fbpx

Տրանսֆերային շուկայի «ամենահամեղ պատառը»․ Ռեմսին հունվարին կբանակցի հզոր ակումբների հետ

Թեև իտալական լրատվամիջոցները պնդում են, որ «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին արդեն համաձայնության է եկել «Յուվենտուս» տեղափոխվելու շուրջ, նրա ապագայի վերաբերյալ խոսակցությունները չեն դադարում։

Ուելսի հավաքականի ֆուտբոլիստն իրավունք ունի հունվարին ազատ բանակցություններ վարելու այլ ակումբների հետ, քանի որ «զինագործների» հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին։

Ըստ BBC-ի տեղեկությունների՝ Ռեմսին այս ամսին նախատեսում է հանդիպումներ ունենալ եվրոպական միանգամից 5 ակումբների՝ «Բավարիայի», «Ինտերի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ։ Նա կդիտարկի բոլոր առաջարկները և ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի։

28-ամյա խաղացողի և «Արսենալի»՝ նոր պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունները դադարեցվել էին սեպտեմբերին ֆինանսական և մարզական որոշ պատճառներով։

Անձամբ Աարոնը պատրաստ է ակումբային գրանցումը փոխել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն լոնդոնցիները համաձայն չեն ուելսցուն բաց թողնել 40 մլն ֆունտից պակաս գումարի դիմաց՝ մտածելով, որ իրենց համար ավելի կարևոր է նրա օգուտը խաղադաշտում այս մրցաշրջանում, քան տրանսֆերի վաճառքից ստացված գումարը։

Հենրիխ Մխիթարյանի խաղադաշտ վերադարձի հավանական ժամկետը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ազարը ցանկանում է ամռանը տեղափոխվել «Ռեալ»․ «Չելսին» 120 մլն եվրո է պահանջում

euro-football. «Մխիթարյանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել անգլիական ֆուտբոլում»

«Յուվենտուսը» բանակցում է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել Ռաբիոյին

«Մանչեսթեր Յունայթեդը» չի գնի «Ռեալի» աստղին

Խամես. «Զիդանի հետ երբեք խնդիր չեմ ունեցել»

ՊՍԺ-ն Նեյմարի կամ Մբապեի հեռանալու դեպքում աստղային տրանսֆեր կիրականացնի

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռոնալդուի դեմ

Վանդա Նարա. «Մարդիկ ինձ ու Իկարդիին նույնացնում են, բայց դա այդպես չէ»

Աղբյուր. «Ռեալը» հայտնել է Զիդանին, որ Ազարի տրանսֆերը կայացած է

«Յուվենտուսին» հետաքրքրել է Սանչեսը

Ալեգրի. «Ռոնալդուի հետ էլ կպարտվեինք «Ջենոային»

«Ոսկե խաղակոշիկ». Մեսին հեռու-հեռուներում է թողնում իր մրցակիցներին

«Կիլիանը մտադիր է խաղալ «Ռեալում». Մբապեի հարազատ

Մբապեն հրաժարվում է 11 մետրանոցը զիջել դի Մարիային ու վրիպում է (տեսանյութ)

Բալոտելիի «հերթականը». իտալացին Ռեշֆորդի մարզաշապիկով է խաղացել ՊՍԺ-ի դեմ