Լեգեոներների քանակով մյուս բոլորին գերազանցող ակումբը - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

Լեգեոներների քանակով մյուս բոլորին գերազանցող ակումբը

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

6․ Արդյունավետությամբ «Արարատ-Արմենիան» «Ալաշկերտի» հետ 4-րդն էր առաջնության աշնանային հատվածում: Իսկ ահա բաց թողած գոլերի քանակով (14) «Արարատ-Արմենիան» երկրորդն էր «Ալաշկերտից» հետո:

Խփած 20 գոլերի հեղինակներ դարձան թիմի 7 ֆուտբոլիստներ, ինչպես նաև «Շիրակի» ավագ Աղվան Դավոյանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Նրանցից 6-ը՝ Կեյրոն Բատիստա Ռամոսը, Իվայլո Դիմիտրովը, Անտոն Կոբյալկոն, Վլադիմիր Խոզինը, Չարլզ Մոնսալվո Պերալտան և Վլադիսլավ Օսլոնովսկին բացեցին գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում, իսկ Հրայր Մկոյանն առաջին գոլը խփեց «Արարատ-Արմենիայում»:

Բարձրագույն խմբում թիմի անդրանիկ գոլի հեղինակ դարձավ բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը՝ առաջնության մեկնարկային խաղում գրավելով «Լոռիի» դարպասը: Նրա հաշվին գրանցված է թիմի խփած գոլերի ուղիղ կեսը: Դիմիտրովը 10 գնդակով դարձավ առաջնության աշնանային հատվածի լավագույն ռմբարկու:

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

Նա հատկապես արդյունավետ գործեց առաջնության մեկնարկային 7 հանդիպումներում՝ իր օգտին գրանցելով նույնքան գոլ: Իսկ ահա հաջորդ 7 խաղերում բուլղարացի հարձակվողը չգտավ մրցակիցների դարպասի բանալին՝ նույնիսկ չիրացնելով 11մ հարվածը: Դիմիտրովի՝ 566 րոպե տևած գոլային երաշտն ընդհատվեց «Արցախի» հետ խաղում նրա օգտին գրանցված հեթ-տրիքով:

Իվայլո Դիմիտրովը դարձավ Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ բուլղարացի ֆուտբոլիստը: Մինչ այդ բուլղարացիներից առավել արդյունավետ էր գործել «Բանանցում» հանդես եկած Մարկո Գանչևը՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփումը

7․ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից բարձրագույն խմբում հանդես գալու փորձ ունեին միայն 6-ը, որոնցից Հրայր Մկոյանը 3-րդ տուրից հետո հեռացավ թիմից, իսկ Վարդան Բակալյանն այդպես էլ ոչ մի խաղի չմասնակցեց: Ամենափորձառուն Հրայր Մկոյանն էր, ով «Արարատ-Արմենիայից» հեռանալու պահին Բարձրագույն խմբում 220 խաղ էր անցկացրել: Նրա հեռանալուց հետո ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով լավագույն ցուցանիշն ուներ Արման Հովհաննիսյանը՝ 135:

32-ամյա Հրայր Մկոյանն ու Անտոն Կոբյալկոն «Արարատ-Արմենիայի» ամենատարեց ֆուտբոլիստներն էին: Ամենաերիտասարդը Ժիրայր Շաղոյանն էր, ով սեպտեմբերի 29-ին «Լոռիի» հետ կայացած խաղում Բարձրագույն խմբում նորամուտը նշել էր 17 տարեկան 172 օրականում:

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

8․ Անտոն Կոբյալկոն նաև «Արարատ-Արմենիայում» հանդես եկած ամենատարեց լեգեոնականն ու թիմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն էր (32 տարեկան 201 օրական): Նա ընդգրկվեց նաև ՀՀ առաջնություններում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում, որը գլխավորում է նախկին գանձասարցի Վիրգին Մարշավելան (37 տարեկան 52 օրական):

Իսկ «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Վլադիսլավ Օսլոնովսկին էր, ով «Արարատի» դարպասը գրավել էր 23 տարեկան 265 օրականում:

Ռուսլան Կորյանի օրինակով․ Հայկական ակումբները և ճանապարհելու մշակույթը

9․ «Արարատ-Արմենիայի» դարպասի պաշտպանությունը վստահվել էր երկու դարպասապահի: Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկել էր Դմիտրի Աբակումովի վրա, ով անցկացրած 16 հանդիպումներում 10 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,62 գոլ): Այդ ցուցանիշով նա զիջում է միայն «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչին (0,58): 17 հանդիպումներից 9-ում նա դարպասն անառիկ պահեց, ընդ որում 533 րոպե շարունակ գոլ բաց չթողեց՝ այդ ցուցանիշով կրկին զիջելով միայն Չանչարևիչին (594 րոպե):

Թիմի երկրորդ դարպասապահ Արսեն Սիուկաևը մասնակցեց ընդամենը 2 խաղի՝ բաց թողնելով 4 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 2 գոլ):

Նա այս տարի գերազանցում է Մխիթարյանին․ Հավաքականի լավագույն 5 լեգեոներները 2018-ին

10․ Առաջնության աշնանային հատվածի 17 հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» մարզիչները խաղադաշտ դուրս բերեցին 26 ֆուտբոլիստների, որոնցից 17-ը լեգեոնականներ էին: Այլազգի ֆուտբոլիստների քանակով «Արարատ-Արմենիան» առաջնության յուրօրինակ ռեկորդակիրն է և մեկով գերազանցում է «Լոռիին», որի ղեկավարությանն են հիմնականում մեղադրում լեգեոնականների առատության համար: Թիմում հանդես եկած լեգեոնականները 7 երկրից էին: Նրանց մեջ մեծ թիվ էին կազմում ռուսաստանցիները՝ 8:

Առաջնության աշնանային հատվածի հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները 34 անգամ զգուշացվել են: Առավել հաճախ՝ 4-ական անգամ դեղին քարտի են արժանացել Վլադիմիր Խոզինն ու Գոռ Մալաքյանը: «Արարատ-Արմենիան» մասնակից երկու թիմերից («Շիրակ») մեկն էր, որի ֆուտբոլիստները խաղադաշտից չեն հեռացվել:

Մարկոս Պիզելի և Վարդան Բիչախչյան. Տարվա լավագույններն ըստ VNews.am-ի

VNews.am-ը ներկայացնում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1. Իվայլո Դիմիտրով 17 10
2. Դմիտրի Աբակումով 16 – 10 1
3. Ալեքսեյ Պուստոզյորով 16 3
4. Ջիովանի Մարտինես Կորտես 15 3
5. Կեյրոն Բատիստա Ռամոս 14 1 1
6. Արմեն Համբարձումյան 14 2
7. Գոռ Մալաքյան 14 4
8. Գեորգի Պաշով 14 3
9. Ալեքսանդր Դամչևսկի 13 1
10. Վլադիմիր Խոզին 12 2 4
11. Անտոն Կոբյալկո 11 3 2
12. Դմիտրի Գուզ 11 2
13. Վլադիսլավ Օսլոնովսկի 10 1
14. Չարլզ Մոնսալվո Պերալտա 9 1 1
15. Արտյոմ Ավանեսյան 9
16. Արման Հովհաննիսյան 8 3
17. Ժիրայր Շաղոյան 8 1
18. Սերխի Գոնսալես 8
19. Լիամ Ժոզեֆ Ռոուզ 6 1
20. Արմեն Նահապետյան 6
21. Արթուր Դանիելյան 4
22. Հրայր Մկոյան 3 1 1
23. Ռոբերտ Դարբինյան 2 1
24. Արսեն Սիուկաև 2 – 4
25. Դանիլա Յաշչուկ 2
26. Ալբերտո Օրտիզ Կորտես 1

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կամպանյան կվերադառնա Վանաձոր․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 13-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Դավիդ Կամպանյա. «Խաղի ընթացքում 3 անգամ սխեմա փոխեցինք» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Մենք նվերներ մատուցեցինք, որից հետո սպասելի էր, որ մրցակիցը կփակվի ու կխաղա ըստ հաշվի» (տեսանյութ)

Բենիկ Հովհաննիսյան․ «Ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն հրավիրվեմ հավաքական, այլ նաև խաղերի մասնակցեմ» (տեսանյութ)

Ֆուրջել Նարսինգ․ «Կամպանյայի օրոք տարբեր սխեմաներով ենք խաղում և կարող ենք հարմարվել ցանկացած իրավիճակի» (տեսանյութ)

Վարդան Բակալյան․ «Վատ ֆուտբոլ չենք խաղում, ունենում ենք պահեր, բայց չի ստացվում հաղթել» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Թիմը պրոգրես ունի, բայց դեռ չենք կարողանում կայունացնել մեր խաղը: Արդյունքից չեմ կարող գոհ լինել» (տեսանյութ)