fbpx

«Ալաշկերտից» հեռացել է ևս 2 ֆուտբոլիստ

««Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի և հարձակվող Ռազմիկ Հակոբյանի հետ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն է մաղթում նրանց` հետագա կարիերայում»,- հաղորդում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը։

Հավելենք, որ թե՛ Ոսկանյանը, թե՛ Հակոբյանը չէին հանդիսանում թիմի առանցքային ֆուտբոլիստներ, ընթացիկ մրցաշրջանում համարյա չէին հայտավորվում հանդիպումներին։ 28-ամյա Ոսկանյանը Հայաստանի գործող չեմպիոնի շարքերում էր 2015 թվականից, որտեղ տեղափոխվել էր «Միկայից»։ Ինչ վերաբերում է 22-ամյա Հակոբյանին, ապա նա «Ալաշկերտին» էր միացել այս տարվա ամռանը «Փյունիկից»։

Տեղեկություններ կան, որ այս ֆուտբոլիստները կարիերան շարունակելու են «Արարատում»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալաշկերտում» իրենց ելույթները չեն շարունակելու նաև Սեզար Ռոմերոն և Արտյոմ Սիմոնյանը։ Վերջինս արդեն պայմանագիր է կնքել «Արարատի» հետ՝ միանալով իր նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին։

«Ալաշկերտը» Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարն է։

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբերի հրաշալի գոլը Խորվաթիայի փոխչեմպիոնի կազմում (տեսանյութ)

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Պաշտոնական. Արտյոմ Սիմոնյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Ինչպես «Արարատն» ավելի քան 2 տարի անց կրկին հաղթեց «Ալաշկերտին»․ VNews.am-ի ֆոտոշարքը

Օրբելի Համբարձումյան․ «Ֆիզիկապես ավելացրել ենք և կարողանում ենք ճնշել մրցակիցներին» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Այս հաղթանակով ևս մեկ քայլ արեցինք դեպի այնտեղ, որտեղ պետք է լինենք» (տեսանյութ)

Արամ Ոսկանյան․ «Մենք չէինք թերագնահատել «Արարատին» (տեսանյութ)

Խաշմանյանն ու իր թիմը վերջ դրեցին «Ալաշկերտի» անպարտելիությանը, «Գանձասար-Կապանը» փայլատակում է (տեսանյութ)

«Փյունիկ» – «Գանձասար-Կապան», «Արարատ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Արարատի» մղձավանջային վիճակագրությունն ընդդեմ «Ալաշկերտի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

«Ալաշկերտը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 18-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Մանասյանը շատ յուրահատուկ ռեկորդ կրկնեց, «Ալաշկերտի» դարպասի «կախարդանքը» վերացավ

Տուրի կենտրոնական խաղը Վանաձորում, «Բանանցի» ճգնաժամը, կապանյան թիմի հաղթանակը (տեսանյութ)