fbpx

London Chess Classic. Արոնյան- Վաշիե-Լագրավ մրցախաղը մեկնարկեց ոչ-ոքիով

Լոնդոնում այսօր մեկնարկեց  շախմատի Grand Chess Tour մրցաշարի եզրափակիչը՝ London Chess Classic-ը, որում նոկաուտ համակարգով հաղթողի կոչումն են վիճարկում նախորդ 4 փուլերում լավագույն արդյունքի հասած 4 շախմատիստները, որոնք վիճակահանությամբ կիսաեզրափակչում զույգեր են կազմել:

Լևոն Արոնյանը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ դասական շախմատի առաջին պարտիայում խաղում էր սև խաղաքարերով: Երկարատև պայքարից հետո մրցակիցները 74–րդ քայլին հաշտություն կնքեցին: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաև Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի պարտիայում: Մրցակիցները հաշտության ձեռք մեկնեցին 51-րդ քայլին:

Վաղը մրցաշարի մասնակիցները կանցկացնեն դասական շախմատի 2-րդ տուրի հանդիպումները: Հիշեցնենք, որ դասական շախմատի պարտիայում հաղթանակի համար շախմատիստին տրվում է 6 միավոր, ոչ-ոքիի դեպքում մասնակիցները ստանում են 3-ական միավոր: Այնպես որ երկու մրցախաղերում էլ հաշիվը հավասար է՝ 3-3:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գրան Պրի. Արոնյանը լքեց մրցաշարը

Գրան Պրի. Արոնյանը մեկնարկեց պարտությամբ ու հայտնվեց ծանր կացության մեջ

Հայ շախմատիստներից միայն Էլինա Դանիելյանն է բարելավել իր վարկանիշը

GRENKE Chess Classic. Արոնյանը զբաղեցրեց 7-րդ տեղը

GRENKE Chess Classic. Արոնյանի հաշվին 6-րդ ոչ-ոքին գրանցվեց

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով աշխարհի չեմպիոնին

GRENKE Chess Classic. Արոնյանը կրկին բավարարվեց ոչ-ոքիով

Նիկոլ Փաշինյան. «Արոնյանը, Մխիթարյանը, Ալեքսանյանը իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային բարձրունքների»

GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանի օգտին 4-րդ ոչ-ոքին գրանցվեց

GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

GRENKE Chess Classic. Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը կմասնակցի GRENKE Chess Classic սուպերմրցաշարին

Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոններ

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը դուրս է մնացել տասնյակից