fbpx

Եթե չլիներ Գրիզմանը․․․ Լյուկա Հերնանդեսը պատմում է Ֆրանսիայի և Իսպանիայի միջև ընտրության մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Հերնանդեսը պատմել է Անտուան Գրիզմանի հետ իր ընկերության մասին։

Նրանք միասին ելույթ են ունենում թե՛ մադրիդյան ակումբում, թե՛ աշխարհի գործող չեմպիոն ընտրանու կազմում։

«2018 թվականը հրաշալի տարի էր ինձ համար։ Կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել կնոջս։ Այս տարի եղան թե՛ շատ լավ, թե՛ բարդ պահեր, բայց նա միշտ կողքիս էր։

Կառանձնացնեի նաև Գրիզմանին։ Մենք շատ հաճախ ենք շփվում իրար հետ։ Երբ ես պետք է կայացնեի իմ կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը՝ ընտրություն կատարեի Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների միջև, նա ստիպեց ինձ իրերին այլ տեսանկյունից նայել, և ամեն ինչ փոխվեց։ Նա ասաց, որ Իսպանիան ինձ տվել է ամեն ինչ, սակայն իմ արյունը ֆրանսիական է։

Գրիզմանն ասում էր, որ եթե Ֆրանսիայի հավաքականից հրավեր ստանամ, ապա այն չմերժեմ։ Դա ես պահել էի գլխումս։ Եթե Անտուանը չլիներ կողքիս, միգուցե կորցնեի ինքս ինձ։ Մինչ կնոջս հանդիպելը և հայր դառնալը ես սովորական կյանքով էի ապրում։ Գրիզմանը շատ օգնեց ինձ՝ ասելով, որ պետք է համեստ լինեմ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Նա իմ ընկերն է»,- ասել է Հերնանդեսը Le Figaro-ին տված հարցազրույցում։

Հերնանդեսը և Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում հռչակվել են աշխարհի չեմպիոն։

Իսպանական հեղինակավոր պարբերականները պնդում են, որ Հերնանդեսի ծառայություններով շատ լրջորեն հետաքրքրված է «Բավարիան»։ Մյունխենյան ակումբը պատրաստ է տրանսֆերի դիմաց վճարել իր համար ռեկորդային 80 մլն եվրո։

Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական շտաբի հետ կարող է վերապատրաստման մեկնել Դիեգո Սիմեոնեի մոտ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ովքե՞ր են ամենաշատ հաղթական գոլերը խփել Լա Լիգայի այս մրցաշրջանում․ Մեսին 4-րդն է

Անգլիական գրանդը կապ է հաստատել Գրիզմանի հետ

«Ատելտիկոն» նույնպես ներկայացրեց նոր մրցաշրջանի համար նախատեսված մարզաշապիկը

Աշխարհի չեմպիոնի հայտացուցակը՝ առաջիկա հանդիպումների համար

Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

20 ակումբ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության խմբային փուլում

Վալվերդեն հաստատել է, որ «Բարսելոնան» բանակցում է «Ատլետիկոյի» հետ Գրիզմանի հարցի շուրջ

«Ատլետիկոն» հետ բերեց 2 գոլի տարբերությունն ու ոչ-ոքի խաղաց «Լևանտեի» հետ (տեսանյութ)

Անակնկալ Վալենսիայում. առաջին խաղակեսից հետո «Լևանտեն» հաղթում է «Ատլետիկոյին» 2-0 հաշվով (տեսանյութ)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են Գրիզմանի տրանսֆերին

Գրիզմանի փաստաբանը շաբաթ օրը կմեկնի բանակցությունների

«Ռեալը» սահմանել է իր կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը

Գվարդիոլա․ «Բարսելոնան» թող չանհանգստանա․ Գրիզմանը մեզ չի հետաքրքրում»

«Բարսելոնայում» կասկածներ ունեն Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնան» ավարտին է հասցրել 2 տրանսֆեր. Cat Radio

Գրիզմանի փոխարինողն «Ատլետիկոյում» կարող է դառնալ «Արսենալի» առաջատարներից մեկը