fbpx
Բաժիններ

Լեգեոներների քանակով մյուս բոլորին գերազանցող ակումբը

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Արարատ-Արմենիային»:

1․ Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիան» 27-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 4-րդ հորիզոնականում՝ 17 հանդիպումներում վաստակելով 26 միավոր (+7=5-5, 20-14), ինչը հնարավոր միավորների 50,9 տոկոսն է:

2․ Առաջնության աշնանային հատվածում «Արարատ-Արմենիան» հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 8 հանդիպումներում թիմի ղեկին Վադիմ Սկրիպչենկոն էր, որի օրոք «Արարատ-Արմենիան» վաստակեց 11 միավոր (+3=2-3, 12-11), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է:

9-րդ տուրում «Լոռիի» հետ խաղում (0-0) գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Արտակ Օսեյանը: Հաջորդ 8 խաղերն «Արարատ-Արմենիան» անցկացրեց Վարդան Մինասյանի գլխավորությամբ՝ վաստակելով հնարավոր միավորների 58,3 տոկոսը (+4=2-2, 8-3):

3․ Առաջնության 1-ին շրջանում «Արարատ-Արմենիան» վաստակեց 11 միավոր (+3=2-3, 12-11), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է: 2-րդ շրջանում թիմի օգտին մեկ միավոր ավելի գրանցվեց (+3=3-2, 7-3), ինչը հնարավոր միավորների 50 տոկոսն է:

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են․ «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Արարատ-Արմենիան» ավելի հաջող հանդես եկավ հյուրընկալվելիս՝ անցկացրած 9 հանդիպումներում իր օգտին գրանցելով 17 միավոր (+5=2-2, 12-6), ինչը հնարավոր միավորների 62,9 տոկոսն է: Այդ ցուցանիշը լավագույնն է «Փյունիկի» հետ, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Մրցակիցների հարկի տակ «Արարատ-Արմենիան» հաղթել է «Լոռիին» (2-0, 1-0), «Ալաշկերտին» (3-1), «Արարատին» (1-0) և «Բանանցին» (3-0):

Սեփական հարկի տակ անցկացրած 8 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» վաստակեց 9 միավոր (+2=3-3, 8-8), ինչը հնարավոր միավորների 37,5 տոկոսն է: Սեփական դաշտում «Արարատ-Արմենիան» պարտվել է «Արարատին» (1-2), «Բանանցին» (1-3) և «Ալաշկերտին» (0-1):

«Բանանցը» 2-րդն է թե՛ աղյուսակում, թե՛ արդյունավետությամբ, թե՛ տնային խաղերի ցուցանիշով

4․ Առաջնության ընթացքում «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ 3 անընդմեջ հաղթանակ տոնեց: Նրա օրոք թիմը նաև 4 խաղ շարունակ չկարողացավ հաղթել (2-ական ոչ-ոքի և պարտություն)՝ այդ հանդիպումներում չգտնելով մրցակիցների դարպասի բանալին: Այդ ընթացքում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները 408 րոպե շարունակ խաղադաշտում պարապուրդ տվեցին:

«Արարատ-Արմենիային» 4 անպարտելի խաղերի շարք հաջողվեց (1 հաղթանակ, 3 ոչ-ոքի), որում թիմի դարպասն անառիկ մնաց: Ընդհանուր առմամբ 17 հանդիպումներից 8-ում է «Արարատ-Արմենիայի» դարպասն անառիկ մնացել: 6 խաղերում էլ «Արարատ-Արմենիային» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Բանանցի» դարպասը: «Արարատ-Արմենիան» մեկն էր առաջնության 3 թիմերից («Ալաշկերտ», «Լոռի»), որը խոշոր հաշվով չպարտվեց:

5․ «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որից իրացվել է 4-ը: Թիմի օգտին նշանակված 4 հարվածներից 3-ն է իրացվել: Առաջին 11մ հարվածն անվրեպ է իրացրել Հրայր Մկոյանը: Մյուս 3 հարվածները կատարել է Իվայլո Դիմիտրովը, որից երկուսն ավարտվել է դարպասի գրավմամբ, մեկը հետ է մղել «Արարատի» դարպասապահ Միխաիլ Պետրուշչենկովը:

«Փյունիկն» այս առաջնության ռեկորդ է սահմանել խաղերին մասնակցած ֆուտբոլիստների քանակով․ «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Թիմի դարպասին նշանակված 11մ միակ հարվածը դիպուկ է իրացրել ալաշկերտցի Էդգար Մանուչարյանը՝ խոցելով Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Արարատ – Արմենիա» – «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքը սկսված է

Վադիմ Բորեց․ «Ձգտելու ենք ժամանակի հետ առաջընթաց ունենալ․ հավատում ենք այս տղաներին» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը՝ «Նոայի» նկատմամբ հաղթանակի ու «Դյուդելանժի» հետ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Չեմպիոնի ծանր հաղթանակը եվրոպական ելույթից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում (տեսանյութ)

«Նոա» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մրցակիցն այս տարի առաջին անգամ պարտվել է պաշտոնական խաղերում

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

Անտոն Կոբյալկո. «Խաղում էինք ոչ միայն «Արարատ-Արմենիայի», այլ ամբողջ Հայաստանի համար» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան. «Արեցինք այն, ինչը դեռ ոչ ոք չէր արել, բայց մեր նպատակը միայն սա չէ»

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Սաբուրթալոյին» և նվաճեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր (տեսանյութ)

ԳՈՈՈՈԼ. «Արարատ-Արմենիան» երկրորդ գնդակն է ուղարկում «Սաբուրթալոյի» դարպասը (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» առաջին կեսից հետո հաղթում է «Սաբուրթալոյին» (տեսանյութ)

ԳՈՈՈԼ. Կոբյալկոն բացում է հաշիվը «Սաբուրթալոյի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սաբուրթալո» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր