Հովհաննես Բաչկովը պարտություն կրեց Աշխարհի հավաքականի կազմում - VNews
Բաժիններ

Հովհաննես Բաչկովը պարտություն կրեց Աշխարհի հավաքականի կազմում

Մոսկվայում ընթացքի մեջ է բռնցքամարտի երեկոն, որտեղ Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչները մենամարտեր են անցկացնում աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ:

Աշխարհի հավաքականի կազմում ընդգրկված Հովհաննես Բաչկովն ուժերը չափել է Ալեքսեյ Մազուրի հետ և 5-ռաունդանոց մենամարտում պարտություն կրել մրցավարական անձնակազմի որոշմամբ։ Մրցավարների որոշումն առաջացրել է շատերի զարմանքը, քանի որ հայ բռնցքամարտիկն անընդհատ հարձակվում էր և գնում մերձամարտի։

Ռուսաստանի հավաքականն այդ մենամարտից հետո ընդհանուր առավելություն ունի 3-1 հաշվով։

Գոռ Երիցյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտի մասին. «Ես վստահ եմ իմ ուժերի վրա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: