Մբապեն մեկնաբանել է Մեսիին գերազանցելու մասին տարածված հարցազրույցի թեման - VNews
Բաժիններ

Մբապեն մեկնաբանել է Մեսիին գերազանցելու մասին տարածված հարցազրույցի թեման

Canal Football Club-ը տեղեկատվություն էր տարածել, թե ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսիի մասին արել է հետևյալ հայտարարությունը․ «Մեսին շատ յուրահատուկ ֆուտբոլիստ է, սակայն, կարծում եմ, եթե շարունակեմ քրտնաջան աշխատել, ապա կարող եմ գերազանցել նրան 3 կամ 4 տարի անց։ Իհարկե, ես նրան շատ եմ հարգում, նա փայլուն ֆուտբոլիստ է»։

Այդուհանդերձ, France Football-ի վարկածով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստն արձագանքել է թվիթերյան այդ հրապարակմանը և գրել․ «Երբեք չեմ ասել այդպիսի բան։ Մեսիի նկատմամբ ունեմ մեծ հարգանք և հիացմունք»։

Հիշեցնենք, որ Մբապեն և Մեսին խաղադաշտում հանդիպել են 2018թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում, որտեղ մրցել էին Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։ «Եռագույններն» առավելության էին հասել 4-3 հաշվով, իսկ Մբապեն դարձել էր դուբլի հեղինակ, նաև վաստակել էր 11-մետրանոց հարվածի իրավունք։ Ֆրանսիացիները նվաճել էին այդ մրցաշարի հաղթողի կոչումը։

Մեսին 15 մլն դոլար արժողությամբ անձնական ինքնաթիռ է գնել (լուսանկարներ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


FIFA The Best. Լավագույն մարզչի ու լավագույն դարպասապահի հավակնորդները

FIFA The Best. Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Կումանն ասել է՝ ինչու Գրիզմանը չխաղաց «Դինամոյի» հետ խաղի սկզբից

«Չելսին» կթարմացնի պայմանագիրն իր պաշտպանի հետ

Ռոնալդուն կրկնել է Մեսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Յունայթեդը», «Բորուսիան» ու «Լացիոն» 3-ական միավոր վաստակեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

ՊՍԺ – «Լայպցիգ»․ Մեկնարկային կազմեր

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Կիևի «Դինամոյի» դեմ խաղում

Էտո՛օ․ «Բարսելոնան» Մեսիին փոխարինելու համար պետք է ուշադրություն դարձնի այդ 2 ֆուտբոլիստներին»

Աղբյուր. «Բարսելոնան» առաջարկել է Մասկերանոյի վերադառնալ

Ռունի. «Երազում էի այդ ակումբում խաղալու մասին»

«Մանչեսթեր Սիթին» 10 տարվա պայմանագիր է պատրաստվում առաջարկել Մեսիին

Գրիզման. «Չեմ կտրի մազերս, նույնիսկ եթե «Բարսելոնան» պահանջի»

«Բարսելոնան» արդեն 130 մլն. եվրո է վճարել Դեմբելեի դիմաց

Գրիզմանը՝ Մեսիի վերաբերյալ աղմակահարույց հայտարարությունների մասին