«Արարատից» հեռացել է 5 ֆուտբոլիստ, Աբրահամ Խաշմանյանը՝ թիմի առաջիկա անելիքների մասին - VNews
Բաժիններ

«Արարատից» հեռացել է 5 ֆուտբոլիստ, Աբրահամ Խաշմանյանը՝ թիմի առաջիկա անելիքների մասին

«Արարատի» մամուլի ծառայությունը հանդես է եկել միանգամից մի քանի հրապարակումներով։

««Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը ակումբի ֆուտբոլիստներ Սերգեյ Մկրտչյանի, Արմեն Դերձյանի, Գարեգին Կիրակոսյանի, Դմիտրի Ոստրովսկիի և Ռոնալդ Սեզարի հետ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում խաղացողներին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»։

«Օրերս տեղի է ունեցել հանդիպում «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ակումբի երկրպագուների միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ակումբի վերաբերյալ մի շարք հարցեր և թեմաներ»։

Ներկայացվել է նաև Աբրահամ Խաշմանյանի հարցազրույցը՝ կապված ակումբի նախապատրաստական աշխատանքների հետ։

««Հունվարին մեկ շաբաթ նախապատրաստական մարզումներ կլինի, աստիճանական: Հունվարի 14-ից մինչև 21-ը կանցկացնենք առաջին հավաքը Ձորաղբյուրում` մեր մարզաբազայում, որտեղ պետք է լինեն այն բոլոր ֆուտբոլիստները, ովքեր մեզ հետ են լինելու ամբողջ տարվա ընթացքում: Անգամ այն լեգիոներները, որոնց հետ մենք կապ ենք հաստատել ու 99%-ով պետք է միանան մեզ: Բոլորը թիմի հետ պետք է լինեն հենց առաջին հավաքից: Դա մեծ նշանակություն ունի:

Առաջին հավաքում խնդիրը դրվելու է բարձրացնել ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը:Դրանից հետո կլինի կարճատև դադար, բայց չի նշանակում, որ խաղացողներին հանգիստ կտրվի, օրական մեկ մարզում կանցկացնենք, մինչև երկրորդ հավաքը:

Երկրորդ հավաքը նախատեսված է Սոչիում` հունվարի 24-ից փետրվարի 4-ը: Կլինենք Весна հյուրանոցում, որտեղ կա մեծ մարզաբազա: Այնտեղ նախատեսված է երկու ընկերական հանդիպում:

Այդ հավաքից հետո կլինի դադար, սակայն մարզումները շարունակվելու են: Այնուհետև կանցկացնենք երրորդ հավաքը: Կմեկնենք Կիպրոս փետրվարի 11-23-ը: Այնտեղ նույնպես ընկերական հանդիպումներ կլինեն:

Բնական է, որ չափից շատ ենք հետ մնացել մյուս թիմերից, չկանք նաև Գավաթի խաղարկությունում: Բուն խնդիրը՝ վեց ամսվա ընթացքում ամուր և հզոր թիմ ստեղծելն է, որը մեծ հարցեր կլուծի 2019/2020 մրցաշրջանում:

Անձամբ իմ կողմից խնդիր է դրվելու, պայքարել չեմպիոնության համար և բնական է խաղալ եվրագավաթներում: Այս խնդիրը լինելու է 2019/2020 մրցաշրջանում: Այս վեց ամսվա ընթացքում պետք է կարողանանք ու վստահ եմ` կարող ենք ստեղծել շատ ուժեղ «Արարատ», որը կկատարի այդ խնդիրները»»,- հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Արցախում» ուկրաինացի բաժնետերեր չկան, բայց նորություններ սպասվում են

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Սևանը» համալրվեց 2 հայ ֆուտբոլիստներով

Շրջադարձ․ Սանչեսի կարիերան կարող է զարգանալ նախնական սցենարի հակառակ տարբերակով

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

«Չելսին» կարող է բաժանվել միանգամից 10 ֆուտբոլիստներից

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

«Մոնակո»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» մոտ է կայացմանը

«Չելսի»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Ինչ պայմաններ էր «Ռեալն» առաջարկել Լևանդովսկիին 2013 թվականին

«Ռոման» բանակցում է ԱՊԼ-ի թիմում 200-ից ավելի խաղ անցկացրած պաշտպանի հետ

Պաշտոնական․ Ուկրաինացի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Աղվան Դավոյան․ «Պատասխանատու ենք «Շիրակի» երկրպագուների առջև․ մեզնից միշտ կարող են նվիրված խաղ սպասել» (տեսանյութ)

«ՍուպերԲավարիան», որ ցանկանում էր տեսնել Գվարդիոլան

«Բորուսիան» ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը՝ Ջեյդոն Սանչոյի հարցով

Հոսքը չի դադարում․ «Շիրակի» ևս 2 ֆուտբոլիստներ հանդես կգան «Արարատում»

Պաշտոնական․ «Նապոլին» համալրվեց հիանալի մրցաշրջան անցկացրած ֆուտբոլիստով