fbpx

Ունայ Էմերիի ուշագրավ խոստովանությունը Մոհամեդ Սալահի վերաբերյալ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոստովանել է, որ ՊՍԺ-ում աշխատելիս դիտարկել է այն ժամանակ դեռ «Ռոմայում» հանդես եկող Մոհամեդ Սալահի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։

Իսպանացի մասնագետը ֆրանսիական ակումբում աշխատել է 2016-2018թթ․, իսկ եգիպտացի ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017թ․-ին ու դարձել Պրեմիեր լիգայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու՝ դառնալով 32 գոլի հեղինակ։

«Մենք քննարկում էինք Սալահին ՊՍԺ հրավիրելու հնարավորությունը, երբ նա խաղում էր «Ռոմայում»։ Մենք որոշ մտահոգություններ ունեինք, և նա, տեղափոխվելով «Լիվերպուլ», ցույց տվեց, որ մեր կասկածներն անհիմն էին։ Հիմա, եթե խոսենք, թե ովքեր են աշխարհի լավագույն 5 ֆուտբոլիստները, ապա Սալահը նրանցից մեկն է։

Ինչ մտահոգություններ ունեինք Սալահի վերաբերյա՞լ․ քննարկում էինք, թե ինչպես կկարողանա հարմարվել մեծ ակումբում, այս դեպքում՝ ՊՍԺ-ում հանդես գալուն և համապատասխան հզոր ճնշման ենթարկվելուն»,- Էմերիի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։

Էմերիի գլխավորած թիմը՝ «Արսենալը», վաղը՝ դեկտեմբերի 29-ին, խաղադաշտում բախվելու է «Լիվերպուլին», որի գույները պաշտպանում է Սալահը։ Հանդիպումը տեղի է ունենալու Անգլիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում։

Էմերի․ «Ժամանակն է տեսնենք, թե խաղադաշտում ինչով ենք տարբերվում «Լիվերպուլից»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մխիթարյանը մասնակցել է «Արսենալի» բարեգործական միջոցառմանը (տեսանյութ)

Կլոպը՝ Սալահի և Էմիլիա Կլարկի հանդիպման մասին․ «Եթե Սալահը հրավիրեր ինձ, ես կմիանայի նրան»

Աղբյուր․ «Արսենալը» հետաքրքրված է Անդրե Գոմեշի ծառայություններով

ՊՍԺ-ն հնարավոր է Կավանիին փոխարինի Դիեգո Կոստայով

Կլոպը՝ մանչեսթերյան դերբիի մասին. «Ես հենց այդ արդյունքն էլ սպասում էի»

Էմերի. «Պետք է միասնական լինենք, չպետք է կենտրոնանաք մի ֆուտբոլիստի, պաշտպանության կամ հարձակման գծի վրա»

Ի՞նչ շանսեր ունի «Արսենալը» լավագույն քառյակում հայտնվելու. ահա, թե ինչ խաղեր են մնացել «զինագոծներին» և «Չելսիին»

«Մանչեսթեր Սիթին» արդեն չեմպիո՞ն է. ահա, թե ինչ խաղեր են մնացել «քաղաքայիններին» և «Լիվերպուլին»

Մանչեսթերյան դերբի․ «Յունայթեդը» նույնպես չկարողացավ խանգարել «Սիթիին» (տեսանյութ)

«Արսենալը» հյուրընկալվելիս պարտություն կրեց «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

«Վուլվեհրեմփթոն»-«Արսենալ»․ «զինագործները» 3 գնդակ են բաց թողել առաջին խաղակեսում (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում

Ինչու է «Յունայթեդը» մարզվել նախկին մարզաբազայում մանչեսթերյան դերբիից առաջ

«Բարսելոնան» կհրաժարվի Մալկոմից մի դեպքում

Փարիզի Աստվածամոր տաճարին նվիրված ՊՍԺ-ի մարզաշապիկները սպառվել են կես ժամում

Հենրիխ Մխիթարյանը, ի հիշատակ Ցեղասապանության զոհերի, գրառում է կատարել (տեսանյութ)