fbpx

«Ռեալի» ակնկալիքները Մաուրո Իկարդիի հետ կապված հօդս են ցնդում

Արգենտինայի հավաքականի հարձակվող Մաուրո Իկարդին պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել «ներաձուրիների» հետ, հաղորդում է Football Italia-ն։

Ըստ այդ պարբերականի՝ 25-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Արգենտինացի գոլահարի աշխատավարձը կկազմի տարեկան 7 մլն եվրո, նախատեսված են նաև տարատեսակ հավելավճարներ։

Իկարդիի ծառայություններով ամենից լրջորեն հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը», մասնավորապես՝ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որը մտադիր էր «Ինտերի» ֆուտբոլիստի միջոցով ուժեղացնել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի առջևի գիծը։

Իկարդին միլանյան ակումբի մարզաշապիկը կրում է 2013 թվականից։ Արգենտինացի հարձակվողն այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 18 անգամ և դարձել 12 գոլի հեղինակ։ Նա 2017/18թթ․ մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել էր Իտալիայի Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ՝ անցկացրած 34 մրցավեճում իր անվան դիմաց գրանցելով խփած 29 գնդակ։

Իսկ դուք տեսե՞լ եք. պատանի Մաուրո Իկարդիի գոլերը «Բարսելոնայի» երիտասարդական թիմում (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով իր 2-րդ տրանսֆերը կիրականացնի

Կիպրական մամուլ. ԱԷԼ-ը բանակցում է Գևորգ Ղազարյանի հետ

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

«Յունայթեդը» մերժել է ՊՍԺ-ի գայթակղիչ առաջարկը Նեյմարին փոխանակել իր աստղի հետ

«Սան Սիրոյի» դարաշրջանն ավարտվում է. «Ինտերն» ու «Միլանը» նոր մարզադաշտ կունենան

Դանի Ալվեսի ապագայի 5 հավանական տարբերակները

Ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպա՞նը. «Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է պատրաստում

Դե Լիխտը Պոգբային «մոտեցնում» է «Ռեալին»

«Բարսելոնայի» դիրքորոշումը Դանի Ալվեսի վերադարձի շուրջ միանշանակ է

Էմերին խնդրում է «Արսենալից» հավելյալ միջոցներ այդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Խամես. «Ռեալում» կան մարդիկ, որ չափազանց շատ բան են որոշում»

Նեյմարը ներողություն կխնդրի

«Ռեալը» մի ամբողջ թիմ է վաճառելու

Ինչու դե Լիխտն ընտրեց «Յուվենտուսը»

Արտուրը ասել է, թե ինչ է մտածում «Բարսելոնայի» հանդերձարանը Նեյմարի վերադարձի մասին

9 գոլ՝ Մադրիդի «Ռեալի» ու «Չելսիի» լեգենդների թիմերի բարեգործական խաղում (տեսանյութ)