Սարսափելի ցուցանիշ․ Բեյլն առաջին գոլն է խփել Լա Լիգայում վերջին 100 օրվա ընթացքում - VNews
Բաժիններ

Սարսափելի ցուցանիշ․ Բեյլն առաջին գոլն է խփել Լա Լիգայում վերջին 100 օրվա ընթացքում

Ուելսցի հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլի խփած գոլը Մադրիդի «Ռեալին» նվազագույն հաշվով հաղթանակ է պարգևել «Հուեսկայի» հետ Իսպանիայի Լա Լիգայի 15-րդ տուրի արտագնա խաղում։ Նա դիպուկ հարված է կատարել հանդիպման 8-րդ րոպեին։

Դա ուելսցու առաջին գոլն էր Իսպանիայի առաջնությունում վերջին 100 օրվա ընթացքում, ինչի շնորհիվ ընդհատել է այդ մրցաշարում 10 խաղից բաղկացած առանց հաջողության հասնելու շարքը․ սա Բեյլի կարիերայի վատագույն հատվածն էր այդ առումով։ «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստը վերջին անգամ գրավել էր «Լեգանեսի» դարպասը (4-1)՝ հաջողության հասնելով սեպտեմբերի 1-ին 3-րդ տուրի շրջանակում։

29-ամյա Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին 101 մլն եվրոյի դիմաց։ Նա այս մրցաշրջանում մասնակցել է Լա Լիգայի 14 խաղի՝ դառնալով 4 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ։

«Ռեալը» հաղթանակ կորզեց «Հուեսկայից» և ներխուժեց լավագույն քառյակ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


FIFA The Best. Լավագույն մարզչի ու լավագույն դարպասապահի հավակնորդները

Զիդան․ «Պետք է ուղղենք առանց Ռամոսի անցկացրած խաղերի մեր անհաջող վիճակագրությունը»

«Ռեալն» ու «Ինտերը» կարող են փոխանակում իրականացնել

«Ռեալի» հայտացուցակը՝ «Ինտերի» դեմ խաղի համար

Գործակալ. «Իսկոն ցանկանում է փորձել իրեն այլ առաջնությունում»

«Ռեալը» կորուստներով է մոտենում «Ինտերի» դեմ խաղին

Կասիլյասի ամենավատ հիշողությունը «Ռեալում»

«Ռեալն» արտագնա խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ խաղում

Իսկոն որոշել է հունվարին հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ հանդիպման համար

Լուկա Յովիչը վարակվել է կորոնավիրուսով

Զիդանը քննադատել է հանդիպումների օրացույց կազմողներին

Լուրջ կորուստ «Ռեալի» համար. Ռամոսը վնասվածք է ստացել

«Ռեալի» ևս 2 ֆուտբոլիստ շարք վերադարձան

Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»