fbpx

«Փյունիկն» այս առաջնության ռեկորդ է սահմանել խաղերին մասնակցած ֆուտբոլիստների քանակով

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Փյունիկին»:

1. «Փյունիկը» 27-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 3-րդ հորիզոնականում՝ 17 հանդիպումներում վաստակելով 27 միավոր (+8=3-6, 21-19), ինչը հնարավոր միավորների 52,9 տոկոսն է: «Փյունիկը» 6 միավորով հետ մնաց առաջատար «Ալաշկերտից»:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնության աշնանային հատվածում «Փյունիկը» 15 հանդիպումներում վաստակած 17 միավորով (+4=5-6, 16-20) հանգրվանել էր 5-րդ հորիզոնականում:

Նախորդ մրցաշրջանի 17 հանդիպումներում փյունիկցիները վաստակել էին 20 միավոր (+5=5-7, 18-21), ինչը հնարավոր միավորների 39,2 տոկոսն էր: «Փյունիկն» ընթանում էր 4-րդ տեղում: Այնպես որ Անդրեյ Տալալաևի օրոք «Փյունիկը» զգալիորեն բարելավել է ցուցանիշները:

Փյունիկցիներն ընթացիկ առաջնությունում 7 միավոր ավելի վաստակեցին, 3 հաղթանակ ավելի տոնեցին, մեկ պարտություն պակաս կրեցին: «Փյունիկը» 3 գոլ ավելի խփեց, 2 գնդակ պակաս բաց թողեց:

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են․ «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2. «Փյունիկն» առաջնության աշնանային հատվածում անկայուն ելույթներ ունեցավ: Առավել հաջող «Փյունիկը» հանդես եկավ 1-ին շրջանում` 8 հանդիպումներում վաստակելով 15 միավոր (+5=0-3, 14-12), ինչը հնարավոր միավորների 62,5 տոկոսն է: Դա առաջնությունում 2-րդ արդյունքն էր «Ալաշկերտից» հետո: Իսկ ահա 2-րդ շրջանում թիմի օգտին 12 միավոր գրանցվեց (+3=3-2, 6-4), ինչը հնարավոր միավորների 50 տոկոսն է:

«Փյունիկն» ավելի հաջող հանդես եկավ հյուրընկալվելիս՝ անցկացրած 8 հանդիպումներում իր օգտին գրանցելով 17 միավոր (+5=2-1, 12-18), ինչը հնարավոր միավորների 70,8 տոկոսն է: Այդ ցուցանիշը լավագույնն է «Արարատ-Արմենիայի» հետ, որը մեկ խաղ ավելի է անցկացրել: Մրցակիցների հարկի տակ փյունիկցիները հաղթել են «Շիրակին» (2-1), «Արարատին» (3-1), «Ալաշկերտին» (2-1), «Գանձասար-Կապանին» (2-1) և «Լոռիին» (1-0):

Սեփական հարկի տակ անցկացրած 9 հանդիպումներում «Փյունիկը» վաստակեց 10 միավոր (+3=1-5, 9-11), ինչը հնարավոր միավորների 37 տոկոսն է: Սեփական դաշտում փյունիկցիները պարտվել են «Լոռիին» (0-3), «Գանձասար-Կապանին» (0-1, 1-3), «Ալաշկերտին» (0-1) և «Արարատին» (0-1):

3․ Առաջնության ընթացքում «Փյունիկին» 2 անգամ հաջողվեց 3 անընդմեջ հաղթանակ տոնել: Թիմը 5 խաղ անպարտելի մնաց (2 հաղթանակ, 3 ոչ-ոքի), միևնույն ժամանակ առանց հաղթանակների 5 խաղերի շարք գրանցեց (3 ոչ-ոքի, 2 պարտություն), որի ժամանակ 363 րոպե շարունակ չգտավ մրցակիցների դարպասի բանալին:

«Բանանցը» 2-րդն է թե՛ աղյուսակում, թե՛ արդյունավետությամբ, թե՛ տնային խաղերի ցուցանիշով

17 հանդիպումներից միայն 5-ում է «Փյունիկի» դարպասն անառիկ մնացել: 6 խաղերում էլ «Փյունիկին» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

«Փյունիկը» մեկն էր առաջնության 3 թիմերից («Արարատ», «Արցախ»), որին չհաջողվեց խոշոր հաշվով հաղթանակ տոնել: Փյունիկցիներն այդ կարգի մեկ պարտություն կրեցին՝ 0-3 հաշվով զիջելով «Լոռիին»:

4․ «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 8 հարված, որից իրացվել է 7-ը: Փյունիկցիների օգտին նշանակված 4 հարվածներից 3-ն է իրացվել: Էրիկ Վարդանյանը նպատակին է հասցրել իրացրած երկու հարվածներն էլ: Իսկ ահա Ռումյան Հովսեփյանը դիպուկ է իրացրել երկու հարվածներից միայն մեկը, մյուսը դիպել է դարպասաձողին:

«Փյունիկի» դարպասին նշանակված 4 հարվածներն էլ ավարտվել են դարպասի գրավմամբ: 11մ նշակետից Անդրիա Դրագոևիչի պաշտպանած դարպասը գրավել են արարատցի Դմիտրի Մալյական, ալաշկերտցի Ղուկաս Պողոսյանը և գանձասարցի Միհրան Մանասյանը: «Արարատ-Արմենիայի» հարձակվող Իվայլո Դիմիտրովն էլ խոցել է Եվգենի Կոբոզևի պաշտպանած դարպասը:

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

5․ Արդյունավետությամբ «Փյունիկը» զիջեց միայն «Լոռիին» և «Բանանցին»: Թիմի խփած 21 գոլերի հեղինակներ դարձան 11 փյունիկցիներ: Վիտալի Ստեժկոն, Մաքսիմ Տրուսևիչը, Մաքսիմ Ժեստոկովը, Դենիս Վոյնովը, Մոհամեդ Կոնատեն և Ռուսլան Կորյանը բացեցին գոլերի հաշիվը Հայաստանի առաջնություններում, իսկ Ռումյան Հովսեփյանն ու Հովհաննես Իլանգյոզյանն առաջին գոլերը խփեցին «Փյունիկում»:

Առավել արդյունավետ գործեց Էրիկ Վարդանյանը՝ դառնալով 4 գոլի հեղինակ: Նա կրկնեց արդյունավետության անձնական ռեկորդը, որ սահմանել էր 2017/18թթ. առաջնությունում: Հետաքրքիր է, որ նախորդ առաջնության աշնանային հատվածում նույնպիսի արդյունքով թիմի ռմբարկուն Ալիկ Առաքելյանն էր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Անտոն Բելով. «Փյունիկին» միանալու պատճառներից մեկը եվրագավաթներն են»

Պաշտոնական. «Անժիի» պաշտպանը միացել է «Փյունիկին»

Պարգևատրվեցին ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակակիրները. VNews-ի ֆոտոշարքը

Եվրոպական խաղեր մեկնող ազատ ոճային ըմբիշների կազմը, և մարզիկների ակնկալիքները (տեսանյութ)

Դենիս Տալալայը լքեց «Փյունիկը»

Միջադեպի հետևանքները. Վարդանյանը որակազրկվել է 5 խաղով, այլ որոշումներ

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Ռումյան Հովսեփյան․ «Պայքար, աշխատանք, ցանկություն ու վերջ» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան. «Խաղասկզբում լարվածություն կար, բայց աստիճանաբար հաղթահարեցի» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան. «Հուսով եմ՝ հետագայում ավելի օգտակար կլինեմ ազգային հավաքականին»

«Ես հայ եմ, ինձ այդպիսի հարցեր մի՛ տվեք». Մարկոս Պիզելին «լրացրեց» «Հարցաթերթիկը» (տեսանյութ)

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

«Փյունիկը» պայմանագիր կնքեց Ստանիսլավ Եֆիմովի հետ

Պաշտոնական. Էդգար Մանուչարյանը վերադարձավ «Փյունիկ»

Արթուր Սողոմոնյան. «Մեր ֆուտբոլում ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չի ունենում»