fbpx

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածը լի էր ուշագրավ բազմաթիվ իրադարձություններով։ Մրցաշարային աղյուսակում թիմերը ծայրահեղ խիտ են դասավորված, ինչը հրաշալի է մեզ՝ առաջնությանը հետևողներիս համար։ Ներկայացնում ենք 5 հանգամանք, որ ավելի դիտարժան են դարձրել մեր Պրեմիեր լիգան։

Միակ թիմը, որի դեպքում կարելի է գործածել «սեփական հարկի տակ» եզրույթը

«Լոռին» առաջնության մեկնարկի հայտնությունն էր։ Զարմացնում էին ոչ միայն արդյունքները, այլև այն բարձր տեմպը, որ այդ թիմի ֆուտբոլիստները հաղորդում էին հանդիպումներին։ Մրցակիցների գլուխները հաճախ պտտվում էին, քանի որ նման բարձր ինտենսիվություն հաղորդող թիմ մեր առաջնությունում վաղուց չէր եղել։ Հետագայում կադրային խնդիրները, «Լոռիի» ֆուտբոլիստների՝ փոքր-ինչ պարծենկոտ դառնալը և մրցակիցների կողմից այդ թիմի խաղի լավ ուսումնասիրությունը հանգեցրել են ճգնաժամի։

«Լոռին» որտեղ էլ խաղա, ունի իր հրաշալի աջակցությունը։ Սա մի նոր մշակույթ է, որ իրենց հետ բերել են վանաձորցի երկրպագուները։ Այս պահին ունենք մարզային ևս 2 թիմ, սակայն «Շիրակը» Գյումրիում այլևս չի ստանում նախկին բուռն աջակցությունը, իսկ «Գանձասար-Կապանն» առհասարակ ելույթ է ունենում Երևանում։ Ուրախալի է, որ երկրպագուական փոքրիկ ֆան-շարժումներ ունեն նաև «Ալաշկերտը» և «Փյունիկը»։ Ֆուտբոլիստները կհաստատեն, որ «Լոռիի» հետ Վանաձորում խաղալիս լրացուցիչ լարվածություն են զգում։

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

Հաճելի խառնաշփոթ

Մեր թիմերից առաջնության առաջին հատվածում համեմատաբար կայուն է խաղացել միայն առաջատար «Ալաշկերտը», մյուսները զբաղված էին վայրիվերումներով։ «Բանանցն» անպարտելի էր 9 հանդիպում անընդմեջ, սակայն դրանից հետո կրել է 4 անընդմեջ պարտություն՝ չխփելով ոչ մի գոլ։ «Արարատ-Արմենիան» 4 խաղ անընդմեջ չէր գտնում մրցակիցների դարպասի բանալին, բայց դրան հաջորդած 3 մրցավեճում դարձել է 7 գոլի հեղինակ։

«Լոռին» զարմանահրաշ մեկնարկից հետո վերջնամասում արդեն 6 խաղ է՝ չի կարողացել հաղթանակ տոնել։ «Շիրակը» և «Գանձասար-Կապանն» առաջնության սկզբնամասում չէին հաղթել համապատասխանաբար 7 ու 6 մրցավեճ անընդմեջ, բայց հետագայում բավականին բարձրացել են աղյուսակում։ Կապանյան թիմը 4 անընդմեջ հաղթանակով է ավարտել աշնանային հատվածը։ Դե իսկ «Արարատն» իրար հաջորդած 12 խաղում չվայելելով հաղթանակի բերկրանքը՝ վերջնամասում պարտության է մատնել «Փյունիկին» և «Ալաշկերտին», ոչ-ոքի խաղացել «Լոռիի» հետ։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Յուրի Նագայցևը՝ հավաքականի թեկնածուների մարզավիճակի, Ալիկ Առաքելյանին ավելի ուժեղ ակումբ բաց թողնելու պատրաստակամության և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Ֆուտբոլիստների վարպետությունը պետք է բարձրացնենք, իսկ հոգեբանական խնդիրը կլուծվի 1-2 հաջող խաղից հետո» (տեսանյութ)

«Փյունիկը» սրում է չեմպիոնական պայքարը․ երևանյան թիմը ծանր հաղթանակ տոնեց «Արցախի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Մարզային դերբին, իհարկե, տխուր էր, քանի որ տեղի էր ունենում Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը