fbpx

Հայտնի է՝ որ ակումբն է առաջատար Աարոն Ռեմսիի տրանսֆերի համար պայքարում

«Յուվենտուսը» գերազանցում է մրցակիցներին «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի տրանսֆերը ձեռք բերելու պայքարում։ Այս մասին հաղորդում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն իր կայքի միջոցով։

Ուելսցու ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը», բայց 27-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբից պահանջել է չափազանց բարձր աշխատավարձ։ Ռեմսիին իր կազմում տեսնելու մեծ ցանկություն ունի նաև ՊՍԺ-ն, սակայն կիսապաշտպանն այդքան էլ կողմ չէ կարիերան Փարիզում շարունակելու տարբերակին։

Ռեմսիի գործող պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է 2019 թվականի ամռանը։ «Զինագործների» ղեկավարությունն ավելի վաղ մի քանի անգամ բանակցությունների մեջ է մտել ֆուտբոլիստի հետ, բայց այդպես էլ չի կարողացել նրա հետ համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։

Ռեմսին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 մրցավեճի և աչքի ընկել 1 գոլով ու 6 արդյունավետ փոխանցումով։ Նա Եվրոպա լիգայի գավաթի այս խաղարկությունում անցկացրած 3 խաղում իր հաշվին է գրանցել 1-ական գնդակ և գոլային փոխանցում։

Ինչպես է Օբամեյանգը ծաղրում Բելյերինին նրա իմիջի պատճառով (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Էմերին հայտնել է Օզիլին, որ նա կարող է հեռանալ

«Նույն դեմքը, նոր մորուքը». Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 10 Years Challenge-ին (լուսանկար)

Պաշտոնական. Կասիլյան տեղափոխեց Անգլիա

Պաշտոնական. Դեմբելեն տեղափոխվեց Չինաստան

«Արսենալը» հստակեցրել է Մխիթարյանի վերադարձի ժամկետները

ՊՍԺ-ի նախագահը Նեյմարի շուրջ պտտվող շշուկներին հակիրճ պատասխան է տվել

Հիգուայինը շատ կտրուկ է պատասխանել իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին

Անդրեյ Տալալաև․ «Անչափ լուրջ առաջարկներ կան Պետրոս Ավետիսյանի և Անդրիա Դրագոևիչի համար»

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կոտ դ՛իվուարցի հարձակվողի հետ

«Բարսելոնան» ասել է, թե որքան արժե Կոուտինյոն

Sky Italia. Գոնսալո Հիգուայինը կարիերան կշարունակի այլ ակումբում

Ռեմսին պայմանագիր է ստորագրել «Յուվենտուսի» հետ

«Սա դեռ սկիզբն է». Ռոնալդուն կանգ առնելու մտադրություն չունի

Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսին» դարձրեց Իտալիայի սուպերգավաթակիր. պորտուգալացու առաջին մրցանակը նոր ակումբում (տեսանյութ)

Իտալիայի Սուպերգավաթ. «Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր

«Ատլետիկոն» առաջարկում է իր 2 ֆուտբոլիստներին Մորատայի դիմաց