fbpx

Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

«Երեկ անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլը:

Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ, զինվորականներ, այլ հյուրեր:

Մրցանակակիրները որոշվել են միջոցառման մասնակիցների առցանց քվեարկությամբ՝ յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուներից:

«Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018»-ի մրցանակակիրներ են դարձել՝ «Երիտասարդ գիտնական» անվանակարգում՝ Արմեն Գյուրջինյանը, «Երիտասարդ բժիշկ» անվանակարգում՝ Դավիթ Պարյանը, «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում՝ Դիանա Եղյանը, «Երիտասարդ գյուղատնտես» անվանակարգում՝ Սերյոժա Կոտոլկյանը, «Երիտասարդ աշխատող» անվանակարգում՝ Արթուր Նաջարյանը, «Երիտասարդ գործարար» անվանակարգում՝ Տաթև Մուրադյանը, «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում՝ Սիմոն Մարտիրոսյանը, «Երիտասարդ մշակութային գործիչ» անվանակարգում՝ Սերգեյ Սմբատյանը, «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում՝ Արփի Կոջոյանը, «Տարվա երիտասարդ» անվանակարգում՝ Գրիգոր Դաշտոյանը, իսկ «Հայրենիքի երիտասարդ պաշտպան» անվանակարգում՝ առանց քվեարկության հաղթող են ճանաչվել բոլոր թեկնածուները՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներ Գևորգ Մանուկյանը, Ավետիս Զարգարյանը և Դանիել Դավթյանը:

Տարվա «Երիտասարդ աշխատող» ճանաչված Արթուր Նաջարյանին մրցանակը հանձնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, իսկ տարվա «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող ճանաչված Սիմոն Մարտիրոսյանն իր մրցանակը ստացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանից»,- նշված է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում։

Գոռ Մինասյանը՝ 2018 թվականի Գյումրու լավագույն մարզիկ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Անզիջում պայքար գերծանր քաշային կարգում. Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել

Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի նախարարի առաջին տեղակալ

Մարզասերների, գլխավոր մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքները տարվա լավագույն տասը մարզիկների մրցույթում

Առանց ֆուտբոլիստի. Հայտնի են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկները

Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին

Գաբրիել Ղազարյանը՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը վերանորոգելու մասին՝ «Սառույցը կոտրվել է»

Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրելու համար

Սիմոն Մարտիրոսյան. «Մինչև հիմա չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ»

Փաշիկ Ալավերդյան. «Հաջորդ նպատակս մի քանի աշխարհի չեմպիոն տալն է»

Ծանրամարտի աշխարհի առաջնության ամփոփում. Փաշիկ Ալավերդյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Երևանում դիմավորեցին Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին և մյուս ծանրորդներին (տեսանյութ)

8 տարի անց Հայաստանը կրկին ոսկե մեդալ ունի ծանրամարտում. Աշխաբադ-2018-ի ամփոփումը

Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնությանը

Ինչպես հարազատներն արձագանքեցին Սիմոն Մարտիրոսյանի փայլուն ելույթին (տեսանյութ)