fbpx

«Ֆուտբոլիստներն ակումբի ապրանքներն են»․ «Ման․ Սիթիի» նախկին ֆուտբոլիստը դժգոհում է

«Հերտայի» կիսապաշտպան Ջավայրո Դիլրոսունը խոսել է իր նախկին ակումբում՝ «Մանչեսթեր Սիթիում» տիրող «բարքերի» մասին։

20-ամյա ֆուտբոլիստը, հանդես գալով «քաղաքայինների» Մ23 թիմում և խաղաժամանակ չստանալով գլխավոր թիմում, գերմանական ակումբ է տեղափոխվել 2018 թվականի մայիսին։ Նա այնտեղ առանցքային ֆուտբոլիստ է և Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման։ Երիտասարդ խաղացողն այս ընթացքում նաև նշել է նորամուտը Հոլանդիայի ազգային հավաքականում։

««Մանչեսթեր Սիթին» նման է ինչ-որ արտադրամասի։ Ֆուտբոլիստներն ակումբի ապրանքներն են։

Ես Գվարդիոլայի հետ այդքան հաճախ չեմ զրուցել, բայց նրանից հասցրել եմ շատ բան սովորել՝ պարզապես հետևելով նրա աշխատելաոճին։ Պեպն ինձ որոշ խորհուրդներ է տվել, որոնց շնորհիվ դարձել եմ ավելի լավ ֆուտբոլիստ։ Օրինակ՝ զրուցել ենք իմ առաջին կասեցման մասին, նա ինձ հայտնել է որոշ մանրամասների մասին։

Պեպը հրաշալի է կարողանում բացատրել իր մարտավարությունը ֆուտբոլիստներին»,- Դիլրոսունի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հավելենք, որ Դիլրոսունը «Մանչեսթեր Սիթիի» համակարգին է միացել 2014 թվականին Ամստերդամի «Այաքսից»։

«Մանչեսթեր Սիթիի» պահեստային թիմից հեռացած ֆուտբոլիստներից այս մրցաշրջանում ամենամեծ առաջընթացը գրանցել է Ջեյդոն Սանչոն, որը փայլատակում է Դորտմունդի «Բորուսիայում»։

Գվարդիոլա․ «Լիվերպուլի» դեմ հանդիպումը չի լինելու պարզապես 3 միավորի համար»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ման․ Սիթիի» ֆուտբոլիստ․ «Հայկական ռեստորան եմ գնում, Մխիթարյանն այնտեղ հաճախ էր լինում»

Դե Խեան, Զուման և Ժեզուսը՝ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի լավագույն թիմում ըստ Fantasy միավորների

Արտետան խոսել է Իսկոյի հետ նրա տրանսֆերի շուրջ

«Ման. Սիթին» սեփական հարկի տակ ջախջախեց «Վուլվերհեմփթոնին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչը, ֆուտբոլիստը և գոլը դեկտեմբեր ամսվա կտրվածքով

5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի Ձեր ֆենտզի թիմում

Գվարդիոլան համեմատել է իր և Սուլշերի մեկնարկները մանչեսթերյան ակումբներում

Կայլ Ուոլքերը ձեռք է առել Կրիշտիանու Ռոնալդուին ու Լիոնել Մեսին (տեսանյութ)

Ի՞նչ է ասել Գվարդիոլան 0-9 հաշվով պարտություն կրած թիմի մարզչին խաղից հետո (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» ոչնչացրեց համեստ մրցակցին (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է 2018-ի ամենաթանկարժեք ակումբների ցուցակը

#Ապրող_ֆոտոներ_8. Բալոտելիի արցունքները, անսպասելի հայրությունն ու ռասիզմը (լուսանկար)

«Ռեալի» նորեկ Դիասը «Բարսելոնայի» և Մեսիի երկրպագու էր

Հայացք անցյալին․ Բրահիմ Դիասի փայլուն գոլը Մադրիդի «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

«Արսենալի» մրցակիցը հայտնի է. Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը

Թոփ 10․ Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները՝ ըստ CIES Football Observatory-ի