fbpx
Բաժիններ

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը սկսում է ՀՀ 27-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը՝ անդրադառնալով  գործող չեմպիոնին:

1. Հայաստանի գործող չեմպիոնը 2-րդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ առաջնության աշնանային հատվածի հաղթող: Նախորդ առաջնության աշնանային հատվածի 15 հանդիպումներում «Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ վաստակել էր հնարավոր միավորների 66,6 տոկոսը (+9=3-3, 25-13)՝ 6 միավորով գերազանցելով «Գանձասար Կապանին»: Հիշեցնենք, որ 2015/16թթ. առաջնությունում էլ, երբ ալաշկերտցիներն առաջին անգամ չեմպիոն էին հռչակվել, աշնանային հատվածն ավարտել էին առաջին հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 32 միավոր (+9=5-1, 27-12):

Ընթացիկ առաջնության աշնանային հատվածի 17 հանդիպումներում «Ալաշկերտը» վաստակեց 33 միավոր (+10=3-4, 20-10), ինչը հնարավոր միավորների 64,7 տոկոսն է: Չեմպիոնը 4 միավորով գերազանցեց 2-րդ տեղում ընթացող «Բանանցին»:

Հետաքրքիր է, որ նախորդ առաջնության 17 հանդիպումներից հետո էլ «Ալաշկերտն» իր օգտին 33 միավոր էր գրանցել հաղթանակների, ոչ-ոքիների և պարտությունների նույնպիսի քանակով: Ընթացիկ առաջնության համեմատ ալաշկերտցիները 8 գոլ ավել էին խփել, սակայն բաց թողած գնդակների քանակն էլ 6-ով գերազանցում էր ներկայիս արդյունքը:  Իսկ ահա 2-րդ տեղում ընթացող «ԳանձասարԿապանից» միավորների տարբերությունը հասնում էր 6-ի:

2. Առաջնության աշնանային հատվածում «Ալաշկերտը» հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 7 հանդիպումներում թիմի ղեկին Վարուժան Սուքիասյանն էր, որի օրոք «Ալաշկերտը» վաստակեց 10 միավոր (+3=1-3, 10-6), ինչը հնարավոր միավորների 47,6 տոկոսն է: 8-րդ տուրում «Լոռիի» հետ խաղում (2-1) գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սերգեյ Էրզրումյանը: Հաջորդ 9 խաղերը չեմպիոնն անցկացրեց Արամ Ոսկանյանի գլխավորությամբ՝ վաստակելով հնարավոր միավորների 74 տոկոսը (+6=2-1, 8-3):

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

3. Ինչպես նախորդ 2 մրցաշրջաններում, այս անգամ էլ «Ալաշկերտն» առավել հաջող հանդես եկավ 2-րդ շրջանում` Արամ Ոսկանյանի գլխավորությամբ 8 հանդիպումներում վաստակելով 20 միավոր (+6=2-0, 8-2), ինչը հնարավոր միավորների 83,3 տոկոսն է: Իսկ ահա 1-ին շրջանում «Ալաշկերտի» օգտին 13 միավոր էր գրանցված (+4=1-3, 12-7), ինչը հնարավոր միավորների 54,1 տոկոսն է:

«Ալաշկերտն» ավելի հաջող հանդես եկավ սեփական դաշտում՝ անցկացրած 8 հանդիպումներում վաստակելով հնարավոր միավորների 75 տոկոսը (+6=0-2, 15-7): Դա լավագույն արդյունքն է առաջնության մասնակիցների մեջ: Սեփական հարկի տակ ալաշկերտցիները պարտվել են «Արարատ-Արմենիային» (1-3) և «Փյունիկին» (1-2):

Հյուրընկալվելիս անցկացրած 9 հանդիպումներում «Ալաշկերտի» օգտին գրանցվեց 15 միավոր (+4=3-2, 5-3), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է: Այդ արդյունքը զիջում է միայն 17-ական միավոր վաստակած «Փյունիկին» (8 խաղում) և «Արարատ-Արմենիային» (9 խաղում): Մրցակցի հարկի տակ ալաշկերտցիները նվազագույն հաշվով հաղթել են «Արարատին», «Գանձասար Կապանին»«Փյունիկին» և «Արարատ-Արմենիային»:

4. Առաջնության ընթացքում «Ալաշկերտը» 6 անընդմեջ հաղթանակ տոնեց, որից 5-ը՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Այդ արդյունքը լավագույնն է ոչ միայն ընթացիկ առաջնությունում, այլև թիմի պատմության մեջ: Մինչ այդ «Ալաշկերտը» ռեկորդային ցուցանիշ էր գրանցել 2016/17թթ. առաջնությունում՝ տոնելով 5 անընդմեջ հաղթանակ:

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

Իսկ ահա անպարտելի խաղերի քանակով (9) ալաշկերտցիները կրկնեցին 2016/17թթ. առաջնության իրենց լավագույն ցուցանիշը: Ճիշտ է, այն ժամանակ այդ խաղերում «Ալաշկերտը» տոնել էր 8 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել էր ոչ-ոքի ներկայիս 7 հաղթանակի և 2 ոչ-ոքիի դիմաց:

Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտը» ևս մեկ թիմային ռեկորդ բարելավեց՝ 6 խաղ անընդմեջ դարպասը պահելով անառիկ: Մինչ այդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2015/16թթ. առաջնությունում (4 անառիկ խաղ): Իսկ ընդհանուր առմամբ 17 հանդիպումներից 10-ում չեմպիոնը գոլ բաց չի թողել: Ալաշկերտցիներին միայն 4 խաղում («Շիրակ»՝ 0-0, «Բանանց»՝ 0-1, «Արցախ»՝ 0-0, «Արարատ»՝ 0-1) չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

«Ալաշկերտը» խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեց՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Արցախի» դարպասը: Դա Բարձրագույն խմբում թիմի ամենախոշոր հաշվով հաղթանակն է, որը ռեկորդային է նաև ընթացիկ առաջնությունում: Մրցակիցներից ոչ մեկին չհաջողվեց «Ալաշկերտին» խոշոր հաշվով հաղթել:

5. «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 7 հարված, որից իրացվել 5-ը: Թիմի օգտին նշանակված 5 հարվածներից միայն 3-ն է դիպուկ իրացվել: 11մ նշակետից դարպասը մեկական անգամ գրավել են Արտակ Եդիգարյանը, Ղուկաս Պողոսյանն ու Էդգար Մանուչարյանը: Եդիգարյանն ու Մանուչարյանը մեկական անգամ էլ վրիպել են:

Օգնեն Չանչարևիչի դարպասին նշանակված 11մ 2 հարվածներն էլ դիպուկ են իրացրել Իվայլո Դիմիտրովը («Արարատ-Արմենիա») և Ուգոչուկվու Իվուն («Լոռի»):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արթուր Եդիգարյանը հեռացել է «Պրոլետեր Նովի Սադից»

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

«Ալաշկերտի» հարձակվողը կարիերան կշարունակի դանիական «Հորսենսում»

Հայ ֆուտբոլիստների վառ խաղը «կուրացնում» է ղազախ երկրպագուներին (տեսանյութ)

«Ալաշկերտը» «Բեշիքտաշի» հետ խաղով ավարտեց ելույթները կանանց ՉԼ որակավորման փուլում

Բարձրագույն խմբի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

«Լոռին» հաղթեց «Ալաշկերտին» Աղեկյանի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

«Լոռի» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Չեմպիոնն ու փոխչեմպիոնը ներխուժում են «բեմահարթակ»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 2-րդ տուրին ընդառաջ

Ալեքսանդր Տարխանով. «Ֆավորիտ չկա, ցանկացած խաղում շանսերը 50/50 են» (տեսանյութ)

Էդգար Մանուչարյան․ «Մենք շանս ունենք «Վուլվերհեմփթոնի» հետ դիմակայությունում․ պետք է հավատանք և ուրախացնենք երկրպագուներին»

Հրայր Մկոյանը և Սոլոմոն Իմե Ուդոն վերադարձել են «Շիրակ»

Podcast #3. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում

Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում