներից մեկն էր։ Սերբ դարպասապահը 11-18-րդ տուրերի միջակայքում 594 րոպե շարունակ անառիկ է պահել իր դարպասը և այս ցուցանիշով ընթացիկ առաջնության ռեկորդ սահմանել։

Պահեստային տարբերակ՝ Դմիտրի Աբակումով («Արարատ-Արմենիա»)

Ձախ պաշտպան՝ Գագիկ Դաղբաշյան

«Ալաշկերտ», 28 տարեկան

Այս պաշտպանը մրցաշրջանի սկզբնական հատվածում հաճախ էր սխալներով աչքի ընկնում, սակայն ընթացքում կայունացրել է ելույթները և դուրս եկել նոր խաղամակարդակի վրա։ Դրա վկայությունն այն է, որ ամրապնդվել է նաև ազգային հավաքականում։ Ավելի հուսալի և հասուն է դարձել խաղը պաշտպանությունում աշխատելիս, իսկ գրոհներին միանալիս, անկասկած, «պատուհաս» է ցանկացած մրցակցի համար։

Պահեստային տարբերակ՝ Աղվան Դավոյան («Շիրակ»)

Կենտրոնական պաշտպան՝ Վլադիմիր Խոզին

«Արարատ-Արմենիա», 29 տարեկան

Բարձրագույն խմբի նորեկը պաշտպանությունում փորձառու ֆուտբոլիստներից բաղկացած քառյակ էր ձևավորել։ Դա լիովին արդարացված էր, քանի որ «Արարատ-Արմենիան» «Ալաշկերտից» հետո ամենաքիչ գոլ բաց թողած թիմն է (14)։ Վլադիմիր Խոզին – Դմիտրի Գուզ պաշտպանական դուետը հրաշալի տպավորություն էր թողնում։ Հայաստանում այսպիսի ֆուտբոլիստները մյուսների ֆոնին տարբերվում են։

Պահեստային տարբերակ՝ Դմիտրի Գուզ («Արարատ-Արմենիա»)

Կենտրոնական պաշտպան՝ Մաքսիմ Ժեստոկով

«Փյունիկ», 27 տարեկան

Անդրեյ Տալալաևը շատ հաճախ էր կադրային ու դիրքային փոփոխություններ կատարում «Փյունիկի» կազմում, սակայն Ժեստոկովն անձեռնմխելի մասնիկ էր։ Նա բոլոր խաղերում լավ տպավորություն է թողել, ուժեղ է հատկապես մենապայքարներում և առաջին փոխանցումով գրոհ սկսելիս։ Հասցրել է նաև 3 գոլի հեղինակ դառնալ՝ թիմի լավագույն ռմբարկու Էրիկ Վարդանյանին զիջելով 1 գնդակով։

Պահեստային տարբերակ՝ Աննան Մենսահ («Լոռի»)

Սփյուռքի հավաքական․ Ի՞նչ անել, երբ ակումբներն ունակ չեն օգնելու ընտրանուն

Աջ պաշտպան՝ Վահագն Այվազյան

«Բանանց», 26 տարեկան

Ընտրությունը բավականին բարդ էր, քանի որ իրենց թիմերում լուրջ դերակատարություն ունեն նաև Վյաչեսլավ Դմիտրիևը, Մլադեն Զելկովիչը և Գեորգի Պաշովը։ Վահագնի առավելությունն այն է, որ նա, բացի թիկունքում իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելուց, նաև դարձել է մեկը մյուսից գեղեցիկ 4 գոլի հեղինակ։ Մեծապես նպաստել է առաջնության ընթացքում թիմի կերպարանափոխությանը։

Պահեստային տարբերակ՝ Վյաչեսլավ Դմիտրիև («Փյունիկ»)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Եզրափակիչի մասնակից թիմերից միայն 2 ֆուտբոլիստ է երբևէ դարձել VBet Հայաստանի գավաթակիր․ «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը 3 ֆուտբոլիստի հետ

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Պարետատնից մերժել են. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

Կառլեն Մկրտչյանը նույնպես հեռացավ «Փյունիկից»

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)