fbpx

Միստեր X․ «Ոսկե գնդակի» քվեարկությանը մասնակցել է գոյություն չունեցող անձնավորություն

«Ոսկե գնդակ-2018»-ի քվեարկությանը մասնակցել է մի անձնավորություն, որը կարծես ընդհանրապես գոյություն չունի։ Այս մասին հաղորդում է Sportbible.com-ը։

France Football-ի կողմից 1956 թվականից տրվող հեղինակավոր մրցանակի քվեարկությանը մասնակցություն է ունեցել 176 երկրի 1-ական ներկայացուցիչ։ Նրանցից ոմն Աբդու Բոյնան, որը Կոմորյան Կղզիների Միությունից է և նշված է որպես Albaladcomores.com-ի լրագրող, 1-5-րդ տեղերում քվեարկել է համապատասխանաբար Կիլիան Մբապեի, Լուկա Մոդրիչի, Կրիշտիանու Ռոնալդուի, Էդեն Ազարի և Մոհամեդ Սալահի օգտին։

Այդուհանդերձ, Alwatwan.net-ը հաղորդում է, որ վերոնշյալ պարբերականն արդեն 6 տարի է՝ չի գործում և այնտեղ չի աշխատել նման անուն-ազգանունով որևէ մեկը։

«Զարմացած եմ տեսնել, որ Albalad Comores պարբերականը գոյություն ունի։ Դա այն է, ինչ ես գիտեմ, և դա իրականությունն է․ այս թերթը փակված է արդեն 6 տարի։ Այնտեղ երբեք չի աշխատել Աբդու Բոյնա անուն-ազգանունով որևէ մեկը։ Մենք 2 մարզական լրագրող ունեինք՝ Աբդուլ Յուսուֆը, որն աշխատում էր ֆրանսերեն տարբերակի համար, և Շարիֆ Ուսեյնը՝ արաբերեն տարբերակի համար»,-  Alwatwan.net-ին տված հարցազրույցում ասել է Տոյմիմու Աբդուն, որը Albalad Comores-ում ժամանակին աշխատել է որպես ֆոտողթղթակից։

Ամեն ինչ ավելի բացասական է դարձնում այն, որ France Football-ն օգտագործել է Կոմորյան Կղզիների Միության՝ արդեն 17 տարի գործածությունից դուրս եկած դրոշը։

Նաև բավականին տարօրինակ են ստացվել այն լրագրողների քվեարկության արդյունքները, որոնք ներկայացնում են Սենթ Քիթս և Նևիսը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Ղրղզստանը։

Այսպիսով, Սենթ Քիթս և Նևիսից Մերվ-Ան Թոմփսոնը լավագույն հնգյակում ընդգրկել է համապատասխանաբար Նեյմարին, Սերխիո Ռամոսին, Լուիս Սուարեսին, Ալիսոն Բեկերին ու Սերխիո Ագուերոյին, Ղրղզստանից Բիշկեկ Տարաս Հլիպենկոն «Ոսկե գնդակի» դափնեկրի դերում պատկերացրել է Տիբո Կուրտուային, իսկ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից Ալբերտ Ստանիսլաս Կումբոբակոն առաջին հորիզոնականում նշել է Կարիմ Բենզեմայի անունը։

Հիշեցնենք, որ մրցանակը նվաճել է Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը՝ ընդհատելով Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի համատեղ 10-ամյա գերիշխանությունը։

Ոսկե գնդակ 2018. Ինչպես են քվեարկել աշխարհի 176 երկրներում

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ինչու է իրականում Մեսուտ Օզիլը հեռացել «Ռեալից»

«Ռեալը» հաղթեց «Ռայոյի» և ընդհուպ մոտեցավ առաջատարներին (տեսանյութ)

3 ֆուտբոլիստ, որ «Ռեալը» պետք է ձեռք բերի ձմռանը մրցաշրջանը փրկելու համար

Մոդրիչի հայտարարությունը, որը դուր չի գա Ռոնալդուին և Մեսիին

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղի համար

«Երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ձեր թիմում չէ, դուք կզգաք նրա կարիքը». Մարսելոն՝ Ռոնալդուի մասին

«Ռեալի» ակնկալիքները Մաուրո Իկարդիի հետ կապված հօդս են ցնդում

Կեյլոր Նավասը որոշում է կայացրել «Ռեալում» մնալ-չմնալու հարցի վերաբերյալ

Ռոնալդոն «Ռեալին» խնդրել է Վինիցիուս Ջունիորին ուղարկել իր ակումբ

Սոլարի․ «Ռեալի» շուրջ կատարվող ամեն ինչ առաջացնում է հատուկ հետաքրքրություն»

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (դեկտեմբերի 15-16)

Կարվախալը բացատրել է, թե ինչու է Իսկոն ԲԿՄԱ-ի հետ խաղում հրաժարվել ավագի թևկապից

Լոպետեգին աշխատանքի նոր հրավեր է ստացել

Ռոնալդուն ցանկանում է հանդիպել Ֆլորենտինո Պերեսի հետ վերջին անգամ

«Բարսելոնայի» երկրպագուները պահանջում են «Կամպ Նոուից» հեռացնել Ֆիգուի մասին հիշողությունները

Տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, հայտնի են «Ռեալի» և «Բարսայի» մրցակիցները