fbpx

Առաջնության սենսացիան, որի «վառելիքը» վերջնամասում սպառվեց

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Լոռիին»:

1. Բարձրագույն խմբի նորեկ «Լոռին» 27-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ Արմեն Ադամյանի գլխավորությամբ 17 հանդիպումներում վաստակելով 25 միավոր (+7=4-6, 25-21), ինչը հնարավոր միավորների 49 տոկոսն է:

2. «Լոռին» անկայուն ելույթներ ունեցավ առաջնությունում: Եթե 1-ին շրջանում «Լոռին» վաստակեց 16 միավոր (+5=1-2, 15-8), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է, ապա 2-րդ շրջանում թիմի օգտին ընդամենը 9 միավոր գրանցվեց (+2=3-3, 10-12), ինչը հնարավոր միավորների 37,5 տոկոսն է:

Սեփական հարկի տակ անցկացրած 9 հանդիպումներում «Լոռին» վաստակեց 13 միավոր (+4=1-4, 12-11), ինչը հնարավոր միավորների 48,1 տոկոսն է: Սեփական դաշտում «Լոռին» պարտվել է «Արարատ-Արմենիային» (0-2, 0-1), «Բանանցին» (1-3) և «Փյունիկին» (0-1):

Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում վանաձորցիներն իրենց օգտին գրանցեցին 12 միավոր (+3=3-2, 13-10), ինչը հնարավոր միավորների 50 տոկոսն է: Մրցակիցների հարկի տակ «Լոռին» հաղթել է «Բանանցին» (3-1), «Փյունիկին» (3-0) և «Արցախին» (3-2):

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են․ «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3․ Առաջնության ընթացքում «Լոռին» 5 անընդմեջ հաղթանակ տոնեց՝ այդ ցուցանիշով զիջելով միայն «Ալաշկերտին»: Միաժամանակ «Լոռին» 6 խաղ շարունակ չկարողացավ հաղթել (2 ոչ-ոքի, 4 պարտություն):

Վանաձորցիներին 6 անպարտելի խաղերի շարք հաջողվեց (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի), որից 3-ում թիմի դարպասն անառիկ մնաց: Ընդհանուր առմամբ 17 հանդիպումներից միայն 4-ում է «Լոռիի» դարպասն անառիկ մնացել: 5 խաղերում էլ «Լոռիին» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

«Բանանցը» 2-րդն է թե՛ աղյուսակում, թե՛ արդյունավետությամբ, թե՛ տնային խաղերի ցուցանիշով․ «Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով 

4․ «Արարատ-Արմենիան» «Լոռիի» ամենաանհարմար մրցակիցն էր, որի հետ անցկացրած 3 հանդիպումներում վանաձորցիներն ընդամենը մեկ միավոր վաստակեցին՝ այդպես էլ չգտնելով մրցակցի դարպասի բանալին:

«Լոռին» խոշոր հաշվով երկու հաղթանակ տոնեց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Փյունիկի» և «Գանձասար-Կապանի» դարպասը: «Լոռին» մեկն էր առաջնության 3 թիմերից («Արարատ-Արմենիա», «Ալաշկերտ»), որը խոշոր հաշվով չպարտվեց:

«Փյունիկն» այս առաջնության ռեկորդ է սահմանել խաղերին մասնակցած ֆուտբոլիստների քանակով․ «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

5․ «Լոռիի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 8 հարված, որից իրացվել է 7-ը: Այդ ցուցանիշը «Փյունիկի» հետ ռեկորդային է առաջնությունում: Թիմի օգտին նշանակված 5 հարվածներից 4-ն է իրացվել: Ջոնել Դեսիրեն դիպուկ է իրացրել 11մ երկու հարվածներն էլ՝ խոցելով շիրակցի Վսևոլոդ Երմակովի և արարատցի Միխաիլ Պետրուշչենկովի պաշտպանած դարպասները:

Ուգոչուկվու Իվուն 3 հարվածներից 2-ն է անվրեպ իրացրել՝ գրավելով «Բանանցի» դարպասապահ Անատոլի Այվազովի և ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասները: Իսկ ահա շիրակցի Վսևոլոդ Երմակովի դարպասին կատարած հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից:

Լեգեոներների քանակով մյուս բոլորին գերազանցող ակումբը․ «Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Թիմի դարպասին նշանակված 11մ 3 հարվածներն էլ նպատակին են հասել: Հրայր Մկոյանը («Արարատ-Արմենիա») խոցել է Գոռ Էլյազյանի դարպասը, «Բանանցի» հարձակվող Վալմերսոն Գարսիա Պրայան գրավել է Ալեքսանդր Կոնովի դարպասը, իսկ գանձասարցի Միհրան Մանասյանը հաղթող է դուրս եկել Դանիլո Ռյաբենկոյի հետ մենամարտում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Արցախը» և «Շիրակը» գոլառատ ընկերական հանդիպում անցկացրին

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Մ21 հավաքականի նախկին դարպասապահ Գոռ Էլյազյանը ավարտել է կարիերան

Երևանի «Արարատում» փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Արարատը» պայմանագիր է կնքել ռուս պաշտպանի հետ

«Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահը միացավ «Լոռիին»

Առաջնության «ամենահայկական» թիմը միակն է մրցաշարում այդ հետաքրքիր ցուցանիշով

6 ֆուտբոլիստ հեռացել է «Լոռիից»

«Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը՝ «Ալաշկերտի» մարզչական շտաբում

Սևադա Արզումանյանը նշանակվել է «Արցախի» գլխավոր մարզիչ

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ

«Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի

Տարվա խոսք, 12-րդ խաղացող և այլ հետաքրքիր անվանակարգեր. 2018-ի ամփոփումը հայկական ֆուտբոլում

Արթուր Պետրոսյանը գլխավորել է Բարձրագույն խմբի ակումբը

«Արարատից» հեռացել է 5 ֆուտբոլիստ, Աբրահամ Խաշմանյանը՝ թիմի առաջիկա անելիքների մասին

«Արցախում» ուկրաինացի բաժնետերեր չկան, բայց նորություններ սպասվում են