fbpx

Տարվա խոսք, 12-րդ խաղացող և այլ հետաքրքիր անվանակարգեր. 2018-ի ամփոփումը հայկական ֆուտբոլում

2018 թվականն արդեն հավաքել է ճամպրուկները և պատրաստվում է հրաժեշտ տալ բոլորին՝ իր հետևից թողնելով ինչպես հաճելի, այնպես էլ ոչ այդքան դուրեկան հիշողություններ։

Երկրում այս տարի փոփոխությունները շատ էին, հայկական ֆուտբոլն էլ այդ ամենից անմասն չի մնացել։ Դրականն այն է, որ հայկական միանգամից 2 թիմ՝ «Փյունիկը» և «Ալաշկերտը», մեր ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս են եկել եվրագավաթների որակավորման 3-րդ փուլ։ Բարձրագույն խմբի առաջնությունն ավելի ինտրիգային է դարձել, ներդրումներն էլ նոր թափ են ստանում։

Գլխավոր հիասթափությունը տարբեր տարիքային հավաքականների, հիմնականում՝ ազգային ընտրանու ելույթներն էին։ Չենք օգտվել բացառիկ շանսից՝ չհաղթահարելով Ազգերի լիգայի խմբային փուլը։ Տարվա գլխավոր ձեռքբերումներից էր իսպանացի հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսին հրավիրելը, որն իր հսկայական փորձով և ծրագրերով պիտի փորձի վերջ դնել հատկապես մանկապատանեկան ֆուտբոլում տիրող քաոսային իրավիճակին։

VNews.am-ը, ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ կամփոփի տարին՝ ներկայացնելով յուրահատուկ անվանակարգեր։

Տարվա վերադարձ՝ Յուրա Մովսիսյան

Արդեն անհավատալի էր թվում, որ Յուրան երբևէ կվերադառնա հավաքական։ Նրան Վարդան Մինասյանը հրավիրել էր մայիսյան ընկերական խաղերին, սակայն «Գլադիատորը» բացակայում էր վնասվածքի պատճառով։ Յուրայի ակումբային կարիերան սրընթաց գահավիժում է ներքև, սակայն հավաքականն ուներ և ունի թե՛ Մովսիսյան-ֆուտբոլիստի, թե՝ առավելապես Մովսիսյան-անհատականության կարիքը։

Յուրան Ազգերի լիգայում անցկացրած 4 մրցավեճում 5 գոլ է խփել։ Նա, 5 րոպե 51 վայրկյանի ընթացքում 3 անգամ գրավելով Ջիբրալթարի ընտրանու դարպասը, գրանցել է 2018 թվականի ամենաարագ հեթ-տրիքը համաշխարհային ֆուտբոլում։ Եթե Դիեգո Ռոսի Մարաշլյանը չընդունի Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը, ապա Մովսիսյանին համարժեք հարձակվող առաջիկայում գուցե չունենանք։

Նա այս տարի գերազանցում է Մխիթարյանին․ Հավաքականի լավագույն 5 լեգեոներները 2018-ին

Տարվա հրաժեշտ՝ Ռոբերտ Արզումանյան

Ռոբերտն իր վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրել էր հեռավոր 2016 թվականին, բայց դեռ հույս կար, որ վնասվածքներից «տանջահար եղած» պաշտպանը կրկին կվերադառնար մեծ ֆուտբոլ։ Արզումանյանը պայմանագիր էր կնքել «Արցախի» հետ, նրա կազմում ընկերական խաղում նույնիսկ գոլ խփել, սակայն հին խնդիրները կրկին հիշել էին տվել իրենց մասին։

Հայկական ֆուտբոլի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը խաղակոշիկները վերջնականապես կախել է մեխից։ Խորհրդանշական է, որ նրա կարիերայի առաջին և վերջին թիմերը՝ «Փյունիկը» և «Արցախը», առաջնությունում իրենց հանդիպումից առաջ հրաժեշտի արարողություն էին կազմակերպել Ռոբերտի համար, վերջինիս արժանին մատուցելու առիթ 2019-ին գուցե լինի նաև հավաքականի երևանյան խաղերից մեկից առաջ։ Նա հիմա ՀՖՖ-ի սկաուտինգի բաժնի պետն է, հաջողություններ ենք մաղթում նոր ասպարեզում։

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Յուրան՝ ՅՈՒՐԱհատուկ կարգավիճակում․ Առաջին տպավորությունները հավաքականի հայտացուցակից

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Յուրի Նագայցևը՝ հավաքականի թեկնածուների մարզավիճակի, Ալիկ Առաքելյանին ավելի ուժեղ ակումբ բաց թողնելու պատրաստակամության և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Ֆուտբոլիստների վարպետությունը պետք է բարձրացնենք, իսկ հոգեբանական խնդիրը կլուծվի 1-2 հաջող խաղից հետո» (տեսանյութ)

«Փյունիկը» սրում է չեմպիոնական պայքարը․ երևանյան թիմը ծանր հաղթանակ տոնեց «Արցախի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Մարզային դերբին, իհարկե, տխուր էր, քանի որ տեղի էր ունենում Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Բիչախչյան․ «Հուսով եմ՝ ավելի լավ տեսք կունենանք, երբ ապաքինվեն վնասվածք ստացած ֆուտբոլիստները» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը վրդովված է․ «Մարզվելու տեղ չունենք, ֆեդերացիան պետք է աջակցի մեզ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

Հայտնի է դարձել Եվրո 2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպման վայրը

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Շիրակը» մոտ 7 ամսվա դադարից հետո գոլ բաց թողեց Գյումրիում, իսկ Անտոն Կոբյալկոն անկասելի է