fbpx

«Բանանցի» ֆուտբոլիստները և աշխատակազմն այցելել են Գավառի մանկատուն (լուսանկարներ, տեսանյութ)

«Բանանցի» ֆուտբոլիստները և աշխատակազմը դեկտեմբերի 19-ին այցելել են Գավառի մանկատուն: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Մանկատան տնօրինության ուղեկցությամբ նրանք ծանոթացան հաստատության ենթակառուցվածքներին և հարմարություններին:

«Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստներ Վահագն Այվազյանը, Ստեփան Ղազարյանը, Արամ Բարեղամյանը, Արթուր Ավագյանը և Հակոբ Հակոբյանն ակումբի այլ աշխատակիցների և մանկատան սաների հետ պիցցաներ պատրաստեցին:

Տեղի ունեցավ բակային ֆուտբոլի հանդիպում «Բանանց» ՖԱ-ի և Գավառի մանկատան թիմի միջև, որի արդյունքում հաղթող ճանաչվեց մանկատան սաների թիմը։

Ֆուտբոլային թեժ հանդիպումից հետո մանկատան հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա՝ ֆուտբոլիստների հարցերին պատասխանում էին մանկատան սաները:

Դե իսկ վերջում բոլորը շնորհավորեցին միմյանց գալիք Ամանորի և Ծննդյան տոների առթիվ, ֆուտբոլիստները հանձնեցին մանկատան երեխաների համար պատրաստված նվերները:

Մանկատան և «Բանանց» ՖԱ-ի ողջ անձնակազմը խոստացան միմյանց, որ նմանատիպ հանդիպումներ հաճախակի կկազմակերպվեն»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Բանանց մարզադաշտի վերաբացումը կուղեկցվի համերգով և այլ անակնկալներով

Պաշտոնական. ՀՖՖ-ն պատժամիջոցներ կկիրառի «Բանանցի» նկատմամբ

Արթուր Պետրոսյան․ «Մեր ակումբի սեփականատերը գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել»

«Բանանցը» տեխնիկական պարտություն կրեց, և «Լոռին» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Հայաստանի գավաթի եզրափակիչը կկայանա «Բանանց» մարզադաշտում

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

«Արարատ-Արմենիան» շանս չթողեց «Լոռիին», «Շիրակի» 13-րդ ոչ-ոքին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Լոռի», «Շիրակ» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

Երկուշաբթին խաղաղ էր Բարձրագույն խմբում. 2 հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքներով (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)