«Բանանցը» 2-րդն է թե՛ աղյուսակում, թե՛ արդյունավետությամբ, թե՛ տնային խաղերի ցուցանիշով - VNews
Բաժիններ

«Բանանցը» 2-րդն է թե՛ աղյուսակում, թե՛ արդյունավետությամբ, թե՛ տնային խաղերի ցուցանիշով

«Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթները: Այսօր կանդրադառնանք  «Բանանցին»:

1․ «Բանանցը» 27-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ անցկացրած 17 հանդիպումներում վաստակելով 29 միավոր (+9=2-6, 24-20): Դա հնարավոր միավորների 56,8 տոկոսն է: «Բանանցը» 4 միավորով հետ մնաց առաջատար «Ալաշկերտից»:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնության աշնանային հատվածը «Բանանցն» ավարտել էր 3-րդ հորիզոնականում՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 22 միավոր (+5=7-3, 20-18): Դա հնարավոր միավորների 48,8 տոկոսն էր: «Բանանցը» 6 միավորով էր զիջում աղյուսակը գլխավորող «Ալաշկերտին»:

Նախորդ առաջնության 17 հանդիպումներում «Բանանցը» վաստակել էր 25 միավոր (+6=7-4, 23-20), ինչը հնարավոր միավորների 49 տոկոսն էր: Այնպես որ, նախորդ առաջնության համեմատ «Բանանցը» բարելավել է ցուցանիշները:

Թիմն ընթացիկ առաջնությունում 4 միավոր ավելին վաստակեց, 3 հաղթանակ ավելին տարավ, 1 գոլ ավելին խփեց, փոխարենը 2 պարտություն ավելին կրեց:

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են․ «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2․ Առաջնության աշնանային հատվածում «Բանանցը» հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 2 հանդիպումներում («Շիրակ»՝ 0-0, «Արցախ»՝ 0-1) թիմի ղեկին Արամ Ոսկանյանն էր, որին փոխարինեց Իլշատ Ֆայզուլինը: Նրա գլխավորությամբ «Բանանցը» 15 հանդիպումներում 28 միավոր վաստակեց (+9=1-5, 24-19): Դա հնարավոր միավորների 62,2 տոկոսն է:

3․ Առավել հաջող «Բանանցը» հանդես եկավ առաջին շրջանում՝ 8 հանդիպումներում վաստակելով 16 միավոր (+5=1-2, 14-9), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է: Իսկ ահա 2-րդ շրջանում «Բանանցը» վաստակեց 10 միավոր (+3=1-4, 6-11): Դա հնարավոր միավորների 41,6 տոկոսն է:

Սեփական դաշտում անցկացրած 8 հանդիպումներում «Բանանցի» օգտին 16 միավոր գրանցվեց (+5=1-2, 13-9), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է: Դա առաջնությունում երկրորդ արդյունքն է «Ալաշկերտից» հետո: Սեփական հարկի տակ «Բանանցը» պարտվել է «Լոռիին» (1-3) և «Արարատ-Արմենիային» (0-3):

Հյուրընկալվելիս «Բանանցի» ավարն ավելի քիչ էր. անցկացրած 9 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց հնարավոր միավորների 48,1 տոկոսը (+4=1-4, 11-11): Դա 4-րդ արդյունքն է մասնակից թիմերի մեջ: Մրցակցի հարկի տակ «Բանանցին» հաջողվել է հաղթանակներ տոնել «Արարատի» (4-2, 1-0), «Արարատ-Արմենիայի» (3-1) և «Լոռիի» (3-1) նկատմամբ:

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

4․ Առաջնության ընթացքում «Բանանցն» Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ 5 անընդմեջ հաղթանակ տոնեց՝ այդ ցուցանիշով զիջելով միայն «Ալաշկերտին»: «Բանանցին» 9 անպարտելի խաղերի տպավորիչ շարք հաջողվեց: Այդ հանդիպումներում մրցակիցներից միայն «Շիրակին» հաջողվեց մեկ միավոր վաստակել: Դրան հաջորդեցին 4 անընդմեջ պարտություններն ու 449 րոպե տևած գոլային երաշտը: 17 հանդիպումներից միայն 6-ում «Բանանցը» դարպասն անառիկ պահեց:

«Բանանցի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեցին («Շիրակ»՝ 4-0), կրեցին այդ կարգի 2 պարտություն («Գանձասար-Կապան»՝ 0-3, «Արարատ-Արմենիա»՝ 0-3):

5․ «Բանանցի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որից իրացվել է 4-ը: Թիմն ընդամենը 11մ մեկ հարվածի իրավունք է ստացել, որն անվրեպ իրացրել է Վալմերսոն Գարսիա Պրայան՝ խոցելով «Լոռիի» դարպասը:

«Բանանցի» դարպասին նշանակված 4 հարվածներից դիպուկ են իրացվել 3-ը: Փյունիկցի Էրիկ Վարդանյանն ու գանձասարցի Ալեքս Քրիստիան Ջունիորը գրավել են Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը, իսկ «Լոռիի» լեգեոնական Ուգոչուկվու Իվուն խոցել է Անատոլի Այվազովի դարպասը: Իսկ ահա Արամ Հայրապետյանի դարպասին ալաշկերտցի Արտակ Եդիգարյանի կատարած 11մ հարվածը բարձր է ստացվել:

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

6․ «Բանանցի» ֆուտբոլիստներն արդյունավետությամբ 2-րդ ցուցանիշը գրանցեցին՝ ընդամենը մեկ գնդակով զիջելով «Լոռիին»: Խփված 24 գոլերի հեղինակներ դարձան «Բանանցի» 10 ֆուտբոլիստներ, ինչպես նաև փյունիկցի Վիտալի Ստեժկոն և շիրակցի Արթուր Ամիրյանը՝ գրավելով սեփական դարպասը: Նաթանիել Ասամոան, Իգոր Ստանոևիչը, Սոլոմոն Իմե Ուդոն, Միխայիլ Սոլովյովը, Էրիկ Պետրոսյանը և Ադամու Աբդուլահին բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում «Բանանցի» կազմում։

Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Վալմերսոն Գարսիա Պրայան՝ դառնալով 5 գոլի հեղինակ: 24-ամյա Վալմերսոնը 2018թ. օրացուցային տարում առաջնության հանդիպումներում խփած գոլերի քանակով (9) գերազանցեց «Բանանցի» նախկին լեգեոնական Դենիրան Օրտեգայի տարիքային ռեկորդը, ով 2010թ. այդ տարիքում 7 գնդակ էր խփել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Արամ Բարեղամյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

«Ուրարտուն» և Վահագն Այվազյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

Ռոման Բերեզովսկի․ «Նոր թիմ ենք կառուցում» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան․ «Մոտ 12 ֆուտբոլիստ կհեռանա «Ուրարտուից» (տեսանյութ)

«Փյունիկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ

Թիմերը՝ առաջին անգամ, մարզիչներից մեկը՝ ոչ․ Երբ և որտեղ է գավաթային հաջողություն գրանցել

«Նա միգուցե չի ուզում խաղալ իմ գլխավորությամբ»․ Ալեքսանդր Գրիգորյանը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստի մասին (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Այսօր տեսանելի էր, որ մենք թիմ ենք․ տղաներն ամեն ինչ տվեցին խաղադաշտում» (տեսանյութ)

«Նոան» հաղթում է 10 ֆուտբոլիստով և դուրս գալիս VBet Հայաստանի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

«Ուրարտուի» վերջին շանսը. «Նոա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Անսահման կարևոր խաղեր՝ լի բազմաթիվ ինտրիգներով․ VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ 2-րդ հանդիպումներին ընդառաջ

ՍոլոմՅԱն Իմե Ուդո․ Ինչի շնորհիվ նա արժանացավ Հայաստանի հավաքական հրավիրվելու պատվին

Կոնեի գոլը վերջ դրեց «Արարատ-Արմենիայի» տպավորիչ՝ շուրջ 7 ամիս ձգված շարքին