fbpx
Բաժիններ

Ինիեստա․ «Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան, որը ներկայումս պաշտպանում է ճապոնական «Վիսել Կոբեի» մարզական պատիվը, իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակ-2018»-ի քվեարկության արդյունքների վերաբերյալ։

Հեղինակավոր մրցանակը բաժին է հասել Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, իսկ կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Լիոնել Մեսին զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

«Կարծում եմ, որ Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Նա ունի ամեն ինչ, այդ թվում՝ դրիբլինգ և 2 ոտքով էլ խաղալու կարողություն։ Ես չեմ տեսել, որ ուրիշ մեկը նմանատիպ ինչ-որ բան անի խաղադաշտում, և Լիոնելը յուրաքանչյուր տարի գերազանցում է իմ սպասելիքները։ Քվեարկությունում 5-րդ տեղը զբաղեցնելը ոչ մի դեպքում վիրավորական չէ, բայց նա, իմ կարծիքով, լավագույնն է։

Իհարկե, անարդար կլիներ ասել, թե Մոդրիչն արժանի չէ «Ոսկե գնդակին»։ Նա հրաշալի մրցաշրջան է անցկացրել»,- ասել է Ինիեստան Marca-ին տված հարցազրույցում։

Ինիեստան հանդիպել է նախկին թիմակիցների հետ (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Sky Sports. 100 միլիոն եվրո և 6 ֆուտբոլիստներից երկուսը՝ Նեյմարի տրանսֆերի դիմաց

«Բավարիան» անուղղակիորեն կարող է նպաստել Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

Սեբալյոսը մեկուկես ոտքով «Արսենալում» է. Էմերին համոզել է նրան

Ինչու «Բարսելոնան» չգնեց դե Լիխտին

«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու այլ տարբերակ է գտել

Արգենտինան կփորձի «փրկել» Մեսիին

Marca. Ռոնալդուն կրկին «Ոսկե գնդակը» հաղթելու ֆավորիտներից է

Գրիզման. «Գոլերս նոր ձևով կտոնեմ՝ հատուկ «Կամպ Նոուի» համար»

«Ռեալում» իրավիճակ է փոխվում. Կարևոր հանդիպում՝ Զիդանի ու Պերեսի միջև

Վալվերդեն անհապաղ արդյունքներ է ակնկալում Գրիզմանից

Հնարավոր է՝ «Բարսելոնան» հրաժարվի Նեյմարի տրանսֆերը գնելու մտքից

«Միլանը» ցանկանում է «Ռեալի» աստղին գնել

Նեյմար. «Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ տեսել եմ»

Ռայոլա. «դե Լիխտի՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերն աղբ էին»

L’Equipe. «Բարսելոնան» արել է առաջին պաշտոնական առաջարկը Նեյմարի համար

Բեյլի գործակալը ցանկանում է, որ «Ռեալը» բաց թողնի ֆուտբոլիստին անվճար