fbpx
Բաժիններ

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփումը

Վերջնագիծը հատեց Բարձրագույն խմբի 2018/19թթ. առաջնության աշնանային հատվածը, որն աչքի ընկավ ուշագրավ մի շարք իրադարձություններով: Առաջնության աշնանային հատվածի ամփոփումը ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Առաջնության աշնանային հատվածում անցկացված 76 հանդիպումներում դաշտի տերերը 29 հաղթանակ տոնեցին, հյուրերին հաջողությունն ուղեկցեց 28 անգամ, 19 խաղ ավարտվեց ոչ-ոքի: Խփվեց 167 գոլ: Միջին արդյունավետությունը կազմում է 2,19 գոլ մեկ խաղում: Նախորդ առաջնության աշնանային հատվածի համեմատ միջին արդյունավետությունը մի փոքր նվազել է: 2017/18թթ. առաջնության աշնանային հատվածում կայացած 45 հանդիպումներում 108 գոլ էր խփվել: Միջին արդյունավետությունը կազմել էր 2,4 գոլ մեկ խաղում:

Ընթացիկ առաջնության առաջին գոլը խփել էր «Արարատ-Արմենիայի» բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը՝ խոցելով «Լոռիի» դարպասը: Վերջին գոլի հեղինակը փյունիկցի Էրիկ Վարդանյանն էր, ով 11մ հարվածով գրավել էր Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:

2. Առաջնությունում գրանցված 57 հաղթանակներից միայն 8-ում է թիմերին հաջողվել մրցակցին պարտության մատնել խոշոր հաշվով: Ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել է «Ալաշկերտ» – «Արցախ» խաղում՝ 6-0: Առավել հաճախ՝ 2-ական անգամ խոշոր հաշվով հաղթել են «Գանձասար-Կապանն» ու «Լոռին»: Իսկ ահա «Արարատին», «Փյունիկին» և «Արցախին» չի հաջողվել նման կարգի հաղթանակ տոնել:

Առավել հաճախ՝ 2-ական անգամ խոշոր հաշվով պարտվել են «Բանանցն» ու «Արցախը»: Միայն «Ալաշկերտը», «Լոռին» ու «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով չեն պարտվել:

3. «Լոռին» դարձավ առաջնության աշնանային հատվածի ամենաարդյունավետ թիմը՝ 17 հանդիպումներում խփելով 25 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 1,47 գոլ): «Բանանցը» մեկ գոլ պակաս խփեց (միջինը՝ 1,41 գոլ), իսկ «Փյունիկը» 21 գնդակով (միջինը՝ 1,23 գոլ) եզրափակեց ամենաարդյունավետ թիմերի եռյակը: Ամենացածր արդյունավետությունը գրանցվել է «Արարատի»՝ 11 գոլ (միջինը՝ 0,64 գոլ), «Արցախի»՝ 13 (միջինը՝ 0,76 գոլ) և «Շիրակի»՝ 14 (միջինը՝ 0,82 գոլ) մոտ:

Ամենահուսալի պաշտպանությամբ աչքի ընկավ «Ալաշկերտը»՝ 17 հանդիպումներում բաց թողնելով ընդամենը 10 գնդակ (միջինը՝ 0,58 գոլ): Երկրորդ ցուցանիշն ունի «Արարատ-Արմենիան»՝ 14 (միջինը՝ 0,82 գոլ): «Արցախը» բոլորից շատ՝ 27 գոլ է բաց թողել (միջինը՝ 1,58 գոլ), «Արարատի» դարպասը գրավվել է 24 անգամ (միջինը՝ 1,41 գոլ), «Լոռիինը»՝ 21 (միջինը՝ 1,23 գոլ):

4. Առաջնության ընթացքում «Ալաշկերտը» 6 անընդմեջ հաղթանակ տոնեց, որից 5-ը՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: «Բանանցին» և «Լոռիին» հաջողվել է 5 խաղ շարունակ հաղթել: Իսկ ահա «Արարատը» 7 անընդմեջ պարտություն է կրել:

Անպարտելի խաղերի թվով (9) յուրօրինակ ռեկորդակիրներն են «Ալաշկերտը» (7 հաղթանակ, 2 ոչ-ոքի) և «Բանանցը» (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Հակառեկորդի հեղինակ է դարձել «Արարատը»՝ 12 խաղ անընդմեջ չկարողանալով գեթ մեկ հաղթանակ տոնել (4 ոչ-ոքի, 8 պարտություն): «Արցախն» էլ 11 խաղ է (5 ոչ-ոքի, 6 պարտություն) ընթացել առանց հաղթանակի:

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

Առաջնությունում բոլորից անհաջող մեկնարկեցին «Շիրակն» ու «Գանձասար-Կապանը»: Շիրակցիները մեկնարկային 7 հանդիպումներում չվայելեցին հաղթանակի բերկրանքը (5 ոչ-ոքի, 2 պարտություն), գանձասարցիները 6 խաղ անընդմեջ չհաղթեցին (3-ական ոչ-ոքի և պարտություն):

Առավել հաճախ՝ 10 անգամ դարպասն անառիկ է պահել «Ալաշկերտը», որից 6-ը՝ անընդմեջ: 17 հանդիպումներից 9-ում գոլ բաց չի թողել «Շիրակը», 8-ում՝ «Արարատ-Արմենիան»:

Գոլային ամենատևական երաշտը գրանցվել է «Արարատում»՝ 456 րոպե: «Բանանցի» ֆուտբոլիստներին չի հաջողվել գոլ խփել 449 րոպե շարունակ, գանձասարցիներին՝ 417, «Արարատ-Արմենիային»՝ 408:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյան՝ «Լոռիի» ցուցադրած խաղի, դարպասապահ Շահատունու և Իսահ Ալիյուի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ու «Լոռին» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

«Լոռիի» պաշտպանը շատ մոտ է Ֆրանսիայի հայտնի ակումբներից մեկը տեղափոխվելուն

«Շիրակը» Գյումրիում 3 միավոր վաստակեց Բարձրագույն խմբի նորեկի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

«Փյունիկը» «գայլերին» 0-4 հաշվով զիջեց նաև պատասխան խաղում (տեսանյութ)

«Փյունիկը» 10 րոպեում 3 գնդակ ընդունեց «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Առաջին կեսից հետո