fbpx

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

Հարձակվող՝ Իվայլո Դիմիտրով

«Արարատ-Արմենիա», 29 տարեկան

Հայաստանի առաջնությունում հարձակվողների արդյունավետության խնդիրը դեռ մնում է։ 17 խաղում խփած 10 գոլը բարձր ցուցանիշ չէ, սակայն փաստն այն է, որ Դիմիտրովը հենց նման վիճակագրությամբ այս պահին լավագույնն է։ Նա մեկնարկային 7 խաղում աչքի է ընկել նույնքան անգամ, ապա ևս 7 մրցավեճում «կարոտ մնացել» գոլերին։ Հետագայում հեթ-տրիք է գրանցել «Արցախի» դեմ խաղում։

Պահեստային տարբերակ՝ Անդրանիկ Քոչարյան («Արարատ»)

Հարձակվող՝ Ջոնել Դեսիրե

«Լոռի», 21 տարեկան

«Լոռիի» հերոսներից ևս մեկը։ Նա 8 գոլով առաջնության 2-րդ լավագույն ռմբարկուն է։ Հաջողություններն ավելի մեծ կլինեին, եթե Ջոնելը տարբեր պատճառներով բաց չթողներ մի քանի հանդիպումներ։ Արագաշարժ, մրցակցի շարքերում «փոթորիկ» առաջացնող ֆուտբոլիստ է։ Ոչ միայն օժտված է ռմբարկուի տվյալներով, այլև թիմային մեծ աշխատանք է կատարում։ Կարճ ասած, ժամանակակից հարձակվող է։

Պահեստային տարբերակ՝ Գրիգոր Աղեկյան («Արցախ»)

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան

Առաջնությունում իրենց լավ աշխատանքով առանձնացել են մի քանի մարզիչներ, բայց մեր ընտրությունը կանգ է առել հենց Բիչախչյանի վրա։ «Շիրակը» մրցաշարի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ է հավաքագրել կազմը, բայց հենց գյումրեցի մասնագետի աշխատանքի շնորհիվ դարձել իսկական թիմ։ Նրան հաջողվել է առավելագույն մակարդակի հասցնել ֆուտբոլիստների ֆիզպատրաստականության մակարդակը։

«Շիրակը» 2018 թվականն ավարտել է 6-րդ հորիզոնականում։ Արդյունքներն ավելի լավը կլինեին, եթե գյումրեցիները վերջին վայրկյաններին բաց չթողնեին «Փյունիկի» նկատմամբ հաղթանակը (1-1) և «Ալաշկերտի» հետ ոչ-ոքին (0-1): Ամենից ուրախալին այն է, որ «Շիրակում» կրկին ի հայտ են եկել տեղացի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք համապատասխան աշխատանքի դեպքում կարող են բարձունքների հասնել։

Եվ այսպես, խորհրդանշական հավաքականը՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

«Արսենալը» ճշտում է՝ գիտե՞ք, թե որն է եղել Մխիթարյանի կարիերայի առաջին ակումբը

«Փյունիկի» պատանի ֆուտբոլիստները ներկա են «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Դենիս Տալալայը՝ Անդրեյ Տալալաևի գլխավորած «Փյունիկում»

«Բանանցն» ու «Արցախը» պարտություններ են կրել ընկերական խաղերում

«Բանանցը» հետաքրքրված է հարձակման գծի 2 երիտասարդ խաղացողների ծառայություններով

«Փյունիկի» 7 պատանիներ մեկնել են «Լեգանեսի» ակադեմիա

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

Աբրահամ Խաշմանյան. «Մեր ֆուտբոլի վրա տասնյակ տարիներ փորձարկումներ են արել»

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

FNL գավաթ. «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվել է 3-րդ տուրում (լուսանկարներ, տեսանյութ)

Գրիգոր Աղեկյանն իր առաջին գոլն է խփել «Իսլոչում»

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ուրալին», Վարազդատ Հարոյանը մասնակցել է խաղին

«Բանանցը» պարտվել է Վրաստանի Բարձրագույն խմբի թիմին (տեսանյութ)

Հենրի Ավագյանը՝ Շոտլանդիայի առաջնության թիմերի ուշադրության կենտրոնում

«Ալաշկերտը» խզել է պայմանագիրն իր կիսապաշտպանի հետ