fbpx
Բաժիններ

Նա այս տարի գերազանցում է Մխիթարյանին․ Հավաքականի լավագույն 5 լեգեոներները 2018-ին

Հայ ֆուտբոլասերները առանձնահատուկ ոգևորությամբ էին սպասում 2018 թվականին։ Մեծ հույս կար, որ Հայաստանի հավաքականն օգտվելու է ընձեռնված բացառիկ հնարավորությունից և հաղթանակելու է Ազգերի լիգայի խմբային փուլում։ Այդուհանդերձ, ժամանակը ցույց է տվել, որ մեր ընտրանին պատրաստ չէ լուծելու այդ խնդիրը։

Ընտրանու լավագույն ֆուտբոլիստները հանդես են գալիս արտերկրի ակումբներում։ Հավաքականն ունի ընդգծված 1 աստղ, որի անուն-ազգանունը բոլորդ գիտեք, սակայն եվրոպական այլ առաջնություններում ելույթ ունեցող մեր մյուս խաղացողները նույնպես փորձում են դրսևորել իրենց և զարգացնել կարիերան։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստների, որոնք արտերկրում ավարտվող տարում առավել կայուն հաջողություններով են աչքի ընկել։

5․ Գևորգ Ղազարյան

«Մարիտիմու»/«Շավիշ» (Պորտուգալիա)

Պետք է արժանին մատուցել Գևորգին, որն անչափ ծանր վնասվածք ստանալուց և երկարատև բացակայությունից հետո այս տարի վերադարձրել է մարզավիճակը։ Ղազարյանի համար խրթին էր կրկին տեղ վաստակել «Մարիտիմուի» մեկնարկային կազմում, բայց նա նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում մշտապես դուրս էր գալիս փոխարինման։ Իսկ երբ վերադարձից հետո առաջնության շրջանակում առաջին անգամ ընդգրկվել էր հիմնական կազմ, դարձել էր գոլի հեղինակ՝ գրավելով «Սպորտինգի» դարպասը։

Դա Ղազարյանի վերջին հանդիպումն էր «Մարիտիմուում», ինչից հետո տեղափոխվել է երկրի մեկ այլ թիմ՝ «Շավիշ»։ Այստեղ նա խաղադաշտ է դուրս եկել առաջնության 12 մրցավեճից 8-ում, որից 7-ը՝ հիմնական կազմում։ Դարձել է 3 գոլի հեղինակ, այդ թվում՝ դուբլ ձևակերպել Պորտուգալիայի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝ «Բենֆիկայի» հետ խաղում։ Ճիշտ է, «Շավիշի» գործերը լավ չեն դասավորվում, քանի որ թիմը վերջին տեղում է։ Գևորգը մեր այն բացառիկ լեգեոներներից է, որ արդեն քանի տարի է՝ կայուն ելույթ է ունենում արտերկրում։

«Անհավանականության տեսություն՝ Հայաստանի հավաքականի համար». Ի՞նչ սպասել ԵՎՐՈ-2020-ի մեր մրցակիցներից

4․ Վարազդատ Հարոյան

«Ուրալ» (Ռուսաստան)

26-ամյա ֆուտբոլիստը դեռ նախորդ առաջնության երկրորդ հատվածից հաստատվել է «Ուրալի» հիմնական կազմում։ Եկատերինբուրգի թիմն ամենաանկայուններից մեկն է ռուսական Պրեմիեր լիգայում։ Հայ պաշտպանի թիմը 2017/18թթ․ առաջնությունն ավարտել է 12-րդ տեղում, ինչը բավարար ցուցանիշ է։ Վարազդատը հիմա «Ուրալում» հանդես եկող հայ միակ ֆուտբոլիստն է Էդգար Մանուչարյանի հեռանալուց հետո։ Նա «Ուրալում» շատ է զարգացրել իր որակները, ինչն արտացոլվում է նաև ազգային հավաքականում, որտեղ ունի իր անառարկելի տեղը։

Ինչ վերաբերում է այս մրցաշրջանին, ապա Հարոյանը մասնակցել է առաջնության 17 հանդիպումից 9-ին, որից 8 դեպքում խաղացել է առաջին րոպեից, «Ուրալն» այդ մրցավեճերում կրել է ընդամենը 3 պարտություն։ Պաշտպանը հասցրել է նաև 1 գոլ խփել՝ տխրեցնելով «Ռոստովին»։ «Ուրալը» տարին եզրափակել է 9-րդ հորիզոնականում։ Նշանակալի է նաև այն, որ հայ ֆուտբոլիստին գավաթային խաղում վստահվել է թիմի ավագի թևկապը։ «Վատոն», անկասկած, աճում է որպես ֆուտբոլիստ՝ խաղալով Ռուսաստանի առաջնությունում։

Quiz. Ի՞նչ գիտեք Հայաստանի հավաքականի ու հայկական ֆուտբոլի մասին

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Արսենալի» գլխավոր մարզչական թիրախը

Մխիթարյան. «Խաղացել եմ Մեսիի դեմ. նա այլմոլորակային է»

Մխիթարյանն ու թիմակիցներն ամանորին ընդառաջ բարեգործական այց են կատարել Հռոմի եկեղեցիներից մեկը

2 ակումբ պայքարում է Անչելոտիի համար

«Արսենալը» կամային հաղթանակ տոնեց լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Արսենալը» պարտվում է «Վեսթ Հեմին» լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Հայտնի է Էմերիի հավանական աշխատավայրը

«Ռոման» արդեն որոշում է կայացրել Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ

«Արսենալը» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածու ունի

Կովաչն իր ծառայություններն է առաջարկել եվրոպական հայտնի ակումբներից մեկին

Վարազդատ Հարոյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ուրալում» (տեսանյութ)

«Հոֆենհայմը» պարտվեց «Լեյպցիգին», Ադամյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

«Ռեալն» ու «Արսենալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանի գնահատականները՝ «Ինտերի» դեմ խաղում

«Ռոման» ոչ-ոքի խաղաց Ա Սերիայի առաջատարի հետ, Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում (տեսանյութ)

«Ինտեր» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր