fbpx

Ուղղությունը՝ Պրեմիեր լիգա․ Մատս Հումելսն Անգլիա տեղափոխվելու ճանապարհին է

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։

Ըստ այդ պարբերականի՝ գերմանացի 30-ամյա ֆուտբոլիստը հանդիսանում է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի տրանսֆերային գլխավոր նպատակը։ «Ազնվականները» հարցում են ուղարկել «Բավարիա» Հումելսի վերաբերյալ, և գերմանական ակումբը պատասխանել է, որ համաձայն է բաց թողնել աշխարհի 2014թ․ չեմպիոնին 30 մլն ֆունտի (մոտ 33 մլն եվրո) դիմաց։

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2016 թվականին։ Նա մյունխենցիների կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

«Չելսին» Պրեմիեր լիգայում կայացած 19 տուրից հետո հավաքել է 40 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը։

«Ռեալը» լավագույն եռյակն է եզրափակում. ԹՈՓ-10 թիմեր, որոնք ամենաթանկ կազմն ունեն

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կանտե. «Նույնիսկ եթե Զիդանը զանգահարի, կարևոր չէ ինձ համար»

Դիբալան կմնա «Յուվենտուսում» մի դեպքում

Զիդանը «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է գնել «Լիվերպուլի» աստղին

«Արսենալը» Իտալիայի հավաքականում փոխարինող է գտել Ռեմսիին

Մբապեն բարձր աշխատավարձ է պահանջում «Ռեալից»

Ազարը մեկնաբանել է «Ռեալի» հետ պայմանագիր համաձայնեցնելու լուրերը

«Մանչեսթեր Յունայթեդը» 300 միլիոն եվրո է պատրաստում 3 երիտասարդ ֆուտբոլիստների համար

«Ռեալը» Վարանին փոխարինողի 4 թեկնածու ունի

«Այաքսը» հայտնել է «Բարսելոնային», թե որքան է պահանջում դե Լիգտի համար

Ազարը՝ Սալահի մասին․ «Փորձում եմ հասնել նրա մակարդակին»

Աղբյուր․ Մինո Ռայոլան աշխատում է Պոգբայի «Յունայթեդից» հեռանալու շուրջ

Էդեն Ազարը գեղեցիկ անակնկալ է մատուցել փոքրիկ դպրոցականներին (տեսանյութ)

Լուկա Յովիչն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Բավարիայի» միջև

«Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն եվրո է առաջարկել «Ռեալի» աստղի համար

«Բավարիան» սկսում է վերանորոգումը. միանգամից 7 աստղային անուն՝ տրանսֆերային ցուցակում

Marca. Պոգբան մտադիր է տեղափոխվել «Ռեալ»