fbpx
Բաժիններ

Պաոլո Մալդինիի որդին, ամենայն հավանականությամբ, կշարունակի ելույթները «Միլանում»

«Միլանը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Դանիել Մալդինիի հետ, հաղորդում է Calciomercato.com-ը։

17-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիների» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդին է և հանդես է գալիս միլանյան ակումբի երիտասարդական թիմում։

Դանիել Մալդինիի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին։ Երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, ուստի «Միլանը» մտադիր է նոր համաձայնագիր ստորագրել Մալդինիի որդու հետ։ Դանիել Մալդինին ակումբի երիտասարդական թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում խփել է 4 գոլ։

Հիշեցնենք՝ Պաոլո Մալդինին «Միլանում» այժմ զբաղեցնում է ռազմավարական զարգացման գծով տնօրենի պաշտոնը։ Ակումբում կա ներքին պայմանավորվածություն, որ 3 համարի մարզաշապիկը հնարավորություն ունեն կրելու միայն Մալդինիները։ Պաոլոն միլանյան ակումբի գույները պաշտպանել է 1985-2009թթ․, իսկ մինչ այդ՝ 1954-1966թթ․, այնտեղ է հանդես եկել նրա հայրը՝ Չեզարեն։

Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն Ա Սերիայի ընթացիկ առաջնության 17 տուրից հետո վաստակած 27 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն հնգյակը։

Հիգուային-Մորատա փոխանակությունը գրեթե կայացած է

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Յովիչը կարող է տեղափոխվել Իտալիա

Պաոլո Մալդինին կբանակցի մադրիդյան երկու թիմերի հետ

«Ռեալի» հարձակվողը նոր գնորդ ունի

Ժորժինյոյի հետաքրքիր նվաճումը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում

Մոդրիչի չստացված փորձից հետո «Միլանը» մտադիր է «Ռեալի» մեկ այլ աստղային կիսապաշտպանի գնել

ՊՍԺ-ի որոնումները դարպասապահի գոտում կանգ են առել Իտալիայում

«Միլանը» երազում է «Ռեալի» ֆուտբոլիստի մասին

Գատուզոն կարող է գլխավորել Բեքհեմի թիմը

Պաշտոնական. «Միլանը» ձեռք բերեց Աֆրիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» 2-2 հաշվից հետո 11-մետրանոցներով հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Բարի գալուստ 2019/20 մրցաշրջան. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ռոնալդուն կարող էր տեղափոխվել «Միլան». Իտալական ակումբի նախկին տնօրեն

Պաշտոնական․ Պատրիկ Կուտրոնեն կարիերան կշարունակի «Վուլվերհեմփթոնում»

«Բենֆիկան» առավելության հասավ «Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

Աղբյուր. «Ֆլամենգոյի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Միլանում»

Աղբյուր. Պատրիկ Կուտրոնեն «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստ է