fbpx

Էդգար Բաբայան․ «Հավաքականը լավ շանսեր կունենա, եթե խաղա, ինչպես Մակեդոնիայի հետ երևանյան հանդիպմանը»

Դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը Հայաստանի հավաքականի կազմում այդպես էլ ոչ մի հանդիպման չի մասնակցել Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում։

Վնասվածքներն անընդհատ խանգարում էին 23-ամյա ֆուտբոլիստին, որն ազգային թիմում նորամուտը նշել էր այս տարվա մայիսի 29-ին Մալթայի հավաքականի հետ կայացած ընկերական մրցավեճում (1-1)։ Ընտրանու ղեկին այդ ժամանակ Վարդան Մինասյանն էր, իսկ ներկայիս գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վերջերս հայտարարել էր, որ Բաբայանի ներկայությունը կօգներ հավաքականին Ազգերի լիգայում։

Երիտասարդ ֆուտբոլիստն այժմ ապաքինվել է վնասվածքից և հայտավորվել է իր թիմի պաշտոնական վերջին 4 հանդիպմանը՝ դրանցից 3-ում դուրս գալով փոխարինման։ Նա մինչ առողջական խնդիրներ ունենալը հանդիսանում էր «Հոբրոյի» հիմնական կազմի խաղացող։

VNews.am-ը զրուցել է Էդգար Բաբայանի հետ։

-Շատ լավ է, որ վերադարձել եմ խաղադաշտ։ Արդեն 4 շաբաթ է, ինչ կրկին մարզվում եմ թիմի հետ, ուստի ինձ լավ եմ զգում։ Պատրաստվածությանս մակարդակն աստիճանաբար կհասնի 100%-ի։

«Հոբրոն» Դանիայի Սուպերլիգայում կայացած 18 տուրից հետո զբաղեցնում է վերջին՝ 14-րդ տեղը։ Որո՞նք են խաղային այսպիսի անկման պատճառները։

-Թիմի առանցքային ֆուտբոլիստներից 7-ը վնասվածքներ էին ստացել մրցաշրջանի մեկնարկում։ Նախորդ և այս մրցաշրջանի միջև գլխավոր տարբերությունը հենց այն է, որ խնդիրներ ենք ունեցել վնասվածքների հետ կապված։

«Անհավանականության տեսություն՝ Հայաստանի հավաքականի համար». Ի՞նչ սպասել ԵՎՐՈ-2020-ի մեր մրցակիցներից

Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանի հավաքականի վերջին 2 հանդիպումից։

-Բնականաբար, դիտել եմ մրցավեճերը։ Լավ է, որ վրեժ լուծեցինք Ջիբրալթարի հավաքականից։ Լիխտենշտեյնի ընտրանու հետ վերջին խաղն էլ տղաները վատ չանցկացրին, սակայն պետք է հաղթեինք այդ խաղում, քանի որ տեսականորեն հնարավոր էր ենթախմբում գրավել 1-ին հորիզոնականը։

Արմեն Գյուլբուդաղյանցի հետ այս ընթացքում շփում եղե՞լ է։

-Անձամբ իր հետ չեմ զրուցել, սակայն խոսել եմ ֆեդերացիայի ներկայացուցչի հետ։

«Ռանդերսում» Ձեր նախկին թիմակից Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել ՀՖՖ-ում և հիմա ուշադրությամբ հետևում է արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին։ Խոսե՞լ եք նրա հետ։

-Այո՛, երբեմն զրուցում եմ Ռոբերտի հետ։ Տարբեր թեմաներ ենք քննարկում։ Նրան շնորհավորել եմ նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։

Սփյուռքի հավաքական․ Ի՞նչ անել, երբ ակումբներն ունակ չեն օգնելու ընտրանուն

Դանիական այդ ակումբում Ձեր թիմակիցն է եղել նաև Յուրա Մովսիսյանը։ Ի՞նչ կարծիք կհայտնեք վերջին հանդիպումներում նրա ցուցադրած խաղի վերաբերյալ։

-Յուրան շատ ուժեղ ֆուտբոլիստ է։ Նա մեծապես կարող է օգնել հավաքականին, երբ լավ մարզավիճակում է։ Կարծում եմ՝ վերջին 2 խաղում լավ մակարդակով հանդես եկավ։ Այնուամենայնիվ, վստահ եմ, որ երբ նա լինի 100%-անոց մարզավիճակում, նույնիսկ ավելի բարձր արդյունավետություն կդրսևորի։ Մենք նաև չպետք է մոռանանք, որ նա վերջերս էր ապաքինվել վնասվածքից։

Հայաստանի հավաքականն ի՞նչ հեռանկարներ ունի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։

-Եթե մենք ցանկանում ենք որակավորվել այդ մրցաշարի եզրափակիչ փուլին, ապա պետք է քայլ առաջ կատարենք։ Անհրաժեշտ է ավելի լավ հանդես գալ, քանի որ այստեղ մրցակիցներն ավելի ուժեղ են։ Հավաքականը լավ շանսեր կունենա, եթե խաղա, ինչպես Մակեդոնիայի հետ երևանյան հանդիպմանը։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արաս Օզբիլիսը 2019-ին առաջին անգամ ամբողջական խաղ է անցկացրել «Վիլլեմ II»-ում

«NBA All-Star կամ բոլոր աստղերի խաղ»․ Ի՞նչ է իրենից ներկայացնում բասկետբոլի ամենասիրված խաղ-շոուն

Խինես Մելենդեսի մամուլի ասուլիսն ամբողջությամբ (տեսանյութ)

Դիեգո Ռոսի Մարաշլյան․ «Իմ նպատակն Ուրուգվայի հավաքականում խաղալն է»

«Հայաստան վերադառնալու ցանկություն չունեմ»․ Ո՞ւր է «անհետացել» Աղվան Պապիկյանը

Գոռ Մալաքյանը նույնպես արձագանքեց․ «Հայկական թիմում չպետք է լինեն 7-8-ից ավել լեգեոներներ»

Էդգար Մանուչարյան․ «Հայկական ֆուտբոլն անդունդի եզրին է․ կողմ եմ, որ լինի լեգեոներների լիմիտ»

Գևորգ Ղազարյանը բերում է իր, Մխիթարյանի և Եդիգարյանի օրինակը՝ հիմնավորելով լեգեոներների մասին դիրքորոշումը

Հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում Կիևի «Դինամոյում»

Նոբել Առուստամյանը պատմել է Չավիի ու Գատուզոյի՝ հայկական կոնյակի հանդեպ սիրո և Մխիթարյանի հետ շփման մասին

Ալեքսանդր Կարապետյանը՝ Յուրա Մովսիսյանի հետ մրցակցության մասին․ «Կարող ենք 2 հարձակվողով խաղալ»

Թոփ 15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Գևորգ Ղազարյանը հումորային լուսանկարով է շնորհավորել Հենրիխ Մխիթարյանին

Ալեքսանդր Կարապետյան․ «Զարմացած էի տարվա լավագույն ֆուտբոլիստների թվում հայտնվելու կապակցությամբ»

Happy Birthday, Heno! 30 փաստ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի մասին

Հայաստանի հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը և ներկա կգտնվեն «Ռեալ Մ.» – «Սևիլիա» հանդիպմանը