fbpx

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

Հենակետային կիսապաշտպան՝ Արտակ Գրիգորյան

«Ալաշկերտ», 31 տարեկան

Արամ Ոսկանյանի՝ «Ալաշկերտը» գլխավորելուց հետո խաղային հսկայական առաջընթաց է գրանցվել նաև Գրիգորյանի պարագայում։ Գաղտնիք չէ, որ նրա լավագույն հատկանիշը գնդակը մրցակցից ամեն գնով խլելու տենչն է, ոչ մի վայրկյան չհանձնվելը։ «Ալաշկերտում» վստահ ելույթները նպաստել են նաև հավաքականում տեղը վերականգնելուն։ Հենակետային գոտում անփոխարինելի օղակ էր առաջատարի կազմում։

Պահեստային տարբերակ՝ Արթուր Գրիգորյան («Արցախ»)

Կենտրոնական կիսապաշտպան՝ Իսահ Ալիյու

«Լոռի», 19 տարեկան

Մեր մարտավարությունում Ալիյուին կդիրքավորենք փոքր-ինչ ներքև այն դիրքից, որտեղ գործում է իրականում։ Նա և առհասարակ «Լոռին» ֆուտբոլասերներին ապշեցնում, իսկ մրցակիցներին «սարսափահար էին անում» մրցաշրջանի առաջին հատվածում։ Ալիյուն դարձել է 5 գոլի հեղինակ, աչքի ընկել կառուցողական խաղով։ Փոքրամարմին է և ճկուն, կարդում է խաղը։ «Լոռիին» մեծապես կարող է օգնել նաև գարնանը։

Պահեստային տարբերակ՝ Ուգոչուկվու Իվու («Լոռի»)

Բողոքողները․ Հայկական ակումբների «գլխացավը» և մարզիչ, ով գիտի «դեղատոմսը»

Ձախ կիսապաշտպան-ենթահարձակվող՝ Ակմալ Բախտիյարով

«Արցախ», 20 տարեկան

Հայաստան եկող լեգեոներն առնվազն պետք է լինի Բախտիյարովի մակարդակին, որպեսզի թիմերն իրապես ուժեղանան։ Ղազախ ֆուտբոլիստն «Արցախում» եղանակ էր փոխում։ Թեև երիտասարդ է, բայց «Արցախի» հայ հասակակիցները կարող էին աճ գրանցել նրա կողքին։ Ակմալն արդեն թիմում չէ, սակայն ձախ եզրից նրա խոյահարումներն ու արագ մտածելու և գործելու վարպետությունը դեռ կհիշվեն։

Պահեստային տարբերակ՝ Ալիկ Առաքելյան («Փյունիկ»)

Աջ կիսապաշտպան-ենթահարձակվող՝ Լուբամբո Մուսոնդա

«Գանձասար-Կապան», 23 տարեկան

Կապանյան թիմն անհաղթահարելի թվացող խնդիրներ ուներ, բայց վերջնամասում արդեն չէր խնայում մրցակիցներին։ Մուսոնդան խելահեղ մարզավիճակ էր հավաքել ու աչքի ընկել գոլերով և արդյունավետ փոխանցումներով։ Ակնհայտ է, որ զամբիացին կապանյան թիմի առանցքային ֆուտբոլիստն է, քանի որ առանց նրա հօդս կցնդի Աշոտ Բարսեղյանի՝ սուր հակագրոհների «պայթուցիկ» մարտավարությունը։

Պահեստային տարբերակ՝ Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ»)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Արթուր Սողոմոնյան. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռիին», և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք»

«Արարատ-Արմենիան» ևս պաշտոնական հայտարարություն է տարածել

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

«Արարատ-Արմենիա» – «Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

Բարսեղյանը կրկին «կրակեց», Ղազարյանի թիմը «սուզվեց», Համբարձումյանի թիմն էլ փրկվեց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Նման երևույթները պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից. «Փյունիկի» պաշտոնական հայտարարությունը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Վահե Գևորգյան. «Արդյունքը արդարացի էր»

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Դեսիրեն «Փյունիկին» գցում է չեմպիոնական գրաֆիկից՝ ոչ-ոքի Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

Մարզչական «մենամարտ»․ «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպման մարտավարական վերլուծությունը (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Բոլոր թիմերի համար էլ դժվար է խաղացանկի տեսանկյունից, բայց պետք է հարմարվել» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ես գոհ եմ մեր տարեց ֆուտբոլիստներից, բայց մեզ նաև երիտասարդներ են պետք» (տեսանյութ)

Դենիս Թումասյանի գոլն «Ալաշկերտին» փրկեց պարտությունից «Արցախի» հետ խաղում (տեսանյութ)