fbpx

Ռուսլան Կորյանի օրինակով․ Հայկական ակումբները և ճանապարհելու մշակույթը

Ֆուտբոլում ամեն ինչ փոխկապակցված է, յուրաքանչյուր բաղադրիչ իր առանցքային նշանակությունն ունի։ Ճիշտ է, ակումբի հաջողությունները մեծապես կախված են նրանից, թե ինչ է կատարվում խաղադաշտում, սակայն պակաս կարևոր չեն նաև դրանից դուրս կատարվող իրադարձությունները։

Հայկական ակումբները վերջին 2-3 տարում զգալիորեն կարգավորել են իրենց աշխատանքը համացանցում՝ հատկապես սոցիալական ցանցերում։ Նրանք այդպիսով ավելի հասանելի են դարձել թե՛ երկրպագուների, թե՛ լրագրողների համար։ Համարյա ամբողջությամբ անցել են այն ժամանակները, երբ որևէ ֆուտբոլիստ կարող էր տեղափոխվել X ակումբ կամ հեռանալ այնտեղից, և մենք այդ մասին տեղեկանայինք միայն օրեր կամ շաբաթներ անց։

Այդուհանդերձ, դեռ շատ, նույնիսկ ահռելի շատ առաջադիմելու տեղ ունենք նաև այս տեսանկյունից։ Մեր առաջնությունը մեծ մասսայականություն չի վայելում, և ակումբներն իրենց ելույթներով ու շուրջֆուտբոլային աշխատանքով հասարակությանը ֆուտբոլով հրապուրելու, առնվազն ակումբի անունը ճանաչելի դարձնելու խնդիր ունեն։

Հիմա առաջնությունում դադար է, և ակումբները ձմեռային այս ամիսներին լայն ծավալով հայտարարում են/հայտարարելու են նորեկների ու հեռացողների մասին։ Անմիջապես ուշադրություն է գրավում՝ ինչ մոտեցումով է այդ ինֆորմացիան հրամցվում հանրությանը։

Խոսենք օրինակներով։ «Փյունիկն» օրեր առաջ հայտարարել էր, որ թիմից հեռացել են Դենիս Վոյնովը, Եգոր Տարականովը և Ռուսլան Կորյանը՝

Այստեղ տարօրինակ երևույթ է նկատվում։ Ակումբը 1 հրապարակումով ճանապարհում է 3 ֆուտբոլիստի, որոնցից Տարականովն առհասարակ ոչ մի խաղ չի անցկացրել «Փյունիկի» կազմում։ Մի՞թե այս 3-ը նույն հարթության վրա են։ Կարելի էր Վոյնովի և Կորյանի հեռանալու մասին առանձին հայտարարել՝ պատրաստելով յուրահատուկ լուսանկարներ կամ տեսանյութեր։

Ի վերջո, Կորյանը, թեև վնասվածքի պատճառով քիչ խաղեր է անցկացրել «կապույտների» կազմում, իր մեծ հետքն է թողել այնտեղ։ «Փյունիկը» դարձել է եվրագավաթների որակավորման 3-րդ փուլ հասած հայկական առաջին ակումբը։ Թիմը Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում մրցում էր ղազախական «Տոբոլի» հետ։ Դրսում կայացած մրցավեճում հենց Կորյանի գոլի շնորհիվ է «Փյունիկը» կրճատել հաշվի տարբերությունը։ Ընդ որում, դարպասի այդ գրավումը գրանցվել է խաղի վերջին վայրկյաններին, Ռուսլանն էլ 2-րդ խաղակեսում էր մտել փոխարինման։

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

Փյունիկցիները Երևանում հաղթել են 1-0 հաշվով ու պատմություն կերտել ամբողջ հայկական ֆուտբոլի համար։ Փաստորեն, ամենավճռորոշը հենց Կորյանի գոլն էր Ղազախստանում, այլապես Անդրեյ Տալալաևի թիմը համարյա չէր ունենալու շանսեր Երևանում կայանալիք պատասխան հանդիպումից առաջ։

Ինչ վերաբերում է Վոյնովին, ապա նա էլ «Փյունիկի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր առաջնության աշնանային հատվածում։ Ի դեպ, նա նույն Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Մաքաբիի» հետ պատասխան մրցավեճում խփել է հայկական ակումբի միակ գոլը։ Այդ գնդակը «Փյունիկին», քիչ էր մնում, հասցներ էլ ավելի սենսացիոն հաջողության։ Թիմը պարտվել է 1-2 հաշվով ու լքել պայքարը։

Անցնենք «Ալաշկերտին»։ Այս ակումբն էլ հայտարարել էր Անդրանիկ Ոսկանյանի և Ռազմիկ Հակոբյանի հեռանալու մասին՝

Հակոբյանը կես մրցաշրջան է անցկացրել «Ալաշկերտում» և Բարձրագույն խմբում նրա կազմում մասնակցել ընդամենը 1 հանդիպման։ Նրան այսպես՝ առանց որևէ առանձնահատկության հրաժեշտ տալը միգուցե ընդունելի էր, բայց Անդրանիկ Ոսկանյանը մի՞թե արժանի չէր, որ գոնե հրապարակման մեջ լիներ իր լուսանկարը․․․

28-ամյա պաշտպանը 2015 թվականից էր «Ալաշկերտում» ու նրա մարզաշապիկով 3 անգամ անընդմեջ հռչակվել է Հայաստանի չեմպիոն։ Ոչ այս մրցաշրջանում, բայց նախորդ տարիներին Ոսկանյանն անչափ կարևոր ֆուտբոլիստ էր «Ալաշկերտում»՝ խաղալով պաշտպանության կենտրոնում։ Նրան շատ էր վստահում հատկապես Աբրահամ Խաշմանյանը։ Այնուամենայնիվ, ակումբը որոշել է այսպես «սառը» հրաժեշտ տալ Ոսկանյանին։

«Ալաշկերտից» մրցաշրջանի ընթացքում հեռացվել էր նաև մարզչական շտաբը՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ։ Ակումբն այդ մասին տեղեկացրել է այսպես՝

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են․ «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Մինչդեռ «Ալաշկերտը» հենց Սուքիասյանի գլխավորությամբ էր 2017/18թթ․ առաջնությունում (ճիշտ է, սկանդալային պայմաններում) նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Առնվազն կարելի էր հրապարակման մեջ տեղադրել հենց նրա լուսանկարը, ինչը նույնպես կլիներ որոշակի վերաբերմունքի դրսևորում։

Ընդ որում, «Ալաշկերտը» չի կարող պնդել, որ պաշտոնական հայտարարություններում մշտապես օգտագործում է ակումբի տարբերանշանը, քանի որ Էդգար Մանուչարյանին՝ որպես նորեկի, ներկայացրել էին լրիվ այլ կերպ։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կհայտարարեն նրա հեռանալու մասին, երբ գա ժամանակը։

Հրաժեշտ տալու հայտարարությունների հետ կապված իրենց «ամենաշնորհակալ» կերպով դրսևորում են «Արցախը», «Լոռին» և «Բանանցը»։

Տեսե՛ք, օրինակ, թե ինչպես է այս մրցաշրջանում իր լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ ղազախ հարձակողական ոճի կիսապաշտպան Ակմալ Բախտիյարովի հեռանալու մասին տեղեկացրել առաջնության հետնապահ «Արցախը»։ Թվում է՝ մանրուք է, բայց գեղեցիկ է, չէ՞․․․

Հայկական բոլոր ակումբներին հորդորում ենք մատների արանքով չնայել այսպիսի հարցերին և առավելագույնս ուշադրություն դարձնել։ Սոցիալական ցանցերում ծավալած գործունեությունը հստակ պատկերացում է տալիս, թե ակումբն ինչպիսի կոկիկությամբ է աշխատում նաև մեր աչքից դուրս մնացող՝ «ներքին խոհանոցին» պատկանող հարցերում։

Ժամանակակից աշխարհում գրագետ PR քայլերն ակումբին շատ դեպքերում ավելի մեծ ճանաչում են բերում, քան նույնիսկ մարզական արդյունքները։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արցախը» և «Շիրակը» գոլառատ ընկերական հանդիպում անցկացրին

«Փյունիկի» ֆուտբոլիստները բռնցքամարտիկներին բնորոշ մարզում են անցկացրել (տեսանյութ)

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Անդրեյ Տալալաև․ «Անչափ լուրջ առաջարկներ կան Պետրոս Ավետիսյանի և Անդրիա Դրագոևիչի համար»

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»

Մ21 հավաքականի նախկին դարպասապահ Գոռ Էլյազյանը ավարտել է կարիերան

Արթուր Ավագյան․ «Ֆուտբոլիստը պետք է 24 ժամ հետևի իր կենսակերպին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահը միացավ «Լոռիին»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Փյունիկը» համալրվեց ուկրաինացի ֆուտբոլիստով

Առաջնության «ամենահայկական» թիմը միակն է մրցաշարում այդ հետաքրքիր ցուցանիշով

Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը պաշտոն է ստացել «Փյունիկում»

6 ֆուտբոլիստ հեռացել է «Լոռիից»

Հայտնի են «Փյունիկի» մրցակիցներն Ալանիայում կայանալիք ուսումնամարզական հավաքում

«Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը՝ «Ալաշկերտի» մարզչական շտաբում

Սևադա Արզումանյանը նշանակվել է «Արցախի» գլխավոր մարզիչ

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ