fbpx

Բալեկյանը խաղաժամանակ է ստանում Արգենտինայում, Կարապետյանի հերթական գոլը

Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Լյուքսեմբուրգի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ․ «Բենֆիկա» 2-4 «Պրոգրես Նիդերկորն»Ալեքսանդր Կարապետյանը դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը։ Նա մասնակցել է ամբողջ մրցավեճին։ 30-ամյա հարձակվողն առաջնության վերջին՝ «Ժենես Էշի» հետ մրցավեճում էլ աչքի էր ընկել հեթ-տրիքով։ «Պրոգրես Նիդերկորնը» պայքարը կշարունակի հաջորդ փուլում։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր․ «Դինամո Մոսկվա» 4-0 «Ուրալ»Վարազդատ Հարոյանը մնացել է պահեստայինների նստարանին։ Հարոյանը Եկատերինբուրգի թիմի նախորդ 3 պաշտոնական խաղում եղել էր մեկնարկային կազմում։ Սա «Ուրալի» 2-րդ անընդմեջ պարտությունն էր առաջնությունում։ «Ուրալը» 16 թիմի պայքարում 8-9-րդ հորիզոնականներն է բաժանում «Օրենբուրգի» հետ։

Արգենտինայի Սուպերլիգա, 15-րդ տուր․ «Խիմնասիա Լա-Պլատա» 2-2 «Հուրական»․ «Խիմնասիա Լա-Պլատայից» Մաուրո Գևգեոզյանը վնասվածքի պատճառով չի ընդգրկվել հայտացուցակում, իսկ «Հուրականից» Նորբերտո Բրիասկո Բալեկյանը եղել է փոխարինողների թվում և խաղադաշտ դուրս եկել 81-րդ րոպեին։ «Խիմնասիա Լա-Պլատան» 26 թիմի պայքարում 19-20-րդ տեղերն է բաժանում «Լանուսի» հետ, իսկ «Հուրականը» եզրափակում է լավագույն քառյակը։

Արաս Օզբիլիսը կրկին նմանվում է իրեն, միայն թե թիմը ջախջախվեց․ Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում․ Դեկտեմբերի 8 (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր․ «Զենիթ» 1-2 «Ռուբին»Խորեն Բայրամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 29-րդ րոպեին ստացել դեղին քարտ։ «Ռուբինն» առաջնության առաջատար «Զենիթի» նկատմամբ հաղթանակի շնորհիվ բարձրացել է 6-րդ հորիզոնական։

Բելգիայի Բարձրագույն խումբ, 18-րդ տուր․ «Գենտ» 2-0 «Էուպեն»Իվան Յագանը բացակայել է իր թիմի հայտացուցակից։ «Էուպենը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 12-րդ տեղը։

Գերմանիայի Մ19 Բունդեսլիգա, Հյուսիսային գոտի, 14-րդ տուր․ «Համբուրգ» Մ19 5-0 «Մագդեբուրգ» Մ19․ Երջանիկ Ղուբասարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Սա «Համբուրգի» Մ19 տարեկան ֆուտբոլիստների թիմի 2-րդ անընդմեջ հաղթանակն էր 5-0 հաշվով։ «Համբուրգ» Մ19-ը 14 թիմի պայքարում 4-5-րդ հորիզոնականներն է բաժանում «Լայպցիգ» Մ19-ի հետ։

Խորվաթիայի Բարձրագույն խումբ, 17-րդ տուր․ «Գորիցա» 1-2 «Օսիյեկ»․ Դավիթ Արշակյանը հայտավորված չի եղել հանդիպմանը։ «Գորիցան» 10 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Ալեքսանդր Կարապետյանը նոր ակումբ ունի

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Մխիթարյանի 600-րդ խաղն ու հավաքականի 50-րդ հաղթանակը․ 10 փաստ Հայաստան – Լիխտենշտեյն խաղից

Հայաստան – Լիխտենշտեյն. Ալեքսանդր Կարապետյանի գոլը (տեսանյութ)

1 տարի ֆուտբոլ չխաղաց և ամիսներ անց հրավիրվեց հավաքական. Ընտրանու հայտացուցակի հետքերով

Պաշտոնական․ Խորեն Բայրամյանը հեռացավ «Ռուբինից»

Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Հարոյանի ինքնագոլը ճակատագրական չեղավ․ «Ուրալը» ՌԴ գավաթի եզրափակչում է (տեսանյութ)

Դմիտրի Սելյուկ. «Փյունիկի» երկու ֆուտբոլիստ կհամալրի «Տամբովը»

Հայերի բենեֆիսը. Կարապետյանը նույնպես աչքի է ընկնում գոլով

«Ալաշկերտի» 3 ֆուտբոլիստ՝ Հայաստանի քառակի գավաթակիր

Հերթական բեղմնավոր շաբաթը մերոնց կողմից․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Ալեքսանդր Կարապետյանի գոլն օգնել է «Պրոգրեսին» կամային հաղթանակ տոնել

«Ուրալը» հաղթեց «Կռիլյա Սովետովին»․ Վարազդատ Հարոյանը խաղաց 1 րոպե