fbpx

Ընդամենը 2 թիմի է հաջողվել աշնանային հատվածն ավարտել առանց կարմիր քարտի

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթները: Այսօր կանդրադառնանք «Շիրակին»:

1. Գյումրիի «Շիրակն» անկայուն ելույթներ ունեցավ 27-րդ առաջնության աշնանային հատվածում՝ 22 միավորով (+5=7-5, 14-16) զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Շիրակցիները վաստակեցին հնարավոր միավորների 43,1 տոկոսը:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնության աշնանային հատվածում «Շիրակն» անցկացրած 15 հանդիպումներում վաստակած 19 միավորով (+5=4-6, 15-17) զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Շիրակցիները վաստակել էին հնարավոր միավորների 42,2 տոկոսը:

Իսկ նախորդ մրցաշրջանի 17 հանդիպումներում շիրակցիները վաստակել էին 22 միավոր (+6=4-7, 16-20), ինչը հնարավոր միավորների 43,1 տոկոսն էր: Այնպես որ, վաստակած միավորների քանակով «Շիրակը» կրկնել է նախորդ առաջնության 17 հանդիպումներում ցույց տված իր արդյունքը:

Նախորդ մրցաշրջանի համեմատ գյումրեցիները մեկ հաղթանակ պակաս տոնեցին, փոխարենը 2 պարտություն պակաս կրեցին: «Շիրակը» 2 գոլ պակաս խփեց, փոխարենը 4 գնդակ պակաս բաց թողեց:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2. «Շիրակն» 1-ին շրջանի 8 հանդիպումներում նույնքան միավոր վաստակեց (+1=5-2, 7-7): Դա հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:

2-րդ շրջանում «Շիրակը» զգալի առաջընթաց ունեցավ՝ վաստակելով 14 միավոր (+4=2-2, 7-5), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն է:

«Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով 

Շիրակցիների մոտ սեփական և մրցակցի դաշտի գործոնն առավել քան զգալի էր: Գյումրիում անցկացրած 8 հանդիպումներում «Շիրակի» օգտին գրանցվեց 15 միավոր (+4=3-1, 9-3), ինչը հնարավոր միավորների 62,5 տոկոսն է: Դա 3-րդ ցուցանիշն է «Ալաշկերտից» և «Բանանցից» հետո: Սեփական հարկի տակ միակ պարտությունը շիրակցիները կրել են «Փյունիկից» (1-2):

Իսկ ահա մրցակիցների դաշտերում անցկացրած 9 հանդիպումներում «Շիրակը» վաստակեց ընդամենը 7 միավոր (+1=4-4, 5-13), ինչը հնարավոր միավորների 25,9 տոկոսն է: Այդ արդյունքով շիրակցիները գերազանցում են միայն «Արցախին», որի նկատմամբ էլ տոնել են միակ հաղթանակը հյուրընկալվելիս (1-0):

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3. Առաջնության մեկնարկում «Շիրակը» 7 խաղ անընդմեջ այդպես էլ չվայելեց հաղթանակի բերկրանքը (5 ոչ-ոքի, 2 պարտություն): Միայն 8-րդ խաղում շիրակցիներն առաջին հաղթանակը տոնեցին՝ Գյումրիում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Արցախի» դարպասը: Դա «Շիրակի» խոշոր հաշվով միակ հաղթանակն էր: Գյումրեցիներն այդ կարգի մեկ պարտություն կրեցին՝ 4 անպատասխան գնդակ ընդունելով «Բանանցից»:

«Շիրակին» ընդամենը 3 խաղ անընդմեջ հաջողվեց անպարտելի մնալ: 17 հանդիպումներից 9-ում շիրակցիները սեփական դարպասն անառիկ են պահել, 6-ում գյումրեցիներին չի հաջողվել գոլ խփել:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4․ «Շիրակի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որից իրացվել է 2-ը: Թիմի օգտին նշանակված 2 հարվածներից մեկն է նպատակին հասել. Ժան Ժակ Բուգուհին գրավել է արցախցի էրիկ Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը: Իսկ ահա Արամ Մուրադյանի հարվածը հետ է մղել արարատցի Վյաչեսլավ Մարիկոդան:

Վսևոլոդ Երմակովի դարպասին նշանակված 11մ 3 հարվածներից միայն մեկն է դիպուկ իրացվել. աչքի է ընկել «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն: «Լոռիի» մեկ այլ լեգեոնականի՝ Ուգոչուկվու Իվուի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից: Իսկ ահա Էդգար Մանուչարյանի հարվածը Երմակովը հետ է մղել:

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

5․ Արդյունավետությամբ «Շիրակը» գերազանցեց միայն «Արցախին» և «Արարատին»: Խփած 14 գոլերից 9-ը բաժին հասավ լեգեոնականներին: Գոլերի հեղինակներ դարձան թիմի 10 ֆուտբոլիստներ, ինչպես նաև գանձասարցի Վբեյմար Անգուլոն՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Պաբլո Կրուզը, Էդեր Սմիթ Արեոլան, Ռուդիկ Մկրտչյանը, Կաբանգու Կադիմա Ջոնսը և Հենրի Նդոնգը բացեցին գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում:

Առավել արդյունավետ գործեցին Պաբլո Կրուզը, Արամ Մուրադյանն ու Կաբանգու Կադիմա Ջոնսը՝ խփելով ընդամենը 2-ական գնդակ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Մարզային դերբին, իհարկե, տխուր էր, քանի որ տեղի էր ունենում Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Բիչախչյան․ «Հուսով եմ՝ ավելի լավ տեսք կունենանք, երբ ապաքինվեն վնասվածք ստացած ֆուտբոլիստները» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը վրդովված է․ «Մարզվելու տեղ չունենք, ֆեդերացիան պետք է աջակցի մեզ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

Ցնցող ցուցանիշներ Մարկոսից, Մանուչարյանից, Արա Հակոբյանից․․․ Անհատական բացառիկ ռեկորդներ Բարձրագույն խմբից

«Շիրակը» մոտ 7 ամսվա դադարից հետո գոլ բաց թողեց Գյումրիում, իսկ Անտոն Կոբյալկոն անկասելի է

Միայն «Փյունիկն» է կարողանում Գյումրիում պարտության մատնել «Շիրակին» (տեսանյութ)

«Շիրակ» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գերկարևոր խաղ Գյումրիում, հետնապահների դուելը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 22-րդ տուրին ընդառաջ

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Արարատ-Արմենիայի» հզոր վիճակագրությունը, Դեսիրեի «ամենասիրելի» մրցակիցը

Վարդան Բիչախչյան․ «Մենք մեզ պայքարից դուրս չենք թողել» (տեսանյութ)