fbpx

Հայ շախմատիստներից լավագույնը Տիգրան Պետրոսյանի ելույթն էր

Սանկտ Պետերբուրգում անցկացված արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում հանդես եկած հայաստանցի 8 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը: Նա 15 պարտիաներում վաստակած 10 միավորով գրավեց 10-րդ տեղն ու արժանացավ 8833 դոլար դրամական պարգևի:

Տիգրանն ընդամենը մեկ միավոր զիջեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուսաստանցի Դանիիլ Դուբովին, ով պարգևատրվեց 60 հազար դոլարով: 4 շախմատիստներ հաղթողից հետ մնացին կես միավորով: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Շահրիյար Մամեդյարովն ու Հիկարու Նակամուրան, որոնք ստացան 36250-ական դոլար:

Հայ շախմատիստներից դրամական պարգևի արժանացավ նաև Գաբրիել Սարգսյանը, ով 9 միավորով գրավեց 31-րդ տեղը ու պարգևատրվեց 290 դոլարով:

Մեր մյուս շախմատիստների արդյունքներն այսպիսին են. 69. Ռոբերտ Հովհաննիսյան՝  8 միավոր, 76. Վլադիմիր Հակոբյան՝ 8,  84. Հրանտ Մելքումյան՝ 8, 103. Լևոն Արոնյան՝ 7,5, 118. Արամ Հակոբյան՝  7,5, 189. Վահե Դանիելյան՝ 5,5:

Վաղը Սանկտ Պետերբուրգում շախմատիստները կսկսեն պայքարը կայծակնային շախմատի աշխարհի առաջնության պարգևների համար: Երկու օրում մրցաշարի մասնակիցները կանցկացնեն 21 տուր:

Հայ շախմատիստուհիները մնացին առանց մրցանակների

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 3–րդ տեղը

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանային

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց արմագեդոնում

Մեկնարկում է Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը եզրափակում է առաջատար եռյակը

Altibox Norway Chess. Արմագեդոնում Արոնյանը զիջեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին

Altibox Norway Chess. Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթանակով մեկնարկեց

Կայծակնային մրցախաղում Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գրան Պրի. Արոնյանը լքեց մրցաշարը

Գրան Պրի. Արոնյանը մեկնարկեց պարտությամբ ու հայտնվեց ծանր կացության մեջ

Գաբրիել Սարգսյանը՝ Դուբայի մրցաշարի 2-րդ մրցանակակիր

Հայ շախմատիստներից միայն Էլինա Դանիելյանն է բարելավել իր վարկանիշը